Ֆինեսն ու Ֆերբը

ամերիկյան անիմացիոն հեռուստասերիալ


Ֆինեսն ու Ֆերբը, (անգլ.՝ Phineas and Ferb), ամերիկյան մուլտիկիկացիոն սերիալ երաժշտական ժանրում, արտադրել է Disney Television Animation-ը։ Առաջին անգամ եթեր է գնացել 2007 թվականի օգոստոսի 17-ին ԱՄՆ-ում։ Թողարկվել է ընդհանուր 4 սեզոն, որոնց շրջանակներում նկարահանվել է կես ժամանոց 126 սերիա և մեկ ժամանոց հատուկ 5 սերիա, որոնք ընդհանուր առմամբ ունեն 222 դրվագ, ինչպես նաև` լիամետրաժ «Ֆինես և Ֆերբ. երկրորդ չափման նվաճումը» ֆիլմը (անգլ.՝ Phineas and Ferb the Movie: Across the 2nd Dimension): Սերիալը պաշտոնապես ավարտվել է 2015 թվականի հունիսի 12-ին, «Ամռան վերջին օրը» մեկ ժամանոց վերջին սերիայի թողարկմամբ։ Այդ ժամանակ այն դարձել է Դիսնեյ հեռուստաալիքի ամենաերկար հեռարձակվող սերիալը։ Սերիալի առանձին դրվագները միևնույն համակարգի մաս են, որտեղ մի սյուժետային գիծը բացահայտում է զույգ եղբայրների` Ֆինեսի և Ֆերբի, տեխնիկապես ապշեցուցիչ դժվար կազմակերպված և վտանգավոր թվացող նախագծերի իրագործումը, և նրանց քրոջ` Քէնդեսի, փորձերը, մայրիկին պատմելու նրանց գործերի մասին, իսկ մյուսը` չար գիտնական Ֆուֆելշմերտցի փորձերը իր գյուտերի միջոցով վրեժխնդիր լինելու և իշխանությունը գրավելու մասին, որոնք ձախողում է գաղտնի գործակալ Պերրի-Բադակտուցը, ով ձևանում է մի ծույլ տղա։ Այս սյուժետաին գծերի հատումը հաճախ ստեղծում է իրավիճակ, որը թաքցնում է երեխաների արարքներն իրենց մայրիկից։ Սերիալը հայտնի էր ոչ միայն փոքրերի, այլև մեծահասակների շրջանում[5]։ Սերիալի երաժշտությունը հաղթել է «Էմմի» մրցանակաբաշխության չորս անվանակարգերում։

