Արթուր (Ուելսի արքայազն)

Արթուր (Ուելսի արքայազն) (անգլ.՝ Arthur, Prince of Wales, սեպտեմբերի 20, 1486[1][2], Վինչեսթեր, Անգլիայի թագավորություն[3] - ապրիլի 2, 1502(1502-04-02)[3][4], Լադլոու, Shropshire, Շրոպշիր, Անգլիա[3]), Հենրի VII-ի և Էլիզաբեթ Յորքիի ավագ որդին, Անգլիական գահի ժառանգորդը։ Մահացել է 15 տարեկանում՝ այդպես էլ չբարձրանալով գահին։ Հենրի VII-ի մահից հետո գահ բարձրացավ Արթուրի փոքր եղբայրը՝ Հենրի VIII Թյուդորը։

Արթուր
Arthur, Prince of Wales
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1486[1][2]
ԾննդավայրՎինչեսթեր, Անգլիայի թագավորություն[3]
Մահացել էապրիլի 2, 1502(1502-04-02)[3][4] (15 տարեկան)
Մահվան վայրԼադլոու, Shropshire, Շրոպշիր, Անգլիա[3]
ԳերեզմանWorcester Cathedral
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԱմուսինԵկատերինա Արագոնացի[5]
Ծնողներհայր՝ Հենրի VII[5], մայր՝ Էլիզաբեթ Յորքեցի[5]
Պարգևներ և
մրցանակներ
Կապիչի շքանշան
 Arthur, Prince of Wales Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Արթուրի ծնողների (Հենրի VII Թյուդոր և Էլիզաբեթ Յորքի) ամուսնությունը, որը տեղի ունեցավ 1486 թվականի հունվարի սկզբներին՝ նշանավորվեց եբեմնի թշնամացած ընտանիքների՝ Յորքերի և Լանկաստերների միավորմամբ, և կրում էր որոշակի խորհրդանշական բնույթ՝ ուղղված հաշտեցմանը Վարդերի պատերազմից հետո։ Ամուսնությունից հետո Էլիզաբեթը շատ շուտ հղիացավ և արդեն սեպտեմբերի սկզբներին ամբողջ թագավորական ընտանիքը տեղափոխվեց Վինչեսթեր, որտեղ Հենրի VII պնդմամբ պետք է տեղի ունենար նրա ժառանգի ծնունդը։ Արքայազնը ծնվեց 1486 թվականի սեպտեմբերի 20-ին Վինչեսթերում, հին թագավորության մայրաքաղաքը, որտեղ ինչպես համարվում է, տեղակայված էր առասպելական Կամելոտը[6]։ Արթուրի անունը ընտրված չէր պատահական, նպատակաուղղված էր ընդգծելու ասոցիատիվ կապը գահի ժառանգի և Կամելոտի առասպելական թագավոր Արթուրի հետ և հաստատելու նոր տոհմի օրինականությունը[7]։

Արթուրը լույս աշխարհ եկավ, ինչպես նշում էր նրա տատիկը՝ Մարգարետ Բոֆորտ, իր օրագրում,-Կեսգիշերից մեկ ժամ անց, ժամանակից մեկ ամիս շուտ, այնուամենայնիվ բավականին առողջ[8][9][10]։ Այն որ նա ծնվել էր վաղաժամ, շատ հետազոտողների համար դարձավ պատճառ ենթադրելու, որ արքայազնը թույլ էր և հիվանդոտ։ Այնուհանդերձ ժամանակորդների վկայությունները չեն հաստատում այդ վարկածը։ 1488 թվականին իսպանական դեսպանները՝ տեսնելով երկամյա Արթուրին՝ գտնում էին, որ նա հիանալի երեխա է։

Արքայազնի մկրտությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին Վինչեսթերական մայր տաճարում։ Նրա կնքահայրերը դարձան Թոմաս Սթենլին, Ջոն դե Վերը, Վիլյամ Ֆիցալանը, այրիաած Էլիզաբեթ Վուդվիլը և արքայադուստր Սիսիլիա Յորքը[11]։ 1489 թվականի նոյեմբերին շնորհվեցին Անգլիայի գահի թագաժառանգի ավանդական տիտղոսները՝ Ուելսի արքայազն և Չեստերի կոմս։ Այդ ժամանակ էլ տեղի ունեցավ նրա Բանիի ասպետի ձեռնադրումը[11]։

