Մագնուս Պոուլսոն
Մագնուս Պոուլսոն (նորվ.՝ Magnus Poulsson, հուլիսի 14, 1881[1][2][3][…], Դրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա[4] - մարտի 18, 1958[1][2][3][…], Ասքեր, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի ճարտարապետ։
Մագնուս Պոուլսոն | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1881[1][2][3][…] |
Ծննդավայր | Դրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա[4] |
Մահացել է | մարտի 18, 1958[1][2][3][…] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Ասքեր, Ակերսհուս, Նորվեգիա |
Ուշագրավ աշխատանքներ | Գրավբերգետ եկեղեցի |
Պարգևներ | |
Magnus Poulsson Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄագնուս Պոուլսոնը ծնվել է Նորվեգիայի Դրամեն քաղաքում, Սյորեն Անտոն Պոուլսոնի (1847-1934) և Ինա Բոլետ Յորգենսենի (1851-1922) ընտանիքում։ 1900-1903 թվականներին սովորել է Քրիստիանիայի Den kongelige Tegne- og Kunstskole (այժմ՝ Օսլոյի Արհեստի և արվեստի արդյունաբերության Նորվեգիայի ազգային ակադեմիա), 1903-1905 թվականներին՝ Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում։ Ճարտարապետական գործունեությունն սկսել է 1909 թվականին։ Սերտորեն համագործակցել է Արնսթեյն Արնեբերգի հետ։ Միասին նախագծել են Օսլոյի քաղաքապետարանի շենքը[5]։ Հայտնի է նաև Սանվիկայում Բերումի քաղաքապետարանի (Bærum rådhus) աշխատանքներով (1925, 1958), KNA հյուրանոցը Օսլոյում (1931), Էյսթեյն եկեղեցին Երշինում, Հասլումի մատուռը Բերումում։ Պոուլսոնը կառուցել է նաև մասնավոր առանձնատներ, գրասենյակային շենքեր, եկեղեցիներ, կատարել կառույցների ներքին հարդարանքեր։ Մագնուս Պոուլսոնը հատկապես հայտնի է նորվեգական ժողովրդական փայտի ճարտարապետության ավանդույթի վերակերտման համար[6]։
Պոուլսոնը 1917-1930 թվականներին եղել է Հին հուշարձանների ընկերության նախագահը, 1931-1958 թվականներին՝ Նիդարոսի Մայր Տաճարի վերակառուցման աշխատանքների վերահսկիչ կոմիտեի նախագահը։ Եղել է Դանիական ակադեմիայի պատվավոր անդամ, Շվեդիայի Fria Art Erna թագավորական ակադեմիայի անդամ[7]։
Պարգևներ
խմբագրել- Houens հիմնադրամի մրցանակ - Det Forenede Dampskibs-Selskab, Karl Johans gate 1, Օսլո (1925)
- Houens հիմնադրամի մրցանակ - Bærum Rådhus, Sandvika (1930)[8]
- Սուրբ Օլաֆի շքանշանի ասպետ (1950)
- Սուրբ Հալվարդի մեդալ (1956)
Պատկերասրահ
խմբագրել-
Օսլոյի քաղաքապետարանի շենք
-
Գրավբերգետ եկեղեցի
-
Բերումի քաղաքապետարան
-
Դոմբասի եկեղեցի
-
Սանվիկայի թատրոն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 KulturNav — 2015.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Norsk kunstnerleksikon (норв.) — (untranslated).
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2021.
- ↑ «The Nobel Peace Prize Ceremony in the Oslo City Hall». Norwegian Ministry of Foreign Affairs. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Bærum municipal website». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Magnus Poulsson / utdypning (Store norske leksikon)
- ↑ «Magnus Poulsson (Houens fonds diplom)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագնուս Պոուլսոն» հոդվածին։ |