Ֆինեսն ու Ֆերբը
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրկատակերգական հեռուստասերիալ և երաժշտական ֆիլմ
ՍտեղծողDan Povenmire?
ՁայնագրումԹոմաս Սանգստեր[1], Դի Բրեդլի Բեյքեր[1], Քերոլայն Ռեյ[1], Էշլի Թիսդեյլ[1], Բարի Բոստվիկ[1], Թիմ Քարի[1], Գրեգ Էլլիս[1], Մոյզես Արիաս[1], Ռեյ Լիոտա[1], Վինսենթ Մարտելա[1], Դենի Տրեհո[1], Թոդ Ստաշվիք[1], Լոգան Միլլեր[1], Նիք Ջեյմիսոն[1], Նիք Ֆրոսթ[1], Սայմոն Պեգ[1], Ջորջ Ա․ Ռոմերո[1], Ռոմի Դեյմս[1], Գոլդի Հոուն[1], Դարան Նորիս[1], Deborra-Lee Furness?[1], Սամանթա Բի[1], Քևին Մայքլ Ռիչարդսոն[1], Թերրի Օ'Քուին[1], Loni Love?[1], Էրիկ Բաուզա[1], Մեդիսոն Փեթիս[1], Վիկի Լոուրենս[1], Քելլի Հու[1], Մալքոլմ ՄակԴաուել[1], Էլիսոն Ստոուներ[1], Միտչել Մուսո[1], Ջոն Դի Մագիո[1], Richard O'Brien?[1], Դևիդ Միտչել[1], Jared Kusnitz?[1], Էլիսոն Ջեննի[1], Բեն Սթիլեր[1], Ջենիֆեր Սթոուն[1], Ֆիլ Լևիս[1], Բրայան Սթեփանեք[1], Իզաբելլա Ակրես[1], Թիա Սիրկար[1], Մեգան Հիլթի[1], Ամանդա Փլամեր[1], Էմանուել Շրիքի[1], Մայքլ Ջեյ Ֆոքս[1], Սթիվեն Մոյեր[1] և Dan Povenmire?
ԿերպարներՖինես Ֆլին, Ֆերբ Ֆլետչեր, Candace Flynn?, Perry the Platypus?, Heinz Doofenshmirtz?, Isabella Garcia-Shapiro?, Baljeet Tjinder?, Buford Van Stomm? և Suzy Johnson?
Պատմվածքի վայրDanville?, Տիեզերական տարածություն, Երկիր, Gimmelshtump? և Drusselstein?
Հորինված երկիրDisney Channel Live Action Universe?[2] և Phineas and Ferb universe?
ԵրաժշտությունԴենի Ջեյկոբ
Երկիր ԱՄՆ[3]
Լեզուանգլերեն
ՀեռուստաալիքDisney Channel[4] և Disney XD
Եթերաշրջաններ4
Սերիաների քանակ228
ՊրոդյուսերՋեֆ Մարշ
ԸնկերությունDisney Television Animation
Էկրաններին էօգոստոսի 17, 2007-ից
հունիսի 12, 2015
Սերիայի տևողություն22 րոպե
disneychannel.disney.com/phineas-and-ferb(անգլ.)

