Արիել Ուինթեր

ամերիկացի դերասանուհի և երգչուհի

Արիել Ուինթեր Ուորքմեն (անգլ.՝ Ariel Winter Workman, հունվարի 28, 1998(1998-01-28)[2], Fairfax, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հնչյունավորող դերասանուհի և երգչուհի, ով առավել հայտնի է «Ամերիկյան ընտանիք» կատակերգական հեռուստասերիալում Ալեքս Դանֆիի դերով։

Արիել Ուինթեր
անգլ.՝ Ariel Winter Workman[1]
Ծնվել էհունվարի 28, 1998(1998-01-28)[2] (26 տարեկան)
ԾննդավայրFairfax, Վիրջինիա, ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Քեմփբել Հոլի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, երգչուհի, ձայնային դերասանուհի, սցենարիստ և կինոդերասանուհի

Կենսագրություն

խմբագրել

Արիել Ուինթերը ծնվել է 1998 թվականի հունվարի 28-ին Լոս Անջելեսում։ Նրա ծնողները Գլեն և Քրիսթալ Ուորքմեններն են։ Արիելի մայրը հունական արմատներ ունի, նրա օրիորդական անունը Բատիստաս է։ Արիելը ունի ավագ եղբայր և քույր (Շանել Ուորքմեն Գրեյ և Ջիմմի Ուորքմեն), որոնք երկուսն էլ դարձել են դերասան[3]։ Ուորքմենի հայրը դստերն անվանել է Արիել՝ Դիսնեյի մուլտֆիլմի փոքրիկ ջրահարսի անունով[4]։

Ուինթերը մանկությունն անց է կացրել Լոս Անջելեսում։ Չորս տարեկան հասակում նա որոշում է դերասանուհի դառնալ[5]։ Վեց տարեկանում Արիելը սկսում է նկարահանվել գովազդային հոլովակներում։ Առաջին գովազդը որում նա նկարահանվել է դա Cool Whip-ի հարած սերուցքի գովազդն էր[6]։ 2005 թվականին նա CBS-ի «Ուշադրություն, ուշադրություն» սիթքոմում հանդես է եկել դիպվածային դերով։ Դրան հաջորդեցին այլ փոքր դերեր ֆիլմերում («Թափանցող համբույր», «Արագ մրցարշավորդ», «Զվարճալի կյանքը Քերեքթաունում») և հեռուստասերիալներում («Ոսկորներ», «Երիքոն», «Շտապ օգնություն», «Հոգիների հետ խոսողը»,«Մտածել ինչպես հանցագործ» և այլ)։ «Մեկ բաց թողած զանգ» սարսափ ֆիլմում նա մարմնավորել է մարդասպան աղջկա, որը դարձավ նրա առաջին նշանակալից դերը իր կինո-կարիերայում[7]։ 2011 թվականին «Ուղեկցող» կատակերգությունում խաղացած դերի համար Ուինթերը առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակի[8]։

Նկարահանումներին և հեռուստասերիալներին զուգահեռ, Ուինթերը սկսում է զբաղվել մուլտֆիլմերի հնչյունավորմամբ։ 2007 թվականից և հաջորդ մի քանի տարիների ընթացքում նա հնչյունավորել է Գրեթհենին և Դիսնեյի Ֆինեսն ու Ֆերբը անիմացիոն շարքի մի քանի այլ կերպարների։ 2011 թվականից Ուինթերը հնչյունավորում է ջրահարս Մարինային ̥«Ջեքը և Նեթլանդիայի ծովահենները» մուլտսերիալում[4]։ 2012 թվականին Արիելը սկսում է հնչյունավորել Սոֆիա Առաջինին` նույնանուն անիմացիոն ֆիլմի և անիմացիոն շարքի գլխավոր հերոսուհուն[9]։

2009 թվականին Ուինթերը միացավ «Ամերիկյան ընտանիք» կատակերգական սերիալի գլխավոր դերասանական կազմին։ Սերիալում նա խաղում է Դանֆի միջնեկ, գերազանցիկ աղջկա՝ Ալեքսի դերը։ Այս դերի համար 2010 թվականին Արիելը արժանացավ «Երիտասարդ դերասան» մրցանակի (Ռիկո Ռոդրիգեսի և Նոլան Գոուլդի հետ միասին)[10]։ Շարքի անսամբլը չորս տարի անընդմեջ արժանացավ Գիլդիայի կինոդերասանների մրցանակի[11]։

Ուինթերը դերասանական կարիերայից բացի զբաղվում է նաև երգարվեստով։ 2012 թվականին նա և Ջեքսոն Գաթին ձայնագրել են Գոթիերի «Somebody That I Used to Know» հիթի քավր-տարբերակը[12]։ 2013 թվականի հունվարին Արիելը ձայնագրեց Թեյլոր Սվիֆթի «I Knew You Were Trouble» ստեղծագործության քավր-տարբերակը[13]։

