Ցյուրիխի գեղարվեստի համալսարան
Ցյուրիխի գեղարվեստի համալսարան (ZHdK, գերմ.՝ Zürcher Hochschule der Künste), Շվեյցարիայի ամենամեծ գեղարվեստի համալսարանը, ունի շուրջ 2500 ուսանող[6][7]։
![]() | |
Տեսակ | Kunstgewerbeschule? |
Հիմնադրված է | 1878 և 2007 |
Տիպ | պետական |
Ուսանողներ | 2481[3] |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[4] և ORCID[5] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ցյուրիխ և Ցյուրիխ |
Հասցե | Pfingstweidstrasse 96 |
Կայք | zhdk.ch(գերմ.) և zhdk.ch/en/zurich-university-of-the-arts-1(անգլ.) |
![]() ![]() Ցյուրիխի գեղարվեստի համալսարան, Շվեյցարիա | |
![]() |
Պատմություն խմբագրել
Համալսարանը հիմնադրվել է 2007 թվականին Ցյուրիխի արվեստի և դիզայնի դպրոցի (HGKZ) և երաժշտական, դրամատիկական ու պարի դպրոցի (HMT) միավորման արդյունքում։ Ցյուրիխի կիրառական գիտությունների համալսարանի չորս փոխկապակցված համալսարաններից մեկն է։
Համալսարանը տրամադրում է բակալավրի և մագիստրոսի աստիճաններ, այստեղ դասավանդվում է արվեստ, դիզայն, երաժշտություն, թատրոն, կինո, պար։ Իրականացնում են նաև հետազոտություն, մասնավորապես՝ գեղարվեստական հետազոտություններ և դիզայնի հետազոտություններ[8]։
Ցյուրիխի գեղարվեստի համալսարանին փոխկապակցված են Ցյուրիխի դիզայնի թանգարանը, Գեղարվեստի թատրոնը, Mehrspur երաժշտական ակումբը և մեդիա-տեղեկատվական կենտրոնը (MIZ)։
Ֆակուլտետներ խմբագրել
Համալսարանն ունի 5 ֆակուլտետ
Երաժշտության ֆակուլտետը համալսարանի ամենամեծ ֆակուլտետն է։ Ապահովում է գործիքային և ձայնային վերապատրաստումներ դասական, ջազ և ժողովրդական երաժշտության, ինչպես նաև խմբավարության և կոմպոզիցիայի դասընթացներ։ Ֆակուլտետը ներառում է նաև համակարգչային երաժշտության և ձայնային տեխնոլոգիայի ինստիտուտը (ICST) և իրականացնում է երաժշտության մեկնաբանման հետազոտություն։ Ֆակուլտետն ունի իր ձայնագրման լեյբլը։
Թատերական արվեստի և կինոյի ֆակուլտետը տրամադրում է թատրոնի (դերասանական խաղ, ռեժիսուրա, դրամատուրգիա, բեմանկարչություն, թատերական կրթություն), կինոյի և պարի մասնագիտացված դասընթացներ։ Ֆակուլտետը ներառում է Թատերական արվեստի և կինոյի ինստիտուտը (IPF)։
Արտ և մեդիա ֆակուլտետը ապահովում է գեղարվեստական կրթությամբ մասնագետներ՝ վիզուալ արվեստ, մեդիա արտ, լուսանկարչություն, արվեստի տեսություն։ Ֆակուլտետի կազմի մեջ է մտնում Ժամանակակից արվեստի հետազոտության ինստիտուտը (IFCAR) և Գերազանցության հասարակական կենտրոնը։
Մշակութային վերլուծության ֆակուլտետը ապահովում է դասընթացներ նկարչության ուսուցիչների, արվեստի գծով լրագրողների, ցուցահանդեսների կազմակերպիչների համար։ Տրամադրում է նաև արվեստի մագիստրոսի կոչում, ունի փոխկապակցված հետազոտական ինստիտուտներ՝ Արվեստի տեսության ինստիտուտ (ith), Արվեստի կրթության ինստիտուտ (IAE), Արվեստի կրթական ծրագրերի ինստիտուտ (ICS)։
Դիզայնի ֆակուլտետը առաջարկում է արտադրանքի նախագծման, արդյունաբերական նմուշների և վիզուալ հաղորդակցման կրթական ծրագրեր։ Ֆակուլտետի կազմում ներառվում է Դիզայն հետազոտության ինստիտուտը[9]։
Գրականություն խմբագրել
- Theaterhochschule Zürich, 1871, 1873, Dominique Spirgi, Christine Wyss
- Claude Lichtenstein: Hochschule für Gestaltung und Kunst Zürich. Museum für Gestaltung Zürich. (Schweizerische Kunstführer, Nr. 777, Serie 78). Hrsg. Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte GSK. Bern 2005, ISBN 978-3-85782-777-8.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.zhdk.ch/
- ↑ https://www.zhdk.ch/en/zurich-university-of-the-arts-1
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-11-03
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ «Zurich University of the Arts (ZHdK)»։ http://www.cumulusassociation.org։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-09-ին։ Վերցված է 2015-11-03
- ↑ «Departement Design & Art Education Zurich University of the Arts»։ http://www.cumulusassociation.org։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-09-ին։ Վերցված է 2015-11-03
- ↑ «Zürcher Hochschule der Künste»։ http://www.eenc.info։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին։ Վերցված է 2015-11-03
- ↑ «Zurich University of the Arts»։ http://www.sharenetwork.eu