Սյուժե խմբագրել

Գոյություն չունեցող Ամերիկական Դենվիլլ քաղաքում հորինված Տրիշտատյայում ապրում էին երկու զարմանալի տղաներ, Ֆինեսն Ֆլինն ու նրանց խորթ եղբայրը` Ֆերբ Ֆլետչերը։ Ամեն օր արձակուրդ էր նրանց համար, նրանք միայն իրենց հաճույքի համար իրականացնում էին անհավատալի դժվար և վտանգավոր թվացող ծրագրեր. նրանք կարող են կազմակերպել հսկայական ամերիկյան բլրակներ ամբողջ քաղաքով մեկ, հայտնի դառնալ կես օրում` ստեղծելով մեկ խմբի հիթ, վերանորոգել ժամանակի մեքենան թանգարանից և տանել անցյալ կամ ապագա, կառուցել շինություններ որոնք կհասնեին մինչև լուսին, բացել իրենց հագուստի արտադրությունը, ամռանը ձմեռ ստեղծել կամ էլ ավարտել իրենց ինքնաթիռով մեկօրյա շուրջորյա ճանապարհորդություններն արևի հետևից։ Իրենց զվարճանքները նրանք կիսվում են ընկերների հետ, որոնցից են հարևան աղջիկը, սկաուտների տնօրեն Իզաբելլան, լուռ ու ձանձրալի գերազանցիկ Բալջետը և ամենանակոփվածը` Բյուֆրդները։ Նրանց ամբողջ ժամանակ հետևում էր Ֆինեսի մեծ քույրը, Քենդիսը, որպեսզի բռներ նրանց իրենց վտանգավոր գործերի ժամանակ, մայրիկի` Լինդա Ֆլետչերի ներկայությամբ (եթե, իհարկե, նրա ուշադրությունը չի շեղում Ջերիմի Ջոնսը, այն տղան, ում նա սիրահարված է)։ Եվ հենց այն ժամանակ, երբ նրանք սկսում են զվարճանալ, չար գիտնական Հանս Ֆուֆելշմերցը իր նախկին միլիոնատիրուհի կնոջից ստանում է հերթական մեքենան, որի շնորհիվ նա հույս ուներ վրեժ լուծել իր մանկական վիրավորանքների համար կամ էլ գրավել իշխանությունը Տրիշտատում, սակայն նրան կանգնեցնում է Պերրի-Ուտկոնսը, գաղտնի «Գործակալ պի»-ն, ով թաքնվում էր տղայի տնային կենդանու անվան տակ։ Համոզվելով, որ որևէ մեկը նրան չի տեսնում, նա հագնում է ֆետրե գլխարկը և գաղտնի ուղևորվում է ստորգետնյա ապաստարան, որտեղ և ստանում է հերթական հանձնարարությունը մայոր Մոնոգրամի կողմից, ում համար ինքն աշխատում էր։ Ներխուժելով չար գիտնականին պատկանող երկնաքեր «Ֆուֆելշմերց Պակոստ Ինկորպորեյտետ», Պերին ընկնում է թակարդը, լսում է չար գիտնականի բացատրությունները իր չար ծրագրի մասին, իսկ դրանից հետո արձակվում է և այդտեղ սկսվում է կռիվ բժշկի հետ, հաղթելով և վերացնելով հերթական Ֆուֆելշմերցի մեքենան։ Եթերաշրջանի վերջում բոլոր սյուժետային գծերը գալիս են, և մարտի արդյունքում Պերրին և Ֆուֆելշմերց տղաների գործունեության հետքերը միանգամից անհետանում են, երբ Քենդիսը զանգի մայրիկին որ նա ուշադրություն դարձնի նրանց։ Ամեն ինչ ավարտվեց Պերրիի աննկատ վերադարձով իր «տնային» կերպարով , և ֆինեսի «Ահա թե դու որտեղ ես Պերրի» արտահայտությունով և վրդովված քենդիսի ձախողումով։ Սա բնորոշ է դավադրության հիմնական դրվագների համար, որոնք կարող են տարբեր լինել շատ լայն շրջանակի համար, օրինակ, մայոր Մոնոգրամը կարող է տալ Պերրիին հանձնարարություն, չկապված բժիշկ Ֆուֆելշմերցի հետ, մի հերոսը կարող է խաղալ մեկ այլ հերոսի դերում, լինում է որ Քենդիսնել է մասնակցում մի քանի Ֆինեսի և Ֆերբի ծրագրերին և փորձում է պահել դրանք մայրիկից, և այլն։

Կերպարներ խմբագրել

Սերիաներում կարելի է առանձնացնել հինգ հիմնական հերոսների, որոնց շուրջ բոլորը վերևում նկարագրված հիմնական պատմությունը բացահայտում է. Ֆինեսի և իր եղբոր Ֆերբի, իրենց քրոջ Քենդիսի, բժիշկ Հանս Ֆուֆելշմերցի և Պերրի Ուտկանոսի։ Մնացած հերոսները խաղում են մուլտֆիլմում գլխավոր հերոսների օգնականների դերում, հերոսների երաժշտական կատարումների, որտեղ շուրջ բոլոր կապված է սերիաների սյուժեն ի.տ.պ. նրանցից շատերը հայտնվում են հարազատների դերում, հարևանների և ընկերների ու ուրիշ հերոսների դերում։

Հիմնական հերոսներ խմբագրել

  • Ֆինես Ֆլին
  • Ֆերբ Ֆլետչեր
  • Քենդես Ֆլին
  • Պերրի Բադակտուց
  • Դոկտոր Ֆուֆելշմերց

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 1,43 1,44 1,45 1,46 1,47 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. https://tvtropes.org/pmwiki/pmwiki.php/Franchise/DisneyChannelLiveActionUniverse
  3. Fernsehserien.de (գերմ.)
  4. "DISNEY CHANNEL TO PREVIEW AN EPISODE OF THE UPCOMING ANIMATED COMEDY SERIES "PHINEAS and FERB"Disney Channel, 2007.
  5. Kelvin Cedeno. «Phineas and Ferb: The Fast and the Phineas DVD Review». DVDizzy.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին. «These are animated programs that can be appreciated by both children and adults for different reasons, never polarizing either demographic»