Սառցե դարաշրջան 2. Գլոբալ տաքացում

«Սառցե դարաշրջան 2. Գլոբալ տաքացում» (անգլ.՝ Ice Age 2։ The Meltdown, 2006) համակարգչային լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ, ստեղծվել է Blue Sky Studios ստուդիայում 20th Century Fox-ի համար։ Սառցե դարաշրջան մուլտֆիլմի շարունակությունն է։

Սառցե դարաշրջան 2. Գլոբալ տաքացում
անգլ.՝ Ice Age: The Meltdown
Изображение логотипа
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ և ստերեոկինո
Ժանրֆենթեզի ֆիլմ, մանկական ֆիլմ, ֆլեշբեք ֆիլմ, կինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ և արկածային ֆիլմ
Հորինված երկիրսառցե դարաշրջանի աշխարհ
Շարքի մասն էՍառցե դարաշրջան
ՌեժիսորԿարլոս Սալդանա
ՀնչյունավորումՔուին Լաթիֆա, Ջոն Լեգուիզամո, Դենիս Լիրի, Շոն Ուիլյամ Սքոթ, Ջեյ Լենո, Ռեյ Ռոմանո, Ջոշ Փեք, Քրիս Ուեջ, Ուիլ Արնետ, Tom Fahn?, Ալան Թյուդիք, Clea Lewis?, Դեբի Դերիբերի, Կարլոս Սալդանա, Արիել Ուինթեր, Սթիվեն Ռութ, James Sie?, Մինդի Սթերլինգ, Jansen Panettiere?, Ռենե Թեյլոր, Ջեք Էնջել, Shane Baumel?, Բոբ Բերգեն, Claudia Besso?, Ռոջեր Բամփաս, Paul Butcher?, Blanca Camacho?, Ջոն Ցիգան, Ջենիֆեր Դարլինգ, Olivia DeLaurentis?, Harrison Fahn?, Բիլ Ֆարմեր, Քրիսպին Ֆրիման, Սլենսեր Լեյսի Գանուս, Ջես Հեմել, Tim Kirkpatrick?, David H. Kramer?, Շերրի Լին, Դենի Ման, Լաուրա Մարանո, Madeleine Martin?, Matt McCarthy?, Միկի ՄակԳոուեն, Լարեյն Նյուման, Յան Ռաբսոն, Զաք Շեդա, Ross Simanteris?, Ջոզեֆ Բոլոնիա և Marshall Efron?
ՊրոդյուսերԼորի Ֆորտե և Քրիս Ուեջ
ԵրաժշտությունՋոն Փաուել
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
Ընկերություն20th Century Studios, Blue Sky Studios և 20th Century Animation
Դիստրիբյուտորներքին կապ, Նեթֆլիքս, Դիսնեյ+ և 20th Century Studios
Տևողություն86 րոպե
ՇարքՍառցե դարաշրջան
ՊրիկվելՍառցե դարաշրջան
ՍիկվելՍառցե դարաշրջան 3։ Դինոզավրերի դարաշրջան
Թվականդեկտեմբերի 6, 2006, մարտի 31, 2006[1][2], մարտի 31, 2006[3], ապրիլի 6, 2006[4] և ապրիլի 5, 2006
MPAA վարկանիշPG
Բյուջե80 000 000 $[5]
Շահույթ667 036 530 $[6] և 195 330 621 $[5]
iceagemovies.com/films/ice-age-the-meltdown(անգլ.)

Սյուժե խմբագրել

Մամոնտ Մեննին, համրագնաց Սիդը և երկարաժանիք վագր Դիեգոն շարունակում են իրենց ճանապարհորդությունը։ Իմանալով, որ իրենց երկրում սկսելու է տաքացում և մոտ ժամանակներս բոլորը կարող են խեղդվել, նրանք շարժվում են դեպի նավը։ Նրանցից առանձին, իր կյանքով ապրում է երկարաժանիք սկյուռ Սկրատը։ Անտեղյակ վերահաս բնական աղետից, նա դեռ շարունակում է որսալ իր կաղինը։ Ջերմաստիճանի բարձրացման հետևանքով խախտվում է սառցադաշտը, որի մեջ ապրում են երկու ծովային նախապատմական սողուններ Կրիտեյսեյշն ու Մեյլստրոմը, որոնք սկսում են հետևել գլխավոր հերոսներին։

