Երկրաբանական քարտեզներ, երկրակեղևի որևէ տեղամասի երկրաբանական կառուցվածքը արտահայտող գծագրեր։ Կազմվում են երկրաբանական հանույթի երկրաբանական այլ աշխատանքների հիման վրա։ Տեղագրական քարտեզներում պայմանական նշանների (գունային, նրբագծային, տառաթվային ինդեքսների) օգնությամբ ցույց է տրվում շրջանում հանդիպող ապարների հասակը, տարատեսակները և սահմանները։ Նշաններով արտահայտվում են նաև ապարների տեղադրման տարրերը, խզումնային խախտումները, օգտակար հանածոների հանքավայրերն ու երնակումները։ Ըստ իրենց բովանդակության և կիրառական նշանակության Երկրաբանական քարտեզները լինում են ընդհանուր և հատուկ։ Վերջինների վրա ընդգծվում է տվյալ տեղամասի երկրաբանական կառուցվածքի որևէ առանձնահատկություններից մեկը և կատարվում են կիրառական նշանակություն ունեցող ընդհանրացումներ։ Ներկայումս օգտագործվում է հատուկ Երկրաբանական քարտեզի 50-ից ավելի տարատեսակ (օգտակար հանածոների, մետաղածնության, կանխատեսումների, երկրաֆիզիկական, ջրաքիմիական, ջրաերկրաբանական, ինժեներաերկրաբանական, լիթոլոգիական, ֆորմացիաների, ֆացիաների, նավթագազաբերության

Երկրաբանական քարտեզ

Տարբերում են՝

  1. փոքր կամ ակնարկային (1։500 000 ն ավելի փոքր),
  2. միջին կամ ռեգիոնալ (1։200 000 ն 1։100 000),
  3. խոշոր (1։50 000 ն 1։25 000), մանրամասն (1։10000 ն ավելի խոշոր) մասշտաբների երկրաբանական քարտեզներ։

Միջին, խոշոր և մանրամասն Երկրաբանական քարտեզներին կցվում են երկրաբանական կտրվածքներ և շերտագրական սյունակ։ ՀԽՍՀ տարածքի համար կան փոքր և միջին, իսկ երկրաբանական տեսակետից առավել հետաքրքրական և օգտակար հանածոների հարուստ շրջանների տարածքի համար՝ խոշոր մանրամասն մասշտաբի Երկրաբանական քարտեզներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 618