Հովհաննես Մնջոյան
Հովհաննես Լևոնի Մնջոյան (սեպտեմբերի 9, 1920[1], Ալեքսանդրապոլ, Հայաստան[1] - 1998[2]), հայ խորհրդային քիմիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1985)։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։ Արմենակ Մնջոյանի եղբայրն է և աշակերտը։
Հովհաննես Մնջոյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1920[1] Ալեքսանդրապոլ, Հայաստան[1] |
Մահացել է | 1998 |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1947)[1] |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1977) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը (1947)։ Ամուսնացած էր Յուլիա Տեր-Ջաքարյանի հետ, ուներ երկու երեխա՝ Զաքար և Ելիզավետա Մնջոյաներ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1946 թվականից աշխատել է նուրբ օրգանական քիմիայի ինստիտում[3]։
Մնջոյանի գիտական աշխատանքները վերաբերում են ացետիլխոլինի և նիկոտինի ածանցյալների սինթեզի և քիմիական միացության կառուցվածքի ու կենսաբանական ակտիվության կապի օրինաչափությունների պարզաբանմանը։ Եռաֆունկցիոնալ ամինների և ակտիվացված կարբօքսիլ խումբ պարունակող կարբոնաթթուների փոխազդեցության ռեակցիաների ուսումնասիրությունների շնորհիվ սինթեզվեցին կենսաբանորեն ակտիվ որոշ նյութեր (ամինաալկիլ էսթերներ, թիոէսթերներ և ամիդներ), որոնք կիրառվում են բժշկության մեջ՝ շնչարգելությունը, պարկինսոնյան հիվանդությունը, ստամոքսային խոցը, էպիլեպսիան բուժելու համար։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- Պարգևատրվել է Կարմիր աստղի 2 շքանշանով։
- ՀԽՍՀ պետական մրցանակ (1978)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 655.
- ↑ «The memorial of Mnjoyan Hovhannes (Հովհաննես Մնջոյան Լեվոնի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Հովհաննես Լևոնի Մնջոյան. Հայաստանի քիմիական հանդես, 52 (1-2), էջ 192. ISSN 0515-9628» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 655)։ |