Բացել գլխավոր ցանկը

Գլենդել (Կալիֆոռնիա)

(Վերահղված է Գլենդեյլից)

Գլենդել (անգլ.՝ Glendale, արմտ. հայ.՝ Կլէնտէյլ), հայաշատ քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Լոս Անջելես շրջանում, Կալիֆոռնիա նահանգում։ Մոտ 80.000 հայեր են ապրում Գլենդելում, ուր գործում են հայկական վարժարաններ, եկեղեցիներ և ակումբներ։ Թեև առաջին հայերը Գլենդել փոխադրվել են 1920-ական թվականներին, սակայն 1970-ականներին նրանց թիվը ստվարացավ։ ԱՄՆ-ի 2010 թվականի մարդահամարի համաձայն բնակչության թիվը գնահատվել է 191.000, որի 40 տոկոսը հայեր են։ Գլենդելը քույր քաղաք է Հայաստանի Կապան քաղաքի հետ։

Քաղաք
Գլենդել
Դրոշ Զինանշան
Flag of Glendale, California.png Seal of Glendale, California.png

Verdugo Mountains south view Dec 2006.jpg
Կոորդինատներ: 34°10′15″ հս․ լ. 118°15′0″ ամ. ե. / 34.17083° հս․. լ. 118.25000° ավ. ե. / 34.17083; 118.25000
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՔաղաքապետԶարեհ Սինանյան
Հիմնադրված է1884 թ.
Այլ անվանումներԿլէնտէյլ
Մակերես79,155776 կմ²
ԲԾՄ522 Ֆուտ
Պաշտոնական լեզուՀայերեն, անգլերեն
Բնակչություն192.000 մարդ (2010)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի, Հայ կաթողիկե եկեղեցի, կաթոլիկություն
ՏեղաբնականունԳլենդեյլցի
Ժամային գոտիUTC-8, ամառը UTC-7
Հեռախոսային կոդ818
Պաշտոնական կայքglendaleca.gov
##Գլենդել (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)
Red pog.png

ԱզգություններԽմբագրել

2010 թվականի[1] տվյալների համաձայն Գլենդելում ապրում է շուրջ 191719 բնակիչ: Բնակչության խտությունը կազմում է 2421 կմ² տարածքում: Ռասսայական կազմը հետևյալն է՝ 71,1 % սպիտակամորթներ, 16,4 % ասիացիներ, 1,3 % աֆրոամերիկացիներ, 0,3 % հնդիկներ, 0,1 % — Խաղաղ օվկիանոսի կղզիների հիմնական բնակիչներ, 6,3 % այլ ազգերի ներկայացուցիչներ: Բնակչության 34,1 % կազմում են հայերը, իսկ 17,4 % լատինոամերիկացիներն են:

ՏնտեսությունԽմբագրել

1964 թվականից Գլենդելում տեղակայվել է «International Karate Association» միջազգային շտաբի շենքը:

2003 թվականից Գլենդելում տեղակայվել է «Ճանապարհ դեպի երջանկություն» միջազգային ֆոնդի շենքը: Գլենդելը հայտնի է նաև որպես առաջին քաղաքը, որտեղ 1945 թվականին առաջին անգամ բացվեց աշխարհում առաջին «Baskin Robbins»[2] պաղպաղակա-սրճարանը: Գլենդելում է տեղակայված նաև «Disney Television Animation» շտաբի շենքը:

