Արշակ Բրուտյան
Արշակ Հովհաննեսի Բրուտյան (սեպտեմբերի 21, 1864, Քարաբերդ, Հայաստան - օգոստոսի 25, 1936, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ երաժիշտ, մանկավարժ, երգահավաք, խմբավար, նկարիչ։
Արշակ Բրուտյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1864 Քարաբերդ, Հայաստան |
Երկիր | ![]() |
Մահացել է | օգոստոսի 25, 1936 (71 տարեկան) Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մասնագիտություն | երաժիշտ մանկավարժ երգահավաք նկարիչ |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Գեղանկարիչ Գևորգ Բրուտյանի հայրը։
ԿենսագրությունԽմբագրել
1876 թվականին ավարտել է Ղփչաղ գյուղի Հառիճի ընկերության ժառանգավորաց դպրոցը, 1882 թվականին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, իբրև նկարիչ՝ 1903 թվականին կատարելագործվել Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Բրուտյանը դասավանդել է Ալեքսանդրապոլի դպրոցներում, 1895 թվականին հավաքել է ժողովրդական երգեր (շուրջ 500)։ Ձայնագրել և գրառել է աշուղական, հոգևոր երգեր, ստեղծել և ղեկավարել երգչախմբեր։ Հնարավոր կորստից փրկել է Ջիվանու, Խայաթի և ուրիշ աշուղների երգերը[1]։
Նկարչական գործունեությունԽմբագրել
Հեղինակ է Ա. Մխիթարյանցի, Գարեգին Լևոնյանի, Թ. Անտիկյանի և ուրիշների դիմանկարների, սրբապատկերների։
ՀիշատակԽմբագրել
Բրուտյանի անունով է կոչվում Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցը[2]։
Մեջբերումներ Արշակ Բրուտյանի մասինԽմբագրել
Արշակ Բրուտյանը Ալեքսանդրապոլում սկիզբ է դրել հրապարակային ժողովրդական համերգների, առաջինը բեմ բարձրացել ազգային տարազներ կրող իր խմբերով և, ամենակարևորը, նպաստել է քառաձայն երգեցողության տարածմանը։
Նա հայ երաժշտական կյանքում բազմաձայնության սերմանող ու տարածող առաջին գործիչներից էր։ - Մարգարիտ Բրուտյան, երաժշտագետ[3]
|
ԵրկերԽմբագրել
- Դասագիրք հայկական եկեղեցական ձայնագրութեան, Վաղարշապատ, 1890 թ.
- Ռամկական մրմունջներ (ձայնագրյալ ժող.), Ե., 1985 թ. (առաջաբանը, ծնթգր.՝ Մ. Բրուտյանի)[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Արշակ Բրուտյանի անվան Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոց»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-01-ին։ Վերցված է 2015-10-14
- ↑ Արշակ Բրուտյանը և Շիրակի երաժշտական կյանքը
- ↑ Ռամկական Մրմունջներ/հեղինակ։ Արշակ Բրուտյան
ԱղբյուրներԽմբագրել
- Եղիշե Չարեցի անվան Գրականության և արվեստի թանգարան, Արշակ Բրուտյանի ֆոնդ, թ.22: 4 Բրուտյան Ա., Ռամկական մրմունջներ, Եր., 1985, էջ 14։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 580)։ |