Շառլ-Մարի Վիդոր (ֆր.՝ Charles-Marie Widor, փետրվարի 21, 1844(1844-02-21)[2][3][4][…], Լիոն, Հուլիսյան միապետություն[5][1] - մարտի 12, 1937(1937-03-12)[2][4][6][…] կամ 1937, Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի երգեհոնահար, կոմպոզիտոր և երաժիշտ-մանկավարժ։

Շառլ-Մարի Վիդոր
Charles-Marie Widor (2).jpg
Բնօրինակ անունֆր.՝ Charles-Marie Widor
Ի ծնե անունֆր.՝ Charles-Marie Jean Albert Widor[1]
Նաև հայտնի է որպեսAulétès
Ծնվել էփետրվարի 21, 1844(1844-02-21)[2][3][4][…]
Լիոն, Հուլիսյան միապետություն[5][1]
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Մահացել էմարտի 12, 1937(1937-03-12)[2][4][6][…] (93 տարեկան) կամ 1937
Փարիզ, Ֆրանսիա[5]
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունclassical composer, երգեհոնահար, music arranger, երաժշտության ուսուցիչ, երաժշտական քննադատ, համալսարանի դասախոս և ուսուցիչ
Գործիքներերգեհոն
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա, Փարիզի կոնսերվատորիա և Փարիզի Ֆոնտեբլո կոնսերվատորիա
ԿրթությունԲրյուսելի թագավորական կոնսերվատորիա
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
ԱմուսինMathilde de Montesquiou-Fézensac?
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Ստորագրություն
Ստորագրություն
Commons-logo.svg Charles-Marie Widor Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վիդորի հայրը երգեհոնահար և երգեհոն պատրաստող է եղել, նա ընկերություն է արել XIX֊րդ դարի մեծ վարպետ, երգեհոնահար Արիստիդա Կավայե֊Կոլյայի հետ, որի առաջարկությամբ էլ Վիդորն ընդունվել է Բրյուսելի կոնսերվատորիան, որտեղ սովորել է երգեհոնահար Ժակ Նիկոլյա Լեմենսի և Ֆրանսուա Ժոզեֆ Ֆետիի մոտ։ Դասընթացի ավարտից հետո 1869 թվականին Վիդորը հրավիրվել է ժամանակավորապես զբաղեցնելու Փարիզի Սեն֊Սյուլպիս եկեղեցու երգեհոնավարի պաշտոնը՝ մահացած Լեֆեբյուրա֊Վելի փոխարեն և այդ պաշտոնում մնացել է մինչև 64 տարեկանը, չնայած նրա հետ այդպես էլ մշտական պայմանագիր չեն ստորագրել (1934 թվականին Վիդորին փոխարինել է նրա ամենանշանավոր աշակերտը՝ Մարսել Դյուպրեն)։

1890 թվականից Վիդորը եղել է երգեհոնի պրոֆեսոր, իսկ 1896 թվականից Փարիզի կոնսերվատորիայի կոմպոզիտոր։ Վիդորի աշակերտներից են եղել ֆրանսիական և համաշխարհային երաժշտության այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Լուի Վերնը, Դարիուս Միյոնը, Էդգար Վարեզը, Ալբերտ Շվայցերը, Դիմիտրիե Կուկլինը[7]։

Ստեղծագործական կյանքԽմբագրել

Վիդորի կոմպոզիտորական ժառանգությունը շատ մեծ է և ներառում է՝

  • երգեհոնի համար տաս սիմֆոնիաներ
  • չորս օպերա
  • մի շարք նվագախմբային ստեղծագործություններ (որոնցից ամենահայտնին է սիմֆոնիկ պոեմ «Վալպուրգյան գիշեր», դաշնամուրի և ջութակի կոնցերտը)։
  • երգեր և սիրերգեր

Սակայն Վիդորի ստեղծագործության հիմքը կազմում են երգեհոնային ծավալային գործերը, որոնք Վիդորն անվանել էր սիմֆոնիաներ (պայմանավորված նրանով, որ Կավայե֊ Կոլի կողմից անցկացված երգեհոնաշինության ռեֆորմը էականորեն մեծացրել է այդ գործիքի դիապազոնն ու արտահայտչական հնարավորությունները)։

Վիդորը տասնամյակների ընթացքում վերադարձել է իր սիմֆոնիայի երաժշտությանը. դրանցից մի քանիսը ներկայացվել է ութ տարբեր խմբագրմամբ։

Երգեհոնի համար գրված Վիդորի տաս սիմֆոնիաներից ամենանշանավորն ու հաճախ կիրառվողը հինգերորդն է (որն ավարտվել է հայտնի Տոկկատայով) և վեցերորդը (երկուսն էլ հրապարակվել են 1887 թվականին)։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել