Արթուր Էշկին
Արթուր Էշկին (անգլ.՝ Arthur Ashkin; սեպտեմբերի 2, 1922, Նյու Յորք), ամերիկացի ֆիզիկոս, գյուտարար, 2018 թվականի ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[8], այդ մրցանակի ամենատարեց դափնեկիրն է, մրցանակը ստանալու պահին եղել է 96 տարեկան։
Արթուր Էշկին անգլ.՝ Arthur Ashkin | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1922[1] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք |
Մահացել է | սեպտեմբերի 21, 2020[2][3] (98 տարեկան) |
Մահվան վայր | Rumson, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոռնելի համալսարան (1952), Կոլումբիայի համալսարան և James Madison High School? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | ֆիզիկոս և հետազոտող |
Աշխատավայր | Բելլի լաբորատորիա և Lucent |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն և Ճարտարագիտական ազգային ակադեմիա |
![]() |
Օպտիկական թակարդների ստեղծման բնագավառում ռահվիրա գիտնկականներից մեկն է, ինչը հնարավորություն տվեց ղեկավարելու ատոմները, մոլեկուլները և կենսաբանական հյուսվածքները, նշանավոր աշխատանքներ ունի նաև ֆոտոռեֆակցիայի, երկրորդ օպտիկական հարմոնիայի գեներացիայի և ոչ գծային օպտիկայի հետ կապված։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է հրեական ներգաղթյալների ընտանիքում, հայրը Իսիդոր Էշկինը Օդեսսա քաղաքից էր և ԱՄՆ է գաղթել եղբոր հետ 1909 թվականին[9], մայրը՝ Աննա Էշկին Գալիցիայից էր։ Արթու Էշկինի եղբայրը՝ Ջուլիուս Էշկինը (1920-1982) նույնպես ֆիզիկոս էր։
Ավարտել է Բրուքլինի Ջեյմս Մեդիսոնի անվան դպրոցը 1940 թվականին, շարունակել ուսումը Կոլումբիայի համալսարանում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զորակոչվել է բանակ, որտեղ միաժամանակ մասնակցել է ռազմական ռադարային համակարգերի մագնետրոնների ստեղծման աշխատանքներին։ Ըստ Էշկինի, այդ ժամանակ նրա հետ նույն թիմում աշխատել են հետագայում նոբելյան մրցանակ ստացած ևս 3 գիտնականներ[10][11]։ Ծառայության ավարտից հետո 1947 թվականին շարունակել է ուսումը Կոռնելի համալսարանում, որտեղ 1952 ստացել է փիլիսոփայական դոկտորի կոչում ֆիզիկայի ոլորտում։
1978 թվականին հայտնագործել է օպտիկական պինցետը։ Ընդհանուր թվով 47 արտոնագրված գյուտի հեղինակ է։ 1996 թվականին ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[12]։
Սթիվեն Չուն զարգացնելով օպտիկական թակարդներում ատոմի սառեցման Էշկինի մեթոդը 1997 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ[10]
1992 թվականին մոտ 40 տարվա գիտական գործունեությունից հետո անցել է թոշակի, սակայն շարունակել է աշխատել Բելլի լաբորատորիաում[13][14]։
Մինչև 2019 թվականը Ջոն Գուդենաֆի կողմից քիմիայի ոլորտում նոբելյան մրցանակ ստանալը եղել է այդ մրցանակի ամենատարեց դափնեկիրը, Էշկինը ստացել է մրցանակը 96 տարեկանում, իսկ Գուդենաֆը 97 տարեկանում։
Անձնական կյանքԽմբագրել
Ամուսնացած է Էլին Էշկինի հետ (ծնվ. 1932), ում հետ ծանոթացել է Կոռնելյան համալսարանում սովորելու տարիներին, ով մասնագիտությամբ քիմիայի ուսուցչուհի է[15][16]։ Ունեն երեք երեխա և հինգ թոռնիկ։ Տղան՝ Մայքլ Էշկինը (ծնվ. 1955 թ.), արվեստի բնագավառում ունի պրոֆեսորի կոչում։
ՄենագրություններԽմբագրել
- Arthur Ashkin. Optical Trapping and Manipulation of Neutral Particles Using Lasers. World Scientific Publishing Company, 2006. — 940 pp.
ՄրցանակներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ In Memoriam: Arthur Ashkin, 1922-2020
- ↑ 3,0 3,1 Arthur Ashkin, 98, Dies; Nobel Laureate Invented a ‘Tractor Beam’ // The New York Times / J. Kahn — Manhattan, NYC: The New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ 4,0 4,1 Prize Winners
- ↑ The Nobel Prize in Physics 2018 — Nobel Foundation, 2018.
- ↑ El Nobel de Física premia las innovaciones en el campo del láser (իսպ.) — 2018.
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/keithley.cfm
- ↑ «The Nobel Prize on Twitter»։ Twitter (ռուսերեն)։ Վերցված է 2018-10-02
- ↑ Документы по натурализации Исидора Эшкина
- ↑ 10,0 10,1 LaserFest։ «Arthur Ashkin (biography)» (Web article)։ Co-partners: American Physical Society, Optical Society, SPIE, and the IEEE Photonics Society։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-05-ին։ Վերցված է 2013-08-13 «LaserFest — the 50th anniversary of the first laser»
- ↑ Bell Labs - Murray Hill (1997-11)։ «He Wrote the Book on Atom Trapping»։ Lucent Technologies 2002։ Արխիվացված է օրիգինալից 2005-04-11-ին։ Վերցված է 2013-08-13։ «Retired Bell Labs scientist Arthur Ashkin discusses his years as a physicist and how he discovered that light could trap atoms -- the discovery that led Steven Chu and two others to the Nobel Prize»
- ↑ Члены Национальной Академии наук.(անգլ.)
- ↑ «Arthur Ashkin (biography)»։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-05-ին։ Վերցված է 2020-09-08
- ↑ Ashkin Talks About the Optical Trap
- ↑ At 96 this Jersey guy can’t 'get all excited' about his Nobel Prize win
- ↑ It Runs in the Family…Former Holmdel School Chemistry Teacher’s Husband, Dr. Arthur Ashkin, Wins Nobel Prize
- ↑ Сайт премии
- ↑ Лауреаты премии Харви. Archived 2008-10-30 at the Wayback Machine.(անգլ.)