2015 թվականի օգոստոսին Ուինթերը ենթարկում է կրծքագեղձի փոքրացման պլաստիկ վիրահատության։ Ըստ Արիելի ՝ խոշոր կրծքերը ոչ միայն ցավ էին պատճառում պարանոցի և մեջքի հատվածում, այլև խանգարում էին նրա դերասանական կարիերային, քանի որ դերասանուհին իր տարիքից ավելի ծեր էր թվում և արդեն չէր համապատասխանում դեռահասի դերի համար[3]։

Անձնական կյանք

խմբագրել

2012 թվականին 14-ամյա Ուինթերը հանդիպում էր 18-ամյա դերասան Քեմերոն Պալատասի հետ։ Զույգը հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ դերասանուհու մայրը հայտնում է, որ ինքը նրանց տեսել է անկողնում և ոստիկանությունում զեկույցը ներկայացրել Պալատասի մասին։ Ըստ Արիելի, պատմությունը հորինել է իր մայրը[14]։ Ավելի ուշ, Ուինթերը մեղադրել է մորը ՝ Քրիստալին, հուզական և ֆիզիկական բռնության մեջ։ Երեխաների բարեկեցության ծառայությունը դրա մասին ապացույցներ է գտնում, ինչից հետո գործն ուղարկվում է դատարան։ Ուինթերը տեղափոխվում է ավագ քրոջ՝ Շանելի մոտ, ով դառնում է նրա խնամակալը։ Արիելի հայրը իր վրա է վերցնում երիտասարդ դերասանուհու ֆինանսները։ Երկու տարի շարունակ Քրիստալ Ուորքմենը դատարանի միջոցով փորձում էր վերադարձնել դստեր խնամակալությունը, սակայն 2014 թվականին նա հրաժարվում է շարունակել պայքարը։ 2015 թվականի մայիսին Ուինթերը հայտարարել է, որ դատարանը որոշել է, որ նա այլևս խնամակալության կարիք չունի[15]։

2013 թվականի վերջից Ուինթերը հանդիպում էր Լորան Կլոդ Գոդետի հետ, ում հետ ծանոթացել էր Քեմփբել Հոլի ավագ դպրոցում։ 2015 թվականի դեկտեմբերին զույգը կարճ ժամանակով բաժանվում է, սակայան շուտով նորից միանում[16]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ս Ուշադրություն, ուշադրություն Listen Up Փոքրիկ աղջիկ
2005 ֆ Թափանցող համբույր Kiss Kiss Bang Bang Հարմոնի Ֆեյթը 7 տարեկանում
2006 մֆ Բեմբի 2 Bambi II քույր Տոպունտա
2006 մֆ Հետաքրքրասեր Ջորջը Curious George աղջիկ
2006 մֆ Սառցե դարաշրջան 2. Գլոբալ տաքացում Ice Age: The Meltdown հավելյան ձայն
2006 ս Հետախույզ Մոնկ Monk Դոննա Քեյն
2006 մֆ Անտառային եղբայրություն Over the Hedge հավելյան ձայն
2006 ս Այնքան հայտնի So noTORIous փոքրիկ Թորրի
2006 ֆ Տապակած Grilled Դոլլի
2006-2007 ս Երիքոն Jericho Ջուլի
2006 ս Ոսկրեր Bones Լիզա
2006 ս Մարմնի մասեր Nip/Tuck աղջիկ №3
2007 ս Հետախույզ Ջորդան Crossing Jordan Գվեն
2007-2014 մս Ֆինեսն ու Ֆերբը Phineas and Ferb Գրետհեն/ հավելյան ձայն
2007 ս Մտածել ինչպես հանցագործ Criminal Minds Քեյթի Ջեքսոն
2008 ֆ Մեկ բաց թողնված զանգ One Missed Call Էլլի Լեյթոն
2008 մֆ Հորթոն Horton Hears a Who! հավելյան ձայն
2008 ֆ Արագ մրցարշավորդ Speed Racer Փոքրիկ Տրիքսի Շիմուրա
2008 ս Հոգիների հետ խոսողը Ghost Whisperer Նատալի
2009 մֆ Աֆրոսամուրայ։ Հարություն Afro Samurai: Resurrection Երիտասարդ Սիո
2009 ս Շտապ օգնություն ER Լյուսի Մուր
2009 ֆ Զվարճալի կյանքը Քրեքթաունում Life Is Hot in Cracktown Սյուզի
2009 ֆ Հակառակ օրը Opposite Day Կառլա Բենսոն
2009 մս Պինգվինները Մադագասկարից The Penguins of Madagascar փոքրիկ աղջիկ
2009-2020 ս Ամերիկյան ընտանիք Modern Family / Ալեկս Դանֆի
2009 ֆ Պարտադրանք Duress Սառա Բառնեթ
2010 ֆ Վարձու մարդասպանները Killers Սեդի
2011-2015 մս Ջեքը և Նեթլանդիայի ծովահենները Jake and the Never Land Pirates ջրահարս Մարինա, հնչյունավորում
2011 ֆ Ուղեկցորդը The Chaperone Սալլի Բրեդսթոուն
2011-2012 ս Ռ․ Լ․ Ստայն։ Ուրվականների ժամանակը R.L. Stine's The Haunting Hour Ջեննի/ Գրեյսի
2012 ֆ Թլպատում Excision Գրեյս
2012 ֆ Հազար խոսքեր A Thousand Words Լայլա
2012 մս Արդարության երիտասարդ լիգան Young Justice Պերդիտա թագուհի
2012 մֆ Պարանորմալ, կամ ինչպես վարժեցնել ձեր զոմբիին ParaNorman քաղաքային աղջիկ
2012 մֆ Բեթմեն։ Խավարի ասպետի վերադարձը Batman: The Dark Knight Returns Քերրի Մելլի / Ռոբին

Կաղապար:ВтФильме

2013-н.в. մս Արքայադուստր Սոֆիա Sofia the First Սոֆիա, հնչյունավորում
2013 մֆ Սքուբի դու! Բեմական վախ Scooby-Doo! Stage Fright Քրիսի Դեյմոն
2014 մֆ Պարոն Պիբոդիի և Շերմանի արկածները Mr. Peabody & Sherman Պենի Փիթերսոն
2015 ֆ Ապահով լուսավորություն Safelight Քեյթ
2017 մֆ Սմուրֆիկներ։ Կորսված գյուղ Smurfs: The Lost Village Սմուրֆլիլի, հնչյունավորում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Կոնգրեսի գրադարան — 1800.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Lim, Kenneth. (2015 թ․ օգոստոսի 14). «Ariel Winter Reveals Surgery On Painful Breasts: 17-Year-Old Actress Down To A Cup D And Happy» (անգլերեն). Inquisitr. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  4. 4,0 4,1 Logan, Michael. (2012 թ․ հունիսի 27). «Modern Family's Ariel Winter Turns Mermaid for Jake and the Never Land Pirates» (անգլերեն). TV Guide. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  5. Chen, Eva. (2013 թ․ մարտի 5). «Modern Family's Ariel Winter Tells Her Story» (անգլերեն). Teen Vogue. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  6. «Before They Were Famous: See the Cast of 'Modern Family'» (անգլերեն). Hollywood.com. 2015 թ․ հունիսի 17. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  7. «ARIEL WINTER - The Star Of The Television Series Modern Family» (անգլերեն). Ellines.com. 2015-09. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  8. Pelisek, Christine; Fernandez, Maria Elena. (2012 թ․ սեպտեմբերի 11). «A Modern Family Drama: Behind the Ariel Winter Abuse Allegations» (անգլերեն). The Daily Beast. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Lara, Maria Mercedes. (2015 թ․ օգոստոսի 17). «Ariel Winter on Her Disney Princess Alter Ego: She's Teaching Young Girls What It's Like to 'Be a Strong Woman'» (անգլերեն). People.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  10. «31st Annual Young Artist Awards - Nominations» (անգլերեն). Young Artist Awards. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  11. Gruttadaro, Andrew. (2014 թ․ հունվարի 18). «'Modern Family' Wins Best TV Comedy Cast At SAG Awards» (անգլերեն). HollywoodLife. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  12. «Jackson Guthy and Modern Family's Ariel Winter cover Gotye's "Somebody That I Used To Know"!» (անգլերեն). M Magazine. 2012 թ․ հունիսի 20. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  13. Gicas, Peter. (2013 թ․ հունվարի 24). «Modern Family's Ariel Winter Sings Taylor Swift's "I Knew You Were Trouble"» (անգլերեն). E!. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  14. Dillon, Nancy. (2012 թ․ նոյեմբերի 12). «Ariel Winter split from older boyfriend Cameron Palatas 'months' before guardianship drama with mom surfaced: source» (անգլերեն). New York Daily News. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  15. Corriston, Michele. (2015 թ․ մայիսի 15). «Modern Family's Ariel Winter Is Emancipated, Thanks 'Amazing Support System'» (անգլերեն). People.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  16. Park, Andrea. (2016 թ․ փետրվարի 27). «Ariel Winter Says She and Boyfriend Laurent Claude Gaudette Are 'Obviously Meant to Be Together'» (անգլերեն). People.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիել Ուինթեր» հոդվածին։