Գաբրիել Նորատունկյան
Գաբրիել Գրիգորի Նորատունկյան (1882, Կ. Պոլիս - 1936, Փարիզ), Օսմանյան կայսրության ազգությամբ հայ խոշոր քաղաքական գործիչներից մեկը։ Դիվանագետ:
Գաբրիել Նորատունկյան | |
![]() | |
Կուսակցություն՝ | Միության և Առաջադիմության Կոմիտե |
---|---|
Կրթություն՝ | Սուրբ Հովսեփ ավագ դպրոց, Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Սուրբ Ժոզեֆի համալսարան |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | նոյեմբերի 6, 1852 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանի օր | 1936 |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | ![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Գաբրիել Նորատունկյանը ծնվել է 1852 թվականին և մահացել 1936 թվականին։ Նախնական կրթությունը նա ստացել է Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանում։ Փարիզի Իրավագիտական համալսարանը ավարտելուց հետո, 1875 թվականին վերադառնում է Կ.Պոլիս և արտաքին գործերի նախարար Ռեշիդ փաշայի հանձնարարությամբ՝ քարտուղարի պաշտոնում զբաղվում Արտաքին գործերի նախարարության իրավագիտական գործերի կարգավորման աշխատանքներով։ Կարճ ժամանակահատվածում Գաբրիել Նորատունկյանը ցուցադրում է օրենսգետի և դիվանագետի իր կարողությունները։ Տարբեր ժամանակներում պատասխանատու պաշտոններ է վարել այս գերատեսչությունում և հաջողությամբ լուծել զանազան դժվարին և կնճռոտ խնդիրներ։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո, որպես առաջին քարտուղար մասնակցել է ռուս-թուրքական սահմանագիծը որոշող միջազգային հանձնաժողովի աշխատանքներին։ 1883 թ.-ին ստանձնում է Բարձրագույն դռան իրավագետ-խորհրդականի պաշտոնը։ 1908 թ Օսմանյան սահմանադրության վերահռչակումից հետո դարձել է Հանրային կառույցների նախարար և իր պաշտոնավարության ընթացքում իրականացրել օգտաշատ գործունեություն։ Որպես օսմանյան պատվիրակ՝ մասնակցել է Լահեի (Հաագա) միջազգային ժողովին։ Բալկանյան պատերազմի նախօրեին՝ 1912 թ., Գաբրիել Նորատունկյանը ստանձնում է արտաքին գործոց նախարարի պաշտոնը։ Այդ թվականներին օսմանյան պետությունը շատ ծանր իրավիճակում էր։ Նորատունկյանը ցուցաբերել է դիվանագիտական նրբություն և ամեն ջանք գործադրել երկիրը սպառնացող վտանգներից փրկելու համար։ Որպես օրենսգետ՝ միջազգային համբավ է ունեցել։ Ֆրանսերեն լեզվով հրատարակել է օսմանյան տերության սկզբնավորման շրջանից կայսրության՝ օտար պետությունների հետ կնքած միջազգային դաշնագրերի քառահատոր "Recueil d'actes internationaux de l'Empire Ottoman" հավաքածուն։ Կոթողային այս աշխատությունը Գաբրիել Նորատունկյանին ճանաչում է բերել Եվրոպայի գիտական շրջանակներում՝ նրան դարձնելով ֆրանսիական և գերմանական մի շարք գիտական ընկերությունների անդամ։ Պետական բարձր պաշտոնյա, նախարար, ծերակուտական լինելով հանդերձ՝ ունեցել է բեղուն ազգային գործունեություն։ Որպես անդամ կամ ատենապետ՝ աշխատել է ազգային տարբեր մարմիններում։ Վարել է նաև Ազգային ժողովի ատենապետի պաշտոնը։ Լոզանի կոնֆերանսում (1922-1923 թթ.) Պողոս Նուբարի հետ գլխավորել է Ազգային պատվիրակությունը։
ԳրականությունԽմբագրել
- Գ. Նորատունկյան. «Հառաջ» օրաթերթ, Փարիզ, 1936, նոյեմբեր, 15-20։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |