Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարչապետ (այլ կիրառումներ)

Սարչապետ, լուծարված համայնք Լոռու մարզում։ Ներառում էր Սարչապետ, Ապավեն, Արծնի, Ձորամուտ, Գոգավան, Պետրովկա, Պրիվոլնոյե և Նորաշեն գյուղերը։ Համայնքը ստեղծվել էր 2017 թվականի հունիսի 9 -ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[1][2]։ Կենտրոնը Սարչապետ գյուղն էր։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել էին 2017 թվականի նոյեմբերի 5-ին։ Այժմ համայնքը մտնում է Տաշիր համայնքի կազմում։

Սարչապետ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մտնում էԼոռու մարզ
Ներառում էՍարչապետ, Ապավեն, Արծնի, Ձորամուտ, Գոգավան, Պետրովկա, Պրիվոլնոյե և Նորաշեն
համայնքապետԲորիս Բարոյան
Բնակչություն (2011)5,266

Բնակչություն խմբագրել

Սարչապետ համայնքը ստեղծվել է Սարչապետ, Ապավեն, Արծնի, Ձորամուտ,Պետրովկա, Պրիվոլնոյե և Նորաշեն համայնքների միավորումից։ Համայնքի բնակչությունը կազմում է 5,266 մարդ։

Տնտեսություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել