Ձութը (նաև՝ ձյութ կամ սարի ծամոն (մաստակ)) սնձից մերված խիժային նյութ է (սնձի կաթը), որի չորացրած տեսակը որպես մաստակ օգտագործվում էր թե Հայաստանի գյուղերում և թե Պարսկաստանի հայաբնակ գյուղերում։

Խունկի կտորներ, որոնք նման են ձութին
Սինձը, որից պատրաստվում է ձութը

Ձութ մերելու համար Իրանի հայկական գյուղերում սնձի բույսի վրա կտրվածք էին առաջացնում, որից դուրս էր ծորում բույսի կաթը։ Այս կաթը որոշ ժամանակ թողնելով չորանում էր, և դառնում խունկի նման չորացած խեժ, որը հնարավոր էր մաստակի պես ծամել և մեծ փուչիկներ ստեղծել նրանով։

Հայաստանի գյուղերում ևս այն պատրաստում են սնձի կաթից։ Սինձը բույս է, որն արմատների մեջ կաթ է պարունակում։ Սկզբում հավաքում են բույսի կաթը, հետո լցնում տարայի մեջ, ավելացնում ջուր և մոտ 2 օր դնում արևի տակ։ Ապա քամում են ստացված զանգվածը։ Այնուհետև մաստակը գցում սառը ջրի մեջ և պահում սառնարանում։

Սարի ծամոնի պատմությունը սկիզբ է առել դեռևս հին ժամանակներից։ Մարդիկ այն օգտագործել են նաև տարբեր հիվանդություններ բուժելու նպատակով։

Ձութը մի քիչ էլ դառնահամ է։ Որոշակի նյութերի տեղեկությունների վերաբերյալ[փա՞ստ] նշվում է նաև, որ գյուղերում կան վայրեր որտեղ մարդիկ պատրաստում են և օգդագործում, և զգում են առողջական դրական փոփոխություններ։

Տես նաևԽմբագրել