Արմենուհի Սիսյան

հայ արձակագիր, բանաստեղծ

Արմենուհի Բենիամինի Սիսյան (հունվարի 16, 1968(1968-01-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ (2007)[1]։

Արմենուհի Սիսյան
Ծնվել էհունվարի 16, 1968(1968-01-16) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Կենսագրություն խմբագրել

Արմենուհի Սիսյանը ծնվել է 1968 թվականին, Երևանում։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Դասավանդում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնում։ Գրական մամուլում տպագրվում է 2003 թվականից։ Տպագրվում է ինչպես հայաստանյան գրական մամուլում, այնպես էլ արտասահմանյան։ Սիսյանի ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, գերմաներեն, լեհերեն, ֆրանսերեն, իտալերեն, ալբաներեն, իսպաներեն, հոլանդերեն, արաբերեն, էստոներեն,պորտուգալերեն, սերբերեն, մակեդոներեն, չինարեն, ռումիներեն, լեհերեն, ճապոներեն, իսլանդերեն, իռլանդերեն, ֆիլիպիներեն, ինդոնեզերեն, սիցիլերեն, մալայերեն։ ՀԳՄ անդամ է 2007 թվականից։ Բրյուսելի Պ. Բոգդանի գրողների միջազգային ասոցիացիայի՝ IWA-ի անդամ 2016 թվականից (Բելգիա)։ Ճապոնիայի «Japan Universal Poets Association» գրողների ասոցիացիայի անդամ 2018 թվականից (Կյոտո)։ Չանգուայի համալսարանի (Թայվան) «Կրթություն, գրականություն» ամսագրի միջազգային խորհրդատվական կազմի անդամ՝ 2018 թվականից։ Կոլումբիայի Արվեստների միացյալ ազգությունների կազմակերպության անդամ 2020 թվականից։ 2020 թվականին արժանացել է «Նաջի Նաաման 2020 միջազգային մրցանակին՝ «Ստեղծագործական մրցանակ» անվանակարգում, ինչի շնորհիվ դարձել է Maison Naaman pour la Culture-ի անդամ։ 2020 թվականին արժանացել է Unilettras կազմակերպության «Բարի կամքի դեսպան» կոչման»։ (Ambassador of good will of Naciones Unidas de las Letras, Columbia).

Հեղինակ է 11 գրքերի, որոնցից 2-ը հրատարակվել են Ճապոնիայում։ Միջազգային տարբեր գրական ծրագրերի ու փառատոների մասնակից է (Ավստրիա, Իտալիա, Շվեյցարիա, Ճապոնիա)։ 2018 թվականին հրավիրվել է Ճապոնիա՝ Կիոտո, մասնակցելու իր ճապոներեն 2 գրքերի շնորհանդեսին, ինչպես նաև մասնակցելու «Պոետական ընթերցումներ Կիոտո 2018» փառատոնին։

2019 թվականին նրա  «Ագռավն ասաց» պիեսը բեմադրվել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում և հաջողությամբ ներկայացվել Հայաստանի տարբեր թատրոններում։ 2021 թվականին պիեսը կրկին բեմադրվում է մեկ այլ թատրոնի ռեժիսորի կողմից։

Թարգմանություններ է կատարել անգլոամերիկյան, ժամանակակից չինական, ճապոնական և եվրոպացի հեղինակների պոեզիայից։ Ուսումնական ձեռնարկների հեղինակ և համահեղինակ է[2]

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Անծրար նամակներ», 2021։
  • «Առավն ասաց, 2020։
  • «Փախուստ ծառերի մոտ», 2019։
  • ‘’Duet of Fountains’’, 2017 թվական, Ճապոնիա (ճապոներեն-անգլերեն)։
  • “Duet Of Drops”, 2018, Kyoto, (ճապոներեն-անգլերեն)։
  • «Հազար տարվա կարոտ», 2016։
  • «Դարձ դեպի երկինք», 2016։
  • «Ծաղկող արահետներ», 2013։
  • Հե՜յ, Նո՛յ, Երևան, 2012։
  • Հարահոս, Երևան, 2007։
  • Մի բուռ լույս, Երևան, 2006։

Պարգևներ խմբագրել

  • 2012 թվականին «Պայուսակ» պատմվածքն արժանացել է «Անտարես» հրատարակչության «Տարվա լավագույն պատմվածքների» շարքին
  • Վիեննական միջազգային գրական մրցութային ծրագրի հաղթող, 2013
  • 2016 թվականին «Հազար տարվա կարոտ» գիրքն արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» ամենամյա գրական հիմնադրամի  պոեզիայի մրցանակին։
  • 2018 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության և ՀՀ պաշտպանության նախարարության համատեղ մրցանակին`  պոեզիայի անվանակարգում։
  • 2018 թվականին արժանացել է Բրյուսելի գրողների միջազգային ասոցիացիայի 2018 թվականի գրական ամենամյա մրցանակին` «Գրականության մեջ բարձր որակի, կատարողականության ու մարդասիրության համար»։
  • 2019 թվականին «Փախուստ ծառերի մոտ» բանաստեղծական ժողովածուն արժանացել է գրողների միության 2019 մրցանակի՝ պոեզիայի անվանակարգում։
  • 2019 թվականին Երևանյան Բուքֆեսթ 2019 ամենամյա մրցանակաբաշխությանը  արժանացել է առաջին կարգի մրցանակի «Դրամատուրգիա» անվանակարգում։
  • 2020 թվականին արժանացել է «Նաջի Նաաման 2020» միջագային մրցանակին՝ «Ստեղծագործական մրցանակ» անվանակարգում, ինչի շնորհիվ դարձել է Maison Naaman pour la Culture ի անդամ։
  • 2020 թվականին արժանացել է Unilettras կազմակերպության «Բարի կամքի դեսպան» կոչման։ (Ambassador of good will of Naciones Unidas de las Letras, Columbia).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արմենուհի Սիսյանի մասին Հայաստանի գրողների միության կայքում
  2. «Արմենուհի Սիսյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել