Ավգուստ Հաքստհաուզեն
Ավգուստ Հաքստհաուզեն (անգլ.՝ August Franz Ludwig Maria, Baron von Haxthausen-Abbenburg, փետրվարի 3, 1792, Բյոկենդորֆ - դեկտեմբերի 31, 1866, Հաննովեր), պրուսական ազգագրագետ։ 1843 թ.-ին ռուսական գյուղական համայնքներն ուսումնասիրելու նպատակով ճանապարհորդել է Կենտրոնական Ռուսաստանում, Ուկրաինայում, Պովոլժիեում և Կովկասում։ 1856 թ.-ին հրատարակել է «Անդրկովկաս» (հայ մասնակի հրատարակչություն «Ճանապարհորդութիւն յայսկոյս Կովկասու այն է ի Հայս և ի Վիրս», 1872 թ.) ուղեգրություն-ուսումնասիրությունը, որտեղ ամփոփել է նաև Հայաստանին վերաբերող ճանապարհորդական նոթերը (գլուխներ IX, X, XI)։ Հաքստհաուզենը տեղեկություններ է տվել Էջմիածնի, հայ եկեղեցու, կաթողիկոսների ընտրության կարգի, եկամտի աղբյուրների, հայ ժողովրդի հեռավոր անցյալի, հայոց գրերի ստեղծման հանգամանքների, հայ-ռուսական հարաբերությունների, բանահյուսության, ուսումնակրթական կենտրոնների, հայկական բանաստեղծության առանձնահատկությունների մասին։ Առաջինը Հաքստհաուզենն է հայկական բանահյուսության հին ու նոր մի քանի նմուշներ (հեքիաթներ, առասպելներ և այլն) թարգմանաբար ներկայացրել եվրոպական գիտական աշխարհին։ Հայաստանում Հաքստհաուզենին ուղեկցել է Խաչատուր Աբովյանը։ Հաքստհաուզենը բարձր է գնահատել Աբովյանին, նրան համարել ամենակրթված անձանցից մեկը և խորապես ցավել նրա անհետացման համար։
Ավգուստ Հաքստհաուզեն August Haxthausen | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1792[1] կամ փետրվարի 3 (14), 1792[2] Բյոկենդորֆ, Brakel, Höxter, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա |
Մահացել է | դեկտեմբերի 31, 1866[1] (74 տարեկան) կամ դեկտեմբերի 31 1866 (հունվարի 12 1867)[2] (74 տարեկան) Հաննովեր, Պրուսիայի թագավորություն[3] |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | գյուղատնտես, տնտեսագետ, իրավաբան, ագարակապան, գրող, առասպելագիր, դիվանագետ և փաստաբան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[4] |
Հայր | Վերներ Ադոլֆ ֆոն Հաքստհաուզեն |
August von Haxthausen Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118547305 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ Հաքստհաուզեն» հոդվածին։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 328)։ |