1492 թվականին արքայազնն ուղարկվել է Ուելս, որտեղ ձևավորվեց նրա սեփական արքունիքը։ Այստեղ սկսվեց նրա նախապատրաստումը ապագայում թագավորության ղեկավարելու համար։ Որպես արքայի ավագ որդի, Արթուրը ստացավ կրթություն, որը հարիր էր Վերածննդի դարաշրջանի արքայզնի։ Նրա ուսուցիչներն էին Ջոն Ռիդը և պալատական բանաստեղծ` Բերնարդ Անդրեն։ Ամենից շատ արքայազնը առաջադիմեց լատիներենի ուսումնասիրման մեջ, որի արդյունքում ապշեցրեց իր գիտելիքներով միլանական դեսպանին, ում մասին նա հիացմամբ հիշատակել է իր զեկույցում։ 15 տարեկանում Արթուրը արդեն հասցրեց ծանոթանալ մեծ քանակի հունական և լատինական հեղինակների հետ[12]։ 1501 թվականից սկսած նրա ուսուցիչը դարձավ Անգլիացի բժիշկ և հումանիստ Թոմաս Լինակրը[13]։

Նշանադրություն խմբագրել

 
Կատալինան Մարիամ Մագդաղենացու կերպարով, XV դարի վերջ — XVI դարի սկիզբ

Միջնադարյան եվրոպական կայսրությունների միջև դաշնակցության կնքման ամենատարածված ձևերից մեկը ամուսնությունն էր։ Արթուրի ծնվելուց հետո սկսվեցին համագործակցությունը նրա ամուսնության մասին Եկատերինա Արագոնացիու հետ, ով Ֆերդինանդ II-ի և Իզաբելլա I-ի կրտսեր դուստրն էր։ Իսպանիան օգտվում էր անվիճելի ազդեցությունից Եվրոպայում և Արթուրի համար մեծ պատիվ կլիներ բարեկամանալը իրենց Կաթոլիկական Մեծությունների ընտանիքի հետ։ Բացի այդ, Արթուրի ամուսնությունը իսպանական արքայի դստեր հետ կնպաստեր Անգլիայի հեղինակության բարձրացմանը Եվրոպական պետություններում, ինչպես նաև կամրապնդեր Թյուդորների տոհմի ամբիցիաները[14]։

Չնայած համոզիչ հաղթանակին Բոսվորտի ճակատամարտում և Վարդերի պատերազմի ավարտին, Հենրի VII-ը ուներ բավականին երերուն իրավունքներ անգլիական գահին և բավականին երկար ժամանակ նա ստիպված էր պայքարել գահի այլ թեկնածուների դեմ[15]։ Այնուամենայնիվ Ֆերդինանտին գայթակղիչ թվաց Անգլիայի հետ միավորման հեռանկարը և հավանական միասնական մասնակցությունը զինվորական ընկերության՝ ընդդեմ Ֆրանսիայի, և 1488 թվականին նա իր ուղարկեց լիազորներին Հենրիի մոտ։ Լսելով բաժինքի չափի մասին՝ կողմնակիցները վավերացրեցին պայմանագիրը, որը կնքվել էր 1489 թվականի մարտի 27-ին Մեդինա դել Կամպո քաղաքում։ Նրա հիմնական դրույթներն էին ամուսնական պայմանագիրը, միասնական արտաքին քաղաքականությունը Ֆրանսիայի նկատմամբ և առևտրային հարկացուցակների իջեցումը Անգլիայի և Իսպանիայի միջև[16]։

Չնայած ամուսնության նախնական պայմանավորվածությունը հաջողությամբ պսակվեց, բայց այն վերջնական չէր։ Անգլիացիները պնդում էին արքայադստեր արագ տեղափոխմանը, իսկ Ֆերդինանդ II-ը և Իզաբելլա I-ը չէին շտապում ուղարկել իրենց աղջկան թագավորություն, որի արքան կարող էր ցանկացած ժամանակ գահընկեց լինել։ Բացի դա, Հենրի VII-ը և Ֆերդինանդ II1492 թվականի միասնական ներխուժումը (Հենրի ուղղորդեց այն միայնակ և ֆրանսիացիների հետ կնքեց հաշտություն Էտապլում ), իսկ Արթուրի և Եկատերինա Արագոնացիու նշանադրությունը տեղի ունեցավ այն խզելու սպառնալիքով[17]։

