Վիկինգների նավերի թանգարան
Վիկինգների նավերի թանգարան (նորվ.՝ Vikingskipshuset på Bygdøy), կառույց Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի Բյուգդե թերակղզում։ Համարվում է Օսլոյի համալսարանի մշակութային պատմության թանգարանի մի մասը։ Այստեղ ներկայացված են հնագիտական գտածոներ Թյունից, Գոկստադից (Սանեֆյորդ), Օսեբերգից (Տյոնսբերգ) և Բորե բլուր-գերեզմանոցից[2]։
Վիկինգների նավերի թանգարան | |
---|---|
Տեսակ | մշակութային արժեք և ծովային թանգարան |
Երկիր | Նորվեգիա |
Տեղագրություն | Օսլո |
Վայր | Bygdøy? |
Մասն է | Մշակութային պատմության թանգարան |
Հասցե | Huk Aveny 35 |
Հիմնադրվել է | 1926 |
Այցելուներ | 538 037 մարդ[1] |
Կայք | khm.uio.no/vikingskipshuset/ |
Թանգարանի տեսարժան նմուշներից են Օսեբերգյան, Գոկստադյան և Թյունյան նավերը։ Վիկինգյան դարաշրջանի ցուցադրությունը ներառում է սահնակներ, մահճակալներ, մեկ ձիակառք, փայտե քանդակներ, վրանային բաղադրիչներ, զամբյուղներ, թաղման ծիսակարգի պարագաներ[3]։ Թանգարանի ամենահայտնի նմուշն ամբողջական Օսեբերգյան նավն է, որը պեղված թաղման արարողակարգի ամենամեծ նավն է աշխարհում։
Պատմություն
խմբագրել1913 թվականին շվեդ պրոֆեսոր Գաբրիել Գուստաֆսոնն առաջարկել է 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում հայտնաբերված Վիկինգյան դարաշրջանի գտածոները տեղավորել հատուկ շենքում։ Գոկստադից և Օսեբերգից հայտնաբերված նավերը տեղավորեցին Օսլոյի համալսարանի ժամանակավոր կացարաններում։ Շենքի կառուցման ճարտարապետական մրցույթում հաղթել է Արնսթեյն Արնեբերգը։
Օսեբերգյան նավի համար նախատեսված սրահը կառուցվել է Նորվեգիայի խորհրդարանի ֆինանսավորմամբ:Նավը համալսարանի կացարաններից տեղափոխվել է 1926 թվականին։ Գոկստադյան և Թյունյան նավերի համար նախատեսված սրահների կառուցումն ավարտվել է 1932 թվականին։ Վերջին սրահի կառուցման աշխատանքները հապաղել են՝ պայմանավորված Երկրորդ համաշխարհային պատերազմով։ Այս սրահի կառուցումն ավարտվել է 1957 թվականին։ Այստեղ տեղակայված են Օսեբերգից հայտնաբերված գտածոները[4]։
Նավերի տեղափոխում
խմբագրել2000 թվականի դեկտեմբերի 20-ին Օսլոյի համալսարանն աջակցել է Պատմական թանգարանի՝ նավերը և թաղման ծիսակարգի գտածոները Բյորվիկայում գտնվող նոր թանգարան տեղափոխելու առաջարկին։ Առաջարկը եղել է թանգարանի, հնագետների միության և լրատվամիջոցների քննարկման կիզակետում։ Ընդդիմախոսները մտահոգված էին, որ նավերը չափազանց փխրուն են և տեղափոխման ընթացքում կվնասվեն, կողմնակիցները պնդում էին, որ շատ ավելի ռիսկային է նավերը թողնել իրենց գտնվելու վայրում առկա վտանգների ներքո։ Կատարվեց ռիսկային գնահատում Օսենբերգյան նավի մեկ կողմում և ենթադրվեց, որ գտածոները կարելի է տեղափոխել առանց լուրջ վնաս հասցնելու[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.khm.uio.no/om/tall-og-fakta/
- ↑ Vikingskipshuset på Bygdøy(Store norske leksikon)
- ↑ Viking Ship Museum(Oslo) (անգլերեն)
- ↑ «Vikingskipshuset». Արխիվացված է օրիգինալից 2012-03-02-ին. Վերցված է 2016-11-22-ին.
- ↑ «The Viking ships will probably stay at Bygdøy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Brøgger, A. W. and Schetelig, H. Osebergfundet (Oslo. 1917)
- Brøgger A.W. and Shetelig, H. Vikingskipene deres forgjenger og etterfølgere (Oslo. 1950)
- Christensen, Arne Emil Kongsgårdens håndtverkere, Osebergdronningens grav, vår arkeologiske nasjonalskatt i nytt lys (Oslo. 1992)
- Ingstad, Anne Stine Hva har tekstilene vært brukt til? Osebergdronningens grav (Oslo. 1992)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկինգների նավերի թանգարան» հոդվածին։ |