Ջեյմս Գեյկի (անգլ.՝ James Geikie, օգոստոսի 23, 1839(1839-08-23)[1], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 1, 1915(1915-03-01)[2]), շոտլանդացի երկրաբան։ 1882 - 1914 թվականներին եղել է Էդինբուրգի համալսարանիերկրաբանության պրոֆեսոր[6]։

Ջեյմս Գեյկի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 23, 1839(1839-08-23)[1]
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 1, 1915(1915-03-01)[2] (75 տարեկան)
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԷդինբուրգի համալսարան և Թագավորական բարձրագույն դպրոց
Մասնագիտություներկրաբան, բնագետ, աշխարհագրագետ, գրող և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԷդինբուրգի համալսարան
Ծնողներհայր՝ Ջեյմս Ստյուարդ Գեյկի
Զբաղեցրած պաշտոններRegius Professor of Geology?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն
ԵրեխաներWilliam H. C. Geikie?[5]
 James Geikie Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջեյմս Գեյկին ծնվել 1839 թվականի օգոստոսի 23-ին, Էդինբուրգ քաղաքում։ Երաժշտագետ Ջեյմս Գեյկիի և Իզաբելլա Թոմի ընտանիքում։ Նրա ավագ եղբայրը եղել է Արչիբալդ Գեյկին։ Նրանց հայրը Էդինբուրգ քաղաքի Հյուսիսային կամրջի 35 հասցեում գործող կեղծամի և օծանելիքի վաճառքով է զբաղվել[7]։ Ջեյմս Գեյկին կրթություն է ստացել Էդինբուրգի Թագավորական ավագ դպրոցում։ Նախքան Էդինբուրգի համալսարանում սովորելը, աշակերտել է որպես տպիչ՝ Արչիբալդ Կոնստաբլիի ընկերությունում։

1861 թվականից Ջեյմս Գեյկին բնակվել է Էդինբուրգ քաղաքում։ 1882 թվականին նա տեղափոխվել է Լոնդոն՝ ավելի ուշ վերադարձել է Էդինբուրգ[8]։

Կարիերա խմբագրել

1862-1882 թվականներին Գեյկին աշխատել է Երկրաբանական ընկերությունում՝ փոխարինելով իր եղբորը՝ որպես Էդինբուրգի համալսարանի երկրաբանության և հանքագիտության պրոֆեսոր։ Իր հետազոտության համար նա վերցրել էր սառցադաշտերի դերը Երկրի մակերևութային տարրերի ծագման մեջ թեման։ Այդ թեմայի վերաբերյալ նրա տեսակետները մարմնավորվել է 1874 թվականին լույս տեսած «Սառցե մեծ դարաշրջանը և դրա առնչությունը մարդու անցյալի հետ» աշխատությունում։

1871 թվականին Ջեյմս Գեյկինը ընտրվել է Էդինբուրգի Թագավորական ընկերության անդամ և երկու անգամ 1892-1897 թվականներին, 1900-1905 թվականներին զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը, իսկ 1913-1915 թվականներին՝ նախագահի։ 1875 թվականին նա դարձել է Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ[9]։ 1888 թվականից Գեյկին շոտլանդական աշխարհագրական ամսագրի պատվավոր խմբագիրն էր։ 1904 թվականից մինչև 1910 թվականը նա ընտրվել է Շոտլանդական աշխարհագրական ընկերության նախագահ[9][10]։

Պարգևներ խմբագրել

1910 թվականին նա պարգևատրվել է Շոտլանդական թագավորական աշխարհագրական ընկերության ոսկե մեդալով[10]։

Հրապարակումներ խմբագրել

  • «Մեծ սառցե դարաշրջան» (1874)
  • «Նախապատմական Եվրոպա»(1880)
  • «Երկրի կառուցվածքը։ Երկրի ծագումը» (1913)
  • «Լեռներ։ Նրանց ծագումն ու վերացումը» (1913)
  • «Եվրոպայի հնագույն մարդիկ» (1914)

Մահ խմբագրել

 
Ջեյմս Գեյկի գերեզմանը

Ջեյմս Գեյկին մահացել է 1915 թվականի մարտի 1-ին Էդինբուրգ քաղաքում և թաղվել է քաղաքի Մորնինգսայդ գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #117530573 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Waterston C. D., Shearer A. M. Former Fellows of The Royal Society of Edinburgh 1783 – 2002, Part 1Royal Society of Edinburgh, 2006. — P. 348.
  4. https://www.geolsoc.org.uk/About/awards-grants-and-bursaries/society-awards/murchison-medal
  5. Lundy D. R. The Peerage
  6. Biographical Index of Former Fellows of the Royal Society of Edinburgh 1783–2002 (PDF). The Royal Society of Edinburgh. 2006 թ․ հուլիս. ISBN 0 902 198 84 X. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13-ին.
  7. Edinburgh and Leith Post Office Directory 1851–52
  8. http://www.westblacket.org.uk/rhcontent/people.htm
  9. 9,0 9,1 Biographical Index of Former Fellows of the Royal Society of Edinburgh 1783–2002. — The Royal Society of Edinburgh, 2006. — ISBN 0 902 198 84 X
  10. 10,0 10,1 «Scottish Geographical Medal». Royal Scottish Geographical Society. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել