Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության մարմին, որը իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը[1]։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն | |
---|---|
Տեսակ | արտաքին գործերի նախարարություն |
Երկիր | ![]() |
Հապավում | ԼՂՀ ԱԳՆ |
Ստեղծման թվական | հուլիսի 23, 1993 |
Շտաբակայան | Ստեփանակերտ |
Պատասխանատու նախարար | Մասիս Սամվելի Մայիլյան |
Կայք | nkr.am/hy/ |
ՊատմությունԽմբագրել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախության առաջին իսկ օրերից պատրաստակամություն է հայտնել զարգացնելու երկկողմ և բազմակողմ հարաբերություններ աշխարհի տարբեր երկրների հետ՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համահունչ։ 1988 թվականին սկսված Ղարաբաղյան շարժմանը ադրբեջանական կողմը պատասխանեց ռազմական գործողություններ սկսելով Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որը տևեց մինչև 1994 թ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ձևավորվել է պատերազմական ծանր պայմաններում երկրի արտաքին քաղաքական գործունեությունը համակարգելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացվածությունն ապահովելու, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային կառույցների հետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու անհրաժեշտությամբ։ 1993 թվականի հուլիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով սկիզբ դրվեց ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությանը։ ԼՂՀ ՊՊԿ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Արկադի Ղուկասյանը ստանձնեց արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Հետագայում արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրել են Նաիրա Մելքումյանը 1997-2002 թթ., Աշոտ Ղուլյանը 2002-2004 թթ., Արման Մելիքյանը, Գեորգի Պետրոսյանը, Վասիլի Աթաջանյանը։ 2012 թվականի սեպտեմբերից ԼՂՀ արտաքին գործերի նախարարն է Կարեն Համբարձումի Միրզոյանը։
Նախկին նախարարներԽմբագրել
- Արկադի Ղուկասյան 1993-1997 թթ.
- Նաիրա Մելքումյան 1997-2002 թթ.
- Աշոտ Ղուլյան 2002-2004 թթ.
- Արման Մելիքյան 2004-2005 թթ.
- Գեորգի Պետրոսյան 2005-2011 թթ.
- Վասիլի Աթաջանյան 2011-2012 թթ.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ կառուցվածքը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-18-ին։ Վերցված է 2012-06-08