Մենին շատ վատ է զգում այն մտքից, որ ինքը աշխարհի վերջին մամոնտն է, մինչ այն պահը, երբ հանդիպում է մամոնտ Էլլիին։ Սակայն վերջինս կարծում է, որ ինքը իր եղբայրներ Կրեշի և Էդդիի պես պարկամուկ է։ Շուտով նրանք հայտնվում են բարակ սառցադաշտի վրա, որտեղ նրանց վրա հարձակվում են ծովային սողունները։ Այդ ժամանակ պարզվում է, որ Դիեգոն վախենում է ջրից։ Շուտով Էլլին հասկանում է, որ մամոնտ է, բայց Մեննին խիստ վիրավորում է նրան, այդ պատճառով Էլլին միշտ վիճում է նրա հետ։

Գիշերը Սիդը կրակ է վառում, ինչը գրավում է համրագնացների ուշադրությունը։ Մինչ այդ, Սիդը մտածում էր, որ համրագնացները իրեն չեն ընդունում իրենց շարքերը։ Սակայն ստացվում է այնպես, որ վերջիններս սկսում են երկրպագել Սիդին և ծիսական արարողության վերջում նրան նետում են լավայի մեջ։ Սիդը փրկվում է հրաշքով։ Նա ամբողջը պատմում է ընկերներին, սակայն նրանք մտածում են, որ նա երազ է տեսել։

Նրանք հայտնվում են բարձրավանդակային գեյզերների մոտ և Էլլին որոշում է գնալ այլ ճանապարհով, բայց ընկնում է փլուզման տակ։ Այստեղ ջրի հետ գալիս են ծովային սողունները։ Մեննին փորձում է փրկել Էլլիին, բայց նրա վրա հարձակվում են ծովային սողունները։ Մեննիին հաջողվում է ազատվել հրեշների ճանկերից։ Նա փոսի մեջ փայտ է դնում՝ փորձելով տեղաշարժել ժայռը, բայց նրա ուժը չի բավարարում և նա որոշում է օգտագործել Կրիտեյսեյշի և Մեյլստրոմի ուժը։ Մեննին շեղում է հրեշներին և նրանք բացում են այդ ճեղքը։

Մեննին փրկում է Էլլիին և նրանք հասկանում են, որ շուտով խեղդվելու են, բայց նրանց փրկում է ... Սկրատը։ Փորձելով բարձրանալ մեծ սառցադաշտը՝ նա մի ճեղք է բացում դրա վրա և ջուրը ետ է քաշվում։ Մեննին հասկանում է, որ ինքը վերջին մամոնտը չէ, քանի որ բոլոր իր ընկերները հաղթահարել են իրենց մտավախությունները և շարունակում են ապրել հովտում։ Այդ ժամանակ Սկրատը, որ մահացել էր ընկնելով սառցադաշտի ճեղքի մեջ՝ հայտնվում է սկյուռիկների դրախտում։ Սկրատը ուրախ է, նա գտել է հսկայակն կաղինը, բայց նրան վերականդանացնում է Սիդը՝ արհեստական շնչառություն տալով։ Սկյուռը բարկանում է և ընկնում համրագնացի հետևից։

Հնչյունավորում խմբագրել

«Սառցե դարաշրջան»-ի կերպարների ցանկ խմբագրել

Ռուսական տարբերակում խմբագրել

Երաժշտություն խմբագրել

Ice Age 2: The Meltdown
Ջոն Պաուելի սաունդթրեքի ալբոմ
Թողարկվածդեկտեմբերի 6, 2006, մարտի 31, 2006[1][2], մարտի 31, 2006[3], ապրիլի 6, 2006[4] և ապրիլի 5, 2006
Ժանրֆենթեզի ֆիլմ, մանկական ֆիլմ, ֆլեշբեք ֆիլմ, կինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ և արկածային ֆիլմ
Տևողություն62:58
ԼեյբլVarèse Sarabande Records
ՊրոդյուսերԼորի Ֆորտե և Քրիս Ուեջ
ԿոմպիլյատորՋոն Պաուել
Ջոն Պաուելի ալբոմների ժամանակագրություն
Mr. & Mrs. Smith (ֆիլմ, 2005 թ.) Ice Age 2: The Meltdown United 93

Երաժշտությունը` Ջոն Պաուելի, օգտագործվել է նաև «Food, Glorious Food» երգը «Oliver» մյուզիքլից։ Ջոն Պաուելը գրեց նաև բոլորովին նոր երաժշտություն ֆիլմի համար, որը փոխարինեց թեմայի երգերը նախորդ ֆիլմում։
Մուլտֆիլմի վերջում, երբ Սկրատը մոտենում է դրախտային կաղնե դարպասներին, հնչում է երաժշտական հատված Արամ Խաչատրյանի «Սպարտակ բալետ»ից (Սպարտակի և Ֆրագիի դուետը), այն օգտագործվել է ֆիլմում գրեթե առանց փոփոխությունների։ Երաժշտությունը կատարում է Hollywood Studio Symphony նվագախումբը։

«Սառցե դարաշրջան 2. Գլոբալ տաքացում»-ի երաժշտությունը գրել է Ջոն Պաուելը, որը թողարկվել է 2006 թվականի մարտի 28-ին Varèse Sarabande Records-ի կողմից։

Մուլտֆիլմի երգերի ցանկ խմբագրել

  • The Waterpark
  • The Vulture of Doom
  • Migration
  • Call of the Mammoth
  • Sad Manny and the Possums
  • Manny and Ellie Meet
  • Traveling with the Possums
  • 12 Ton Mammoth & a 10 Ton Possum
  • Attack from Below the Ice
  • Extreme Possum
  • Who Will Join Me on the Dung Heap?
  • Log Moving
  • Ellie Remembers
  • Foggy Balance
  • Goodnight Sweet Possums
  • Sid's Sing-A-Long
  • Food Glorious Food
  • The Boat and the Geysers
  • The Dam Breaks
  • Ellie Gets Trapped
  • Manny to the Rescue
  • Rescues All Around
  • Scrat to the Rescue
  • The Water Recedes
  • Mammoths
  • With the Herd
  • Into the Sunset
  • The Pearly Gates
  • CPR
  • Mini-Sloths Sing-A-Long
  • The Meltdown

Շարունակություն խմբագրել

«Սառցե դարաշրջան»-ի երրորդ մասը՝ «Սառցե դարաշրջան 3. Դինոզավրերի դարաշրջան»-ը ցուցադրվել է 2009 թվականի հուլիսի 1-ին։ Ֆիլմի ռեժիսորը Կառլոս Սալդանան է։ Այստեղ ներկայացված է այն պատմությունը, թե ինչպես է Սիդը գողանում տիրաննոզավրի ձուն, իսկ մնացածները փորձում են փրկել նրան։

Համակարգչային խաղ խմբագրել

Ice Age 2: The Meltdown
 
ՄշակողVivendi Games,
Eurocom,
Amaze Entertainment
ՀրատարակիչVivendi Games,
Sierra Entertainment
ՏեղայնացնողGame Boy Advance,
GameCube,
Windows,
Xbox,
Nintendo DS,
PlayStation 2,
Wii
Դիստրիբյուտորներքին կապ, Նեթֆլիքս, Դիսնեյ+ և 20th Century Studios
Բնօրինակ լեզուանգլերեն
ԿոմպոզիտորՋոն Փաուել
ՊրոդյոսերԼորի Ֆորտե և Քրիս Ուեջ
Սերիայի մասՍառցե դարաշրջան
ՆախորդՍառցե դարաշրջան
ՀաջորդՍառցե դարաշրջան 3։ Դինոզավրերի դարաշրջան
Թողարկման թվական  ԱՄՆ Մարտի 16, 2006 թ.
  Ավստրալիա Փետրվարի 15, 2007 թ.
ԺանրԱրկածային խաղ
Կրիչvideo on demand?
🌐iceagemovies.com/films/ice-age-the-meltdown(անգլ.)
  Ice Age: The Meltdown Վիքիպահեստում

Համակարգչային խաղը հիմնված համանուն մուլտֆիլմի վրա՝ մշակվել և հրատարակվել է Vivendi Games-ի կողմից 2006 թվականին և Wii տարբերակնը հեռարձակվել է անմիջապես համակարգի մեկնարկից հետո։

Խաղի հնչյունավորում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել