Արմենակ Լևոնի Մնջոյան (նոյեմբերի 23, 1904(1904-11-23), Սարիղամիշ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - փետրվարի 20, 1970(1970-02-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1944), պրոֆեսոր (1966), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953, թղթակից անդամ՝ 1950 թվականից։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969): ՀՀ-ում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի սինթեզի հիմնադիր։

Արմենակ Մնջոյան
Արմենակ Մնջոյան.jpg
Ծնվել էնոյեմբերի 23, 1904(1904-11-23)
Սարիղամիշ, Կարսի գավառ, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 20, 1970(1970-02-20) (65 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիությունանհայտ[1]
Մասնագիտությունքիմիկոս
Գործունեության ոլորտքիմիա
Ալմա մատերԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Հայտնի աշակերտներՀովհաննես Մնջոյան
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Commons-logo.svg Armenak Mnjoyan Վիքիպահեստում

Եղիա և Հովհաննես Մնջոյանների եղբայրը։

ԿենսագրությունԽմբագրել

1928 թ.-ին ավարտել է Մոսկվայի քիմիկո-դեղագործական ինստիտուտը, 1933 թ.-ին՝ Երևանի բժշկական ինստիտուտը։ 1928-1938 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության ժողկոմատի քիմիկո-դեղագործական լաբորատորիայի վարիչ, 1942-1949 թվականներին՝ ԽՍՀՄ բժշկա-արդյունաբերության նախարարության և ՀԽՍՀ առողջապահության նախարարության հատուկ լաբորատորիայի տնօրեն, 1937-1951 թվականներին՝ ԵՊՀ քիմիայի ամբիոնի վարիչ, 1937-1946 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի քիմիայի ամբիոնի վարիչ, 1945-1949 թթ.- ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտի տնօրեն, 1949-1955 թվականներին՝ դեղագործական քիմիայի լաբորատորիայի տնօրեն,1955-1970 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, 1953-1960 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ, 1964-1967 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ քիմիական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1953-1967 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ նախագահության անդամ, 1957-1962 թվականներին՝ «ՀԽՍՀ ԳԱ տեղեկատու։ Քիմիական գիտություններ» ամսագրի պատասխանատու քարտուղար։

1950 թվականին Արմենակ Մնջոյանը ընտրվում է ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, իսկ 1953 թվականին՝ իսկական անդամ։

 
Արմենակ Մնջոյանի արձանը նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի բակում, քանդակագործներ` Ս. Մանասյան, Հ. Մուրադյան, 1973 թ.

ԳործունեությունԽմբագրել

Գիտական հետազոտությունները վերաբերում են դեղագործությանը, ֆիզիոլոգիապես ակտիվ միացությունների սինթեզին, հետերոցիկլիկ համակարգերի ածանցյալներին և դրանց ստացման եղանակների մշակմանը։ Իրականացրել է տարբեր դասերի օրգանական նյութերի բազմաթիվ սինթեզներ և հետազոտել է նրանց կենսաբանական ազդեցությունը կախված քիմիական կառուցվածքից։ Ուսումնասիրել է Հայաստանի բուսաբանական հումքը։ Հայաստանի քիմիկոս օրգանիկների գիտական դպրոցի հիմնադիրն է։ Հեղինակ է մի ամբողջ շարք դեղագործական պրեպարատների, օրինակ՝ սուկցինիլխոլին, գանգլերոն, սուբեխոլին, արֆենալ, մեսֆենալ և այլն[2][3]։

Արմենակ Մնջոյանի անվան հետ են կապված օրգանական միացությունների կառուցվածքի և նրանց կենսաբանական հատկությունների կապի սիստեմատիկ և նպատակասլաց ուսումնասիրությունները, որոնց շնորհիվ ստեղծվեցին և բժշկական պրակտիկայում արմատավորվեցին մի շարք բարձր արդյունավետ դեղամիջոցներ։

Երկար տարիներ նա եղել է ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագրի» (քիմիական գիտություններ) խմբագիրը, գլխավորել է օրգանական քիմիայի ինստիտուտը, եղել է ՀՍՍՀ ԳԱ վիցե-պրեզիդենտը, իսկ այնուհետև քիմիական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը։

ԱշխատություններԽմբագրել

1937 թվականին նա պաշտպանել է իր թեկնածուական դիսերտացիան, որի թեման էր «Հայաստանի այրվող թերթաքարերը և նրանց օգտագործումը բժշկական պրեպարատների արտադրության մեջ», իսկ 1944 թվականին՝ դոկտորական դիսերտացիան տեղական ցավազերծման նոր միջոցների սինթեզման գծով։ Այնուհետև իր ստեղծած ինստիտուտում Արմենակ Մնջոյանը սկսում է լայնորեն ուսումնասիրել օրգանական միացությունների կենսաբանական հատկությունների սինթեզումն ու փորձարկումը։

Արմենակ Մնջոյանը հիմնադրել և խմբագրել է «Հետերսցիկլային միացությունների սինթեզները» հրատարակությունը։ Արմենակ Մնջոյանը շուրշ 250 գիտական աշխատությունների հեղինակ էր։ Նրա խմբագրությամբ լույս է տեսել «Քիմիական միացությունների կենսաբանական հատկությունները» ժողովածուն։

Մրցանակներ, կոչումներԽմբագրել

  • ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953, թղթակից անդամ 1950)
  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)
  • Լենինի և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանակիր

ՀիշատակԽմբագրել

1971 թվականից ՀԽՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտն անվանվել է Արմենակ Լևոնի Մնջոյանի անունով։

ԳրականությունԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Թ․ Հովսեփյան «Արմենակ Մնջոյան», պատմաբանասիրական հանդես № 1, 1970, էջ 271-272

ԾանոթագրություններԽմբագրել

Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Արմենակ Մնջոյան