1490-ական թվականների կեսերին Ֆերդինանդ II-ը վճռեց վերամիավորվել գլոբալ ռազմական գործողություններին Ֆրանսիիայի դեմ, և անգլո-իսպանական դաշնակցությունը նորից ձեռք բերեց արդիականություն։ 1495 թվականին Անգլիա ուղևորվեց Ֆերդինանդ II պատգամաբերը, և 1496 թվականի հոկտեմբերի պայմանագիրը՝ նախկինում կնքված Մեդինա դել Կամպոում, նորից վերականգնվեց[18]։

1497 թվականի օգոստոսին Վուդսթոքում անցկացվեց հեռական ամուսնական արարողությունը, իսկ 1499 թվականի մայիսի 19-ին Բուդլիում նշեցին ամուսնությունը ըստ հավաստագրի։ Որոշված էր, որ արքայազնը կմեկնի Անգլիա 1500 թվականին, երբ Արթուրը կդառնա տասնչորս տարեկան և ի վիճակի կլինի իրականացնել ամուսնական պարտականությունները[19]։ Մինչ այդ պահը զույգերը փոխանակվում էին լատիներեն հաղորդագրություններով։ Նամակներում արքայազնը ասում էր «դողացող կնոջը» իր «կրակոտ սիրո» մասին և խնդրում էր «շտապեցնել ժամանման հետ»[14]։

Իզաբելլա I-ը որքան կարող էր ձգձգում էր աղջկա մեկնումը՝ բերելով տարբեր պատճառաբանություններ հետաձգման համար և վախենալով օտար երկրում նրա անվտանգության համար։ 1499 թվականի վերջին մահապատժի ենթարկվեցին Էդուարդ Պլանտագենետին և Պերկին Ուորբեկին՝ Հենրի VII հիմնական թշնամիներից մեկին, ով պայքարում էր գահի համար։ Մնացած թեկնածուները այդքան էլ ազդեցիկ չէին, թագավորությունը ծաղկում էր, և Եվրոպայում Հենրի VII կարգավիճակը բավականին բարձրացավ։ Իզաբելլա I այլևս անհանգստանալու առիթ չուներ, և 1501 թվականի հոկտեմբերի սկզբներին իսպանական արքայադուստրը ժամանեց Անգլիա[20]։

Ամուսնություն խմբագրել

 
Ֆլամանդական գոբելեն՝ Արթուրի հարսանեկան պատկերով, XVI դարի սկիզբ

Արքայադստեր հանդիասավոր ընդունելությունը նախատեսված էր Ռիչմոնդական պալատում, բայց նոյեմբերի 4-ին Հենրին ինքնին որոշեց, որ ամեն ինչից անկախ ինքը պետք է տեսնի իր որդու հարսնացուին։ Նա դուրս եկավ Լոնդոնից և հանդիպեց Արթուրին, ով ճանապարհ էր ընկել Ուելիսից, և նրանք երկուսով մեկնեցին արքայադստեր շքերթի շարասյան վայրը։ Չնայած արքայադստեր իսպանական խորհրդականները փորձեցին կանխել նրանց հանդիպումը, քանի որ դա հանդիսանում էր վարվելակարգի խախտում (ոչ ոք, բացի փեսացուից չէր կարող տեսնել հարսնացուի դեմքը մինչ պսակադրության արարողության ավարտը)[21]։ Հենրին մերժեց բոլոր առարկությունները և հայտարարեց, որ արքայադուստրը այսուհետ հանդիսանում է իր հպատակը և նա պետք է ենթարկվի իր թագավորություն կանոններին։ Թույլատրվել է այցելությունը նրա ննջասենյակ։ Արքան և արքայազնը ողջյունեցին ապագա ազգականուհուն և առավոտյան մեկնեցին Լոնդոն[22]։

Տասն օր անց՝ նոյեմբերի 14-ին, Լոնդոնի Սուրբ Պողոսի Տաճարում տեղի ունեցավ պսակադրությունը։ Արքայադուստր Կատալինան, ով ամուսնությունից հետո դարձավ Եկատերինա Արագոնացի, Ուելսի արքայադուստր, այժմ հանդիսանում էր արքունիքի երկրորդ տիկինը՝ Էլիզաբեթ Յորքի թագուհու հետքով։ Ամուսնական գիշերը զույգերը անցկացրեցին Եպիսկոպոսական պալատում[23]։ Ամուսնությունից մի քանի օր անց Արթուրը գրեց Ֆերդինանդ II-ին և Իզաբելլա I-ին, որ Եկատերինայի համար կլինի «հավատարիմ և սիրող ամուսին իր կյանքի բոլոր օրերում» (անգլ.՝ ...a true and loving husband all of his days)[24]

Ամուսնական հանդիսություններից հետո՝ դեկտեմբերի 21-ին, նորապսակները ուղևորվեցին Լադլոու ամրոց՝ տեղակայված ոչ հեռու Ուելսի սահմանից, որտեղ Արթուրին հարկավոր էր սկսել թագավորական ժառանգի և Ուելսի խորհրդի ղեկավարի վարչական պարտականությունները։ Ճանապարհին ամուսինները կանգ առան Վուդսթոքում՝ նշելով այնտեղ 1501 թվականի Սուրբ ծնունդը։

Արթուրի մահը և դրա հետևանքները խմբագրել

1502 թվականի մարտի 27-ին Արթուրը շատ ծանր հիվանդացավ և մեկ շաբաթ անց՝ ապրիլի 2-ին մահացավ՝ հավանաբար Անգլիական տենդից[25]։ Նրա մահվան այլ վարկածների հետ կապված նշվում է նաև շաքարախտը, թոքախտը[26] և թոքերի բոբոքումը[27]։ Եկատերինան նույնպես անառողջ էր, բայց այնուամենայնիվ ապաքինվեց[28]։ Արթուրի սենեկապետը անմիջապես Գրինվիչ ուղարկեց Արթուրի մահվան մասին լուրը, որտեղ այդ ժամանակ գտնվում էին արքունիքի պալատականները։ Թաղման արարողության կազմակերպումը հանձնարարված էր Թոմաս Գովարդին։ Երեք շաբաթով արքայազնի զմռսված մարմինը ցուցադրվեց հրաժեշտի համար իր ննջասենյակում։ Յուրիի օրը՝ ապրիլի 23-ին, Լադլոում կատարվեց հոգեհանգստի կարգը, որից հետո Ուելսի արքյազնի աճյունը թաղվեց Վուսթերական ալատում, որտեղ նրա մարմինը գտնվում է մինչ օրս։ Ինչպես թելադրում էր վարվեցողության կանոնները, ո՛չ թագավորը և թագուհին, և ոչ էլ երիտասարդ այրին ներկա չգտնվեցին թաղման արարողակարգին[29]։

Անմիջապես Արթուրի մահից հետո վեճ ծագեց այն մասին՝ եղել է արդյոք մտերմություն ամուսինների միջև։ Եկատերինայի կաթոլիկ քահանան պնդեց, որ ամուսնությունը ավարտվել է համապատասխանաբար և կա ժառանգի հույս։ Նրա դաստիարակչուհին կտրականապես մերժեց ամենահավանական մտքերը այդ հարցի շուրջ և երդվեց, որ արքայադուստրը դեռ մաքուր է այնպես, ինչպես նա լույս աշխարհ է եկել։ Նա ուղարկեց վրդովված նամակ Իզաբելլա թագուհուն և շոտով ետ կանչվեց Անգլիայից[30]։

Ամուսնական հարաբերությունների փաստի հաստատումը անհրաժեշտ էր ոչ միայն Եկատերինային, որպես Ուելսի այրիացած արքայադուստեր շնորհելու և նրա ժառանգության մասնաբաժինը որոշելու համար, այլ նաև նրա համար, որ նրա ծնողները արդեն որոշել էին նրա ամուսնությունը արքայազն Հենրիի հետ։ Չնայած նրան, որ ըստ կաթոլիկական եկեղեցու Հենրին և Եկատերինան համարվում էին մտերիմ բարեկամներ՝ Եկատերինայի հիմնավորված պնդման (նա մաքուր էր) հիման վրա, թույլտվություն ստացավ Յուլի II պապից[25]։

