Արնսթեյն Արնեբերգ
Արնսթեյն Արնեբերգ (նորվ.՝ Arnstein Arneberg, հուլիսի 6, 1882[1][2][3][…], Հալդեն, Էստֆոլդ, Նորվեգիա - հունիսի 9, 1961[1][2][3][…], Բիրի, Իյովիկ, Օպլանդ, Նորվեգիա), նորվեգացի ճարտարապետ։ Շուրջ 50 տարի ակտիվորեն զբաղվել է ճարտարապետությամբ և համարվում է իր ժամանակների առաջատար ճարտարապետ։
Արնսթեյն Արնեբերգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 6, 1882[1][2][3][…] |
Ծննդավայր | Հալդեն, Էստֆոլդ, Նորվեգիա |
Մահացել է | հունիսի 9, 1961[1][2][3][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Բիրի, Իյովիկ, Օպլանդ, Նորվեգիա |
Կրթություն | KTH School of Architecture? և Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիա |
Ուշագրավ աշխատանքներ | Օսլոյի ծովագնացների եկեղեցի |
Պարգևներ | |
Անդամություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԱրնսթեյն Ռինինգ Արնեբերգը ծնվել է Նորվեգիայի Հալդեն քաղաքում գործարանի մենեջեր Մորից Օտտո Էդվարդ Արնեբերգի (1845-1913) և Հերմայն Նիկոլին Մատիլդ Ռինինգի (1858-1944) ընտանիքում[4]։ Մեծացել է Օսլոյին կից Լիսակեր բնակավայրում։
1910 թվականին ամուսնացել է պրոֆեսոր Օլաֆ Սկավլանի դստեր՝ Օգոտ Չելանդ Սկալվանի (1888-1960) հետ։ Կնոջից ամուսնալուծվելուց հետո 1923 թվականին ամուսնացել է Էվա Էլիզաբեթ Ռեյմերսի (1901-1987) հետ[4]։ Առաջին ամուսնությունից ունեցել է մեկ դուստր՝ Գրա Սկսվլան Արնսբերգը, ով ամուսնացել է տնտեսագետ և քաղաքական գործիչ Էգիլ Լուտի հետ[5]։
1899-1902 թվականներին Արնեբերգը սովորել է Թագավորական նկարչական դպրոցում (այժմ՝ Օսլոյի Արհեստի և արվեստի արդյունաբերության Նորվեգիայի ազգային ակադեմիա)։ Ճարտարապետություն ուսանել է 1888-1900 թվականներին, եղել է ճարտարապետ Ալֆրեդ Քրիստիան Դալի (1857-1940) օգնականը։ 1904-1906 թվականներին սովորել է Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում։ Սովորել է նաև շվեդ ճարտարապետներ Իսակ Գուստավ Կլասոնի, Գուստավ Լինգրենի, Էրիկ Լորեստեդի մոտ։ Ստոկհոլմում սովորել է մի խումբ նորվեգացի ճարտարապետ-ուսանողների հետ, այդ թվում նորվեգացի հայտնի ճարտարապետ Մագնուս Պոուլսոնի հետ[4][6]։
1908 թվականին սկսել է իր ճարտարապետական գործունեությունը, և ճարտարապետ Օլե Սվերեի (1865-1952) հետ որպես գործընկերներ աշխատել են Արնեբերգի ամենավաղ նախագծերի վրա, այդ թվում կատարել են նաև Օսլոյի Վոկսենկոլեն բլրում թագավորական վիլլայի առաջարկը։ Որպես անկախ ճարտարապետ՝ ստեղծել է մեծ թվով բնակավայրեր, գրասենյակային շենքեր, եկեղեցիներ, երկաթուղային կայարաններ։ Նրա առավել հայտնի աշխատանքներից է Օսլոյի քաղաքապետարանի շենքը (Մագնուս Պոուլսոնի հետ) և Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շենքի ինտերիեր-դիզայնը։ Վիկինգների նավերի թանգարանի Օսեբերգ նավի համար նախատեսված սրահը կառուցել է 1926 թվականին, Գոկստադ և Թյունի նավերի սրահները՝ 1932 թվականին[7]։ Աշխատել է նաև Սկաուգում (Skaugum) թագավորական նստավայրի շենքի վրա։
Պատկերասրահ
խմբագրել-
Օսլոյի ծովագնացների եկեղեցի
-
Քրիստիանիայի որբանոց
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 KulturNav — 2015.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Norsk kunstnerleksikon (норв.) — (untranslated).
- ↑ 4,0 4,1 4,2 Seip, Elisabeth. «Arnstein Arneberg». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Steenstrup, Bjørn, ed. (1973). «Lothe, Egil». Hvem er hvem? (Norwegian). Oslo: Aschehoug. էջ 350. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ The Viking Ship Museum (Kulturhistorisk museum)
- ↑ «Home - Museum of Cultural History». www.khm.uio.no. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արնսթեյն Արնեբերգ» հոդվածին։ |