Արմեն Մանասյան

դաշնակահար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արմեն Մանասյան (հուլիսի 22, 1988(1988-07-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դաշնակահար, «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիա Արխիվացված 2021-07-18 Wayback Machine ՄՀԿ գործադիր տնօրեն[1], Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր[2]։

Արմեն Մանասյան
Ծնվել էհուլիսի 22, 1988(1988-07-22) (35 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար
Գործունեություն2001- մինչև այժմ
Լեյբլhttps://artconcept.am
ԿրթությունԱլեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Արմեն Մանասյանը ծնվել է Երևանում, 1988 թ. հուլիսի 22-ին։ Դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի ծոռն է։

Սովորել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ստացել մագիստրոսի կոչում։

Որպես ասպիրանտ ուսումը շարունակել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում։

Արմեն Մանասյանը հանդես է եկել մի շարք հեղինակավոր միջազգային նախագծերում և փառատոներում, այդ թվում՝ «Ennio Porrino», «Barbizon Festival», «Yakov Flier Festival», ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի մշակութային տարվա, «Կոմիտաս-140» միջազգային գիտամշակութային փառատոնի, «Yamaha Artists» նախագծի շրջանակում։ 2016 թվականից Մոսկվայի պետական ակադեմիական երաժշտական թատրոնի հրավիրված սոլիստ է։ Ուսանելու տարիներին Մանասյանն աշխատել է 6-րդ միջազգային Դելֆյան խաղերի կազմկոմիտեում՝ որպես երաժշտական անվանակարգերի պատասխանատու։

2013-2016 թվականներին կրթությանը զուգահեռ աշխատել է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտին կից արվեստի ակադեմիայում՝ որպես մշակութային և հումանիտար ծրագրերի ղեկավար։ «Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար խորհրդի հիմնադիր անդամ է։

2017 թվականից հանդիսանում է ֆրանսիական «L'Heure Musicale au Marais» երաժշտական գործակալության արտիստ։

Արմեն Մանասյանի կատարումներով 2009, 2012 և 2016 թվականներին թողարկվել են ձայնասկավառակներ․ Չայկովսկու «Տարվա եղանակները» (CBN productions), Կոմիտասի և Լիստի դաշնամուրային ստեղծագործությունները (BirlMusic studio, Jean Eckian production)։

Մանասյանի կատարողական երաժշտացանկը կազմել են համաշխարհային դասական կոմպոզիտորների՝ Ամադեուս Մոցարտի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ջոակինո Ռոսսինիի, Կլոդ Դեբյուսիի, Ֆրանց Լիստի, Պյոտր Չայկովսկու, նաև հայ դասականների՝ Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Լևոն Չաուշյանի և այլոց ստեղծագործությունները։ Ժամանակակիցների կարծիքով՝ Մանասյանը վիրտուոզ դաշնակահար է, սակայն ավելի շատ զբաղվում է երաժշտական պրոդյուսինգով։

Մանասյանի մասնակցությամբ սակավաթիվ տեսագրություններից է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Լ. վան Բեթհովենի Ֆանտազիայի կատարումը՝ դաշնամուրի, նվագախմբի և երգչախմբի համար, op.80 (դիրիժոր` Կ. Օրբելյան)[3]։

Արմեն Մանասյանի հասարակական գործունեությունը, որպես «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի տնօրեն, ներառում է մի շարք հայաստանյան և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացված մշակութային միջոցառումներ և խոշոր նախագծեր Հատկապես հիշարժան են՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀԲԸՄ և ԹՈՒՄՈ-ի հետ համատեղ «Ձեռք ձեռքի» մանկապատանեկան արվեստի 3-րդ հանրապետական ներառական փառատոնը, որի շրջանակում Երևանում և ՀՀ մարզերում տեղի են ունեցել համերգներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, կինոդիտումներ, վարպետության դասեր և արվեստանոց՝ բարեգործական Բարեգործական համերգ - «Երևան» լարային քառյակ, 29.05.2018, Երևան․ Համերգային երեկոյի ընթացքում «Երևան» լարային քառյակի կատարմամբ հնչել են Արտեմի Այվազյանի և Ռուբեն Ալթունյանի լարային կվարտետները։ Համերգի հասույթը փոխանցվեց է ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության հիմնադրամ»-ին, կրթական սեմինարներ Լեոպոլդո Սիանո  - Երաժշտական հանդիպումներ Գեորգի Գյուրջիևի հետ. Ֆ. Բեյլ, Պ. Շեֆեր, Ջ. Շելսի, Դ.Հայքս, Ք.Ջարեթ (Նվիրված` Գ. Գյուրջիևի 140-ամյա հոբելյանին) 08.03.2017

Շուշան Հյուսնունց - Հնչյունի և լռության վարպետները՝ Ջիաչինտո Շելսի և Լուիջի Նոնո 07.03.2018

Արսեն Բաբաջանյան - Կերպարվեստը երաժշտության մեջ.15.03.2019 համերգներ Դաշնամուրային մենահամերգ - Տիգրան Պողոսյան (Ֆրանսիա) 13.09.2019, Երևան

Դաշնամուրային համերգ - Լևոն Կարապետյան (Ֆրանսիա) 19.05.2018, Երևան

PR համերգաշար - Լիանա Մկրտչյան (Գերմանիա) 08.09.2018, Երևան, ցուցահանդեսներ «The limb of the sound» լուսանկարչական էքսպոզիցիա Քյոլնի «Բունկեր» ցուցասրահում

03.11 – 05.11.2017 - Բեռլին, Atelier Soldina

12.11 – 19.11.2017 - Քյոլն, Bunker k101

«Հնչյունի եզրագիծը» խորագրի ներքո, «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան Գերմանիայի երկու հեղինակավոր ցուցասրահներում կազմակերպեց Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսները, փառատոներ և այլն։

