Վեցյակ (կոմպոզիտորների խումբ)

«Վեցյակ» (ֆր.՝ Les Six), ֆրանսիացի նորարար կոմպոզիտորների խումբ։ «Վեցյակ» անվանումը ստացել է 1920 թվականին։ Խմբի կազմում էին կոմպոզիտորներ Լուի Դյուրեյը, Դարիուս Միյոն, Արթուր Հոնեգերը, Ժորժ Օրիկը, Ֆրանսիս Պուլենկը, Ժերմեն Տայֆերը։ «Վեցյակ»-ի գաղափարական ոգեշնչողը բանաստեղծ և նկարիչ Ժան Կոկտոն էր, որը 1918 թվականին հրատարակել է «Աքաղաղ և Առլեկին» բրոշյուր-մանիֆեստը։

«Վեցյակ»

Գեղարվեստական տարբեր անհատականությունների տեր «Վեցյակ»-ի անդամներին միավորում էր հրաժարումը իմպրեսիոնիզմի գեղագիտությունից և ձգտումը երաժշտության լեզվի կոնստրուկտիվ պարզության։ 1920-ական թվականներիվ հետո «Վեցյակը» կորցրել է որոշակի խմբավորման իր նշանակությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 421
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեցյակ (կոմպոզիտորների խումբ)» հոդվածին։