Լեոնարդ Պետրոսյան

Հայ քաղաքական գործիչ (1953-1999)

Լեոնարդ Գեորգիի Պետրոսյան (հոկտեմբերի 13, 1953(1953-10-13), Մարտունի, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1999(1999-10-27), Երևան, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության վարչապետ (1995-1998), Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար (ապրիլ-սեպտեմբեր, 1997), ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ (1998-1999), ՀՀ օպերատիվ հարցերի նախարար (1999)։

Լեոնարդ Պետրոսյան
 
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր հոկտեմբերի 13, 1953(1953-10-13)
Ծննդավայր Մարտունի, ԼՂԻՄ, ԽՍՀՄ
Վախճանի օր հոկտեմբերի 27, 1999(1999-10-27) (46 տարեկան)
Վախճանի վայր Երևան, Հայաստան
Քաղաքացիություն  ԽՍՀՄ,  Հայաստան և  Արցախ
 
Պարգևներ
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Կենսագրություն Խմբագրել

Ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունի ավանում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթություն ստացել է ծննդավայրում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ 1974 թվականին Երևանի կոոպերատիվ ինստիտուտի (Մոսկվայի մասնաճյուղ) ուսանող էր, երբ աշխատանքի անցավ ԼՂԻՄ Մարտունու շրջանի ֆինանսական բաժնում։ 1979 թվականին ավարտել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտը։

1975-1990 թվականներին աշխատել է հասարակական սննդի Մարտունու շրջանային համակարգում, Գևորգավանի գինու գործարանում, Կոմկուսի Մարտունու շրջկոմում, ԼՂԻՄ ագրոարդկոմբինատում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, դրսևորելով կազմակերպչական ակնառու դիրք, օբյեկտիվություն և սրտացավություն։

Մասնակցել է Արցախյան շարժմանը, 1991 թվականին նշանակվեց ԼՂԻՄ մարզկոմի նախագահի պաշտոնակատար, իսկ սեպտեմբերին ընտրվեց ԼՂՀ մարզխորհրդի նախագահ։ 1992 թվականի հունվարին նշանակվեց ՀՀ հատուկ ծրագրերի վարչության պետի առաջին տեղակալ, այնուհետև՝ պետ։ 1995 թվականի հունվարից մինչև 1998 թվականը ԼՂՀ վարչապետն էր։

Ամուսնացած էր, չորս զավակների հայր։

Մահ Խմբագրել

 
Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին ՀՀ Ազգային ժողովի շենքի բակում տեղադրված Բիբլիական Դավիթը, հեղինակ՝ Եևվանդ Քոչար

1997 թվականի ապրիլ-սեպտեմբերին միաժամանակ եղել է ԼՂՀ նախագահի պաշտոնակատար։ Այնուհետև տեղափոխվեց Երևան և նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում զոհվեց։