Իրականացրած խոշոր ծրագրերից են ՕՊՈւՍ միջազգային փառատոնը՝ հինգ համերգաշրջաններով «Օպուս»-ը երաժշտության միջազգային փառատոն է, որն իր մեջ հաճախ ներառում է նաև արվեստի այլ ճյուղեր՝ նպատակ ունենալով ակտիվացնել կապը տարբեր արվեստների ներկայացուցիչների, ինչպես նաև արվեստասերների միջև։ Փառատոնի շրջիկ բնույթը միտված է արվեստի ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը, արվեստագետների փորձի փոխանակմանը։ (Երևանում` 2017 թ. Մոսկվայում`2018 թ., Փարիզում` 2019 թ., և 5-րդ առցանց համերգաշրջանը՝ հաշվի առնելով 2020 թվականի համավարակով պայմանավորված իրավիճակը), ինչպես նաև «Հայկական վիոլա» հայ-գերմանական երաժշտական նախագիծը (Գերմանիա – Հայաստան)[4]։

«Արտկոնցեպտ»-ի հերթական խոշոր միջազգային նախագիծը 2020 թվականին Մյունխենի քաղաքապետարանի և Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ «Ցտեսություն Ծիտ» կամերային օպերայի բեմադրությունն էր՝ ըստ Արամ Պաչյանի համանուն վեպի։

2018 թվականին, Երևանի 2800-ամյակին ընդառաջ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ համատեղ, «Արտկոնցեպտ»-ը կազմակերպել և իրականացրել է «Երևան 2800» միջոցառումների շարքը՝ ընդգրկելով կերպարվեստի ցուցահանդեսներ, համերգներ, աուդիովիզուալ ինստալացիա, գրական ընթերցումներ, կլոր սեղան նվիրված Մկրտիչ Արմենի «Երևան» վեպին և պանելային քննարկում` Երևանի արդի մշակութաբանական խնդիրների շուրջ։

«Նարեկացի» արվեստի միության հետ գործակցության արդյունքում անգլերեն և գերմաներեն թարգմանվել և տպագրվել է ականավոր կոմպոզիտոր և մանկավարժ Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» աշխատությունը։

2018 թվականին «Արտկոնցեպտ»-ը մասնակցել է «Նարեկացի» արվեստի միության մասշտաբային ծրագրին` ՀՀ մշակույթի նախարարության, Իտալիայում Հայաստանի դեսպանության, «Սալենտո» միջազգային փառատոնի, «Համազգային» մշակութային միության, և մի շարք այլ կազմակերպությունների հետ գործակցությամբ։ Նախագծի շրջանակում «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը համերգային շրջագայությամբ 7 համերգով հանդես է եկել Ստամբուլ, Տրիկազե, Հռոմ, Միլան, Փարիզ, Ալֆորվիլ և Ժնև քաղաքներում։

2020 թվականից, Bekart Studio-ի[5][6] հետ համատեղ իրականացնում է[7] «Արվեստանոց» ուսումնագեղագիտական ծրագիրը]՝ հանդիսանալով նախագծի պրոդյուսերը։ Այն կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի շարք է՝ նվիրված հայ արդի կերպարվեստի նշանակալի դեմքերին և զարգացումներին։ Ֆիլմերում նկարահանվել են մի շարք ժամանակակից հայազգի արվեստագետներ և արվեստաբաններ, գեղանկարիչներ և քանդակագործներ[8]։

2021 թվականից Արմեն Մանասյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսերն է[9]։

Մրցանակներ, պարգևներ խմբագրել

  • IBLA Grand Prize Իտալիա, 2012 թվական
  • Հայաստանի Նախագահի մրցանակ, Հայաստան, Երևան, 2011 թվական[10]
  • FLAME միջազգային մրցույթ, Ֆրանսիա, Փարիզ, 2006 թվական
  • Գ. Գյուլբենկյան մշակութային հիմանադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մրցույթներ, 2005-2008 թթ.
  • Ա. Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների մրցույթ, 2003 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «www.artconcept.am». www.artconcept.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
  2. «https://babajanyanhall.org/hy/». babajanyanhall.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  3. Symphony Orchestra of the Alexander Spendiaryan Opera and Ballet National Academic Theater (General and Artistic Director: Constantine Orbelian) "Divisi" Choir of Armenia (Artistic Director: Marina Alaverdyan), Piano: Armen Manassian Conductor: Constantine Orbelian International Music Festival "Yuri Hayrapetyan-85", Yerevan, (06.11.2018). «Ludwig van Beethoven - Fantasy for Piano, Orchestra and Choir op. 80».{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. «Armenian Viola International Project».
  5. «BekArt - YouTube». www.youtube.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. [1]
  7. [https://www.youtube.com/watch?v=_t7HeKHReX8&list=PLHtlFiQWgr8oPnR1p888K9MFT6oqfiPj2
  8. Ստեղծագործողներից յուրաքանչյուրն իր արվեստանոցում խոսում է արվեստի մասին, կիսում իր մտորումները գեղագիտության, բնության ու հայրենիքի, ընտանիքի, աշխատասիրության ու կրթության վերաբերյալ։ Զուգահեռ ներկայացվում են արվեստագետների գործերը տարբեր միջավայրերում և նրանց աշխատանքի ընթացքը։ Ոլորտի հմուտ մասնագետները դիտողին են փոխանցում իրենց գեղագիտական հայացքները, ինչպես նաև որոշակի տեսական և գործնական գիտելիքներ։
  9. https://www.facebook.com/BabajanyanHall
  10. Մանասյան, Արմեն (2011). «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ». Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել