Օլաֆ Սկավլան
Օլաֆ Սկավլան (նորվ.՝ Olaf Skavlan, ծննդյան անունը՝ Օլե Սկավլան, հունվարի 25, 1838, Ստրանդա, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա - մայիսի 31, 1891, Քրիստիանիա, Նորվեգիա), նորվեգացի գրականագետ, դրամատուրգ:
Օլաֆ Սկավլան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 25, 1838 |
Ծննդավայր | Ստրանդա, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա |
Վախճանվել է | մայիսի 31, 1891 (53 տարեկան) |
Վախճանի վայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրականության պատմաբան և կենսագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա |
Աշխատավայր | Օսլոյի համալսարան |
Զավակներ | Էյնար Սկավլան |
Olaf Skavlan Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Օլաֆ Սկավլանը ծնվել է Նորվեգիայի Ստրանդա կոմունայում, ծխական քահանա և քաղաքական գործիչ Օգե Շավլանի (1806-1876) և Գերհարդին Պոլին Բերգի (1817-1884) ընտանիքում: Սիգվոլ Սկավլանի, Էյնար Սկավլանի, Օգե Սկավլան կրտսերի և Հարալ Սկավլանի եղբայրը[1]: 1879 թվականի օգոստոսին Ստավանգերում ամուսնացել է Դագմար Քիլանդի (1855-1931) հետ: Եղել է Արնսթեյն Արնեբերգի կնոջ հայրը, դերասանուհի Մերետ Սկավլանի պապը[1]:
Ստեղծագործել սկսել է դեռևս ուսանողական տարիքից: 1871 թվականին պաշտպանել է «Holberg som Komedieforfatter» դոկտորական թեզը Լյուդվիգ Հոլբերգի մասին: «Nyt norsk Tidsskrift» պարբերականում տպագրել է Հենրիկ Վերգելանի «Skabelsen, Mennesket og Messias» աշխատության ուսումնասիրությունը[2], որի շնորհիվ Վերգելանին ընդունել են որպես լիբերալ քաղաքական գործիչ և ոչ թե ապաքաղաքական գրող[3]: 1877 թվականին նշանակվել է Ֆրեդերիկ թագավորական համալսարանի (Օսլոյի համալսարան) պրոֆեսոր: Օլաֆ Սկավլանը համահիմնադրել և խմբագրել է երգիծական Vikingen ամսագիրը: 1882-1887 թվականներին Էրնստ Սարսի հետ հրատարակել են «Nyt tidsskrift» պարբերականը[2]:
Մահացել է 1891 թվականի մայիսին Քրիստիանիայում[1]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Aarnes Sigurd Aa.։ «Oluf Skavlan»։ in Helle, Knut։ Norsk biografisk leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է մայիսի 14, 2009
- ↑ 2,0 2,1 Henriksen, Petter, ed. (2007)։ «Olaf Skavlan»։ Store norske leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է մայիսի 14, 2009
- ↑ Aarnes Sigurd Aa (1990)։ «Wergeland-kultusen som nasjonsbyggende faktor»։ Nytt Norsk Tidsskrift (Norwegian) (2): 148–149