Շատ տարիներ անց առաջին ամուսնությունը պատճառներից մեկը դարձավ Եկատերինայի և Հենրիի ամուսնալուծության համար։ Չնայած ամուսնալուծության պրոցեսին, որը պատմության մեջ մտավ Թագավորի մեծ գործ (անգլ.՝ The King's Great Matter) անվամբ, նա հայտարարեց, որ երկրորդ անգամ ամուսնանալիս նա մաքուր է եղել (անգլ.՝ I was a true maid, without touch of man)[24]։ Գտնվեցին վկաներ, որոնք պնդում էին, որ ամուսնական գիշերից հետո Արթուրը գլուխ է գովել, որ եղել է Իսպանիայում (անգլ.՝ ...he had been in Spain)[31]։ Հավանական է, որ Արքայազնի այդ արտահայտությունը հոխորտանք է եղել, քանի որ նրա մահից անմիջապես հետո Եկատերինան խոստովանեց, որ ինքն ու Արթուրը այդպես էլ լիովին չդարձան ամուսիններ[24]։ 1533 թվականին Եկատերինայի և Հենրիի ամուսնությունը անվավեր ճանաչվեց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.findagrave.com/memorial/6894
  2. 2,0 2,1 http://www.thepeerage.com/p10142.htm#i101420
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Dictionary of National Biography / L. Stephen, S. LeeLondon: Smith, Elder & Co., 1885.
  4. 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Kindred Britain
  6. Starkey, David, 2004, էջ 23
  7. Гриффитс, Ральф А.; Томас, Роджер, 1997, էջ 303-304
  8. Starkey, David, 2008, էջեր 42-43
  9. Penn, Thomas, 2011, էջ 22
  10. Strickland, Agnes, 1853, էջ 41
  11. 11,0 11,1 Starkey, David, 2008, էջեր 43-45
  12. Starkey, David, 2004, էջ 27
  13. Starkey, David, 2004, էջ 75
  14. 14,0 14,1 Линдсей, Карен, 1996, էջ 41-42
  15. Weir, Alison, 1991, էջ 15-17
  16. Weir, Alison, 1991, էջ 17-18
  17. Starkey, David, 2004, էջ 24
  18. Starkey, David, 2004, էջ 25
  19. Weir, Alison, 1991, էջ 22
  20. Перфильев, Олег, 1999, էջ 27-29
  21. Перфильев, Олег, 1999, էջ 33
  22. Линдсей, Карен, 1996, էջ 44
  23. Strickland, Agnes, 1853, էջ 69
  24. 24,0 24,1 24,2 Weir, Alison, 1991, էջ 34
  25. 25,0 25,1 Линдсей, Карен, 1996, էջ 49
  26. «О причинах смерти принца Артура» (անգլերեն). about.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 17-ին.
  27. Starkey, David, 2004, էջ 76
  28. Starkey, David, 2004, էջ 79
  29. Starkey, David, 2004, էջեր 77-78
  30. Перфильев, Олег, 1999, էջ 43
  31. Линдсей, Карен, 1996, էջ 130

Գրականություն խմբագրել

  • Гриффитс, Ральф А.; Томас, Роджер. Становление династии Тюдоров / Пер. с англ. Н. А. Константиновой. - Ростов-на-Дону: Феникс, 1997. - 320 с. - (Исторические силуэты). - 5 000 экз. - ISBN 5-222-00062-1.
  • Линдсей, Карен. Разведённые. Обезглавленные. Уцелевшие. Жёны короля Генриха VIII / Пер. с англ. Т. Азаркович. - М.: КРОН-ПРЕСС, 1996. - 336 с. - 10 000 экз. - ISBN 5-232-00389-5.
  • Перфильев, Олег. Жёны Синей Бороды. В спальне Генриха VIII. - М.: ОЛМА-ПРЕСС, 1999. - 415 с. - 7 000 экз. - ISBN 5-224-00599-X.
  • Penn, Thomas. Winter King. The Dawn of Tudor England. - London: Penguin Books, 2011. - 448 с. - ISBN 978-0-141-04053-0.
  • Starkey, David. Six Wives: The Queens of Henry VIII. - New York: HarperPerennial, 2004. - 880 с. - ISBN 0-06-0005505.
  • Starkey, David. Henry: Virtuous Prince. - New York: HarperPress, 2008. - 400 с. - ISBN 978-0007292639.
  • Strickland, Agnes. Memoirs of the queens of Henry VIII.: and of his mother, Elizabeth of York. - Philadelphia: Blanchard and Lea, 1853. - 436 с.
  • Weir, Alison. The Six Wives of Henry VIII. - New York: Grove Press, 1991. - 656 с. - ISBN 0-8021-3683-4.

Արտաքին հղումներ խմբագրել