Հայերը ԳլենդելումԽմբագրել

Հայերը Գլենդելում բնակվում են 1920 թվականից, սակայն ներգաղթի աճն սկսվել է 1970-ական թվականներից: Հայերն այստեղ լավ ինտեգրված են. նրանք այստեղ հիմնել են հայկական դպրոցներ, կուլտուր- մշակութային կրթօջախներ, հիմնարկ- ձեռնարկություններ: Հայ բնակիչների թվի ցուցանիշներով Գլենդելն առաջինն է ԱՄՆ-ում, և այդ ցուցանիշներն աճել են վերջին երկու տասնամյակներում: Գլենդելում է գտնվում ամենամեծ հայ համայնքը: Համաձայն 2010 թ. ԱՄՆ բնակչության մարդահամարի, Գլենդելում բնակվում էր շուրջ 65,343 հայ[3], որը կազմում է ընդհանուր բնակչության 34,1% -ը, մինչդեռ 1990 թվականին եղել է 31 402 հայ[4]: Հայկական System of a Down ռոք-խմբի շատ անդամներ իրենց կարիերան սկսել են Գլենդելում[5]: Շատ դպրոցների հետ այստեղ է գտնվում նաև Չամլյանի հայկական դպրոցը:

Հիշատակի պուրակԽմբագրել

1906 թվականից Գլենդելում գործում է «Forest Lawn» հուշարձան - պուրակը, որտեղ թաղված են Ամերիկայի անվանի «աստղերը»:

Ընդհանուր առմամբ գերեզմանոցում կան ավելի քան 250 հազար հուղարկավորվածներ:



ԿլիմաԽմբագրել

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Գլենդել
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 33,9 33,3 22,0 40,6 38,9 43,3 43,3 41,7 43,3 42,2 36,7 33,9 43,3
միջին ջերմաստիճանը (°C) 13,5 14,5 15,0 17,0 19,0 21,5 24,0 25,0 24,0 20,5 16,0 13,5 18,6
միջին նվազագույնը (°C) 7,0 8,0 8,0 10,0 12,0 14,0 16,0 17,0 16,0 13,0 9,0 7,0 11,4
տեղումների քանակը (մմ) 113,8 127,0 111,3 31,0 11,4 5,3 1,3 5,3 12,2 16,5 38,1 62,5 535,7
Հյուսիսափայլ, ամիսը ժամ, 2001—2011[6]
Ամիս Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմեմբեր Դեկտեմբեր Տարի
Հյուսիսափայլ, ժամ 37 65 142 213 274 299 323 242 171 89 33 14 1902

Քույր քաղաքներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

Հայտնի մարդիկԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  • Glendale, California — 2010 Demographic Profile Data
  • Татьяна Романова. «Мечтаю угостить мороженым президентов России и США», — Найджел Тревис, главный исполнительный директор Dunkin' Brands // Ведомости, 07.07.2010, 123 (2641)
  • U.S. Census Bureau — Ancestry:2010 — Glendale city, California
  • ARMENIAN POPULATION UP VALLEY, GLENDALE AND BURBANK SHOW BIG PERCENTAGE HIKES.
  • [1] Կաղապար:Уточнить ссылку
  • Метеовеб.ру Գլենդելում հյուսիսափայլի միջին տևողությունը, ՄՊՀ-ի աստղադիտարան
  • Sager Mike (2003)։ Scary Monsters and Super Freaks: Stories of Sex, Drugs, Rock 'n' Roll and Murder։ Da Capo Press։ էջեր 11, 12 
  • Schiller, Dawn։ The Road Through Wonderland։ էջ 47, Ch 12 
  • Leahey Andrew։ «Ashlyne Huff - Biography»։ Allmusic.com։ Վերցված է August 20, 2010 
  • Dan Miller (August 21, 2009)։ «Up Close with Julia Ann»։ AVN։ Վերցված է October 31, 2009 
  • Glick Shav (October 20, 1987)։ «Auto Races Once Again Replacing Horse Races – Rex Mays' Death at Del Mar Track Is Not Forgotten»։ Los Angeles Times։ Վերցված է July 22, 2010։ «Mays, a handsome 6-footer who was born and raised in Riverside and spent most of his adult years in Glendale,» 
  • «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից June 17, 2007-ին։ Վերցված է 2008-10-15 
  • «Scott Radinsky Stats»։ Baseball Almanac։ Վերցված է December 3, 2012 
  • «Rock singer arrested in Glendale on domestic assault warrant» 
  • Schiller, Dawn (2009)։ The Road Through Wonderland: Surviving John Holmes։ Medallion Press։ ASIN B00CNWM7FE