Թարսեմ Սինխ (անգլ.՝ Tarsem Singh Dhandwar, ա.-փենջ.` ਤਰਸੇਮ ਸਿੰਘ, հինդի՝ तरसेम सिंह, մայիսի 26, 1961(1961-05-26)[1], Ձալանդհար, East Punjab, Հնդկաստան), առավել հայտնի է որպես Թարսեմ, հնդիկ ռեժիսոր, որը նկարահանում է ֆիլմեր, երաժշտական և գովազդային հոլովակներ։ Նկարահանել է «Բջիջ» (2000), «Անկում» (2006, նաև այս ֆիլմի սցենարի հեղինակն է և պրոդյուսերը), «Անմահները» (2011), «Ասա դու ինձ, հայելի՛» (2012), «Իրենից/դուրս» (2015) ֆիլմերը։

Picto infobox cinema.png
Թարսեմ Սինխ
Tarsem Singh at WonderCon 2011.jpg
Ծնվել էմայիսի 26, 1961(1961-05-26)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՁալանդհար, East Punjab, Հնդկաստան
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և գործադիր պրոդյուսեր
ՊարգևներMTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն
IMDbID ID 0802248
tarsem.org

Վաղ կյանքԽմբագրել

Թարսեմը ծնվել է Փենջաբ նահանգի Ջալանդհար քաղաքում, սիկհերի ընտանիքում։ Հայրն օդանավերի ճարտարագետ է[2]։ Նա հաճախել է Շիմլայի քահանա Քոթընի դպրոց, Դելիի Հանս Ռաջ քոլեջը և ավարտել է Փասադենայի Դիզայնի քոլեջը[3]։

ԿարիերաԽմբագրել

Թարսեմն սկսել է իր կարիերան երաժշտական հոլովակներ նկարահանելով, որոնցից են եղել En VogueHold On, Deep ForestSweet Lullaby-ը և R.E.M.Losing My Religion-ը. վերջինս 1991 թվականին արժանացել է MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության մրցանակի` Լավագույն տեսահոլովակ անվանակարգում։ Նա գովազդային հոլովակներ է նկարահանել այնպիսի բրենդների համար, ինչպիսիք են Նայքը և Կոկա-Կոլան[4]։ Թարսեմի` գեղարվեստական ֆիլմերի ռեժիսորի կարիերան սկսվել է «Բջիջ» ֆիլմով (2000), որտեղ գլխավոր դերում Ջենիֆեր Լոպեսն է։

2003 թվականին Թարսեմը նկարահանել է Պեպսիի` երբևէ նկարահանված լավագույն գովազնդերից մեկը։ Այնտեղ նա համադրել է գլադիատորին` Քուինի «We Will Rock You» երգի հետ։ Գովազդի` Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում թողարկված տարբերակում նկարահանվել է Էնրիկե Իգլեսիասը, Արաբական աշխարհի համար նկարահանված տարբերակում` Ամր Դիաբը։

Թարսեմի երկրորդ` «Անկումը» ֆիլմի պրեմիերան կայացել է Տորոնտոյի 2006 թվականի միջազգային կինոփառատոնում և ԱՄՆ-ի կինոթատրոններում ցուցադրվել է 2008 թվականին։ Նրա երրորդ ֆիլմը 2011 թվականին թողարկված «Անմահները» ֆիլմն էր[2][5]։ Նա նկարահանել է Գրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկ» հեքիաթի վերամշակումը` «Ասա դու ինձ, հայելի՛» վերնագրով (2012)[6][7]։

ՍտեղծագործությունԽմբագրել

ՖիլմերԽմբագրել

ՀեռուստատեսությունԽմբագրել

Երաժշտական հոլովակներԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Goldstein Patrick (26 June 2007)։ «A ‘Fall' no one wants to take»։ The Los Angeles Times 
  3. «Tarsem and the legend of "The Fall"»։ The Chicago Sun-Times 
  4. Chhabra Aseem։ «Hindi movies often do not capture the beauty of India»։ Rediff 
  5. Wise Damon (4 October 2008)։ «Final fantasy»։ The Guardian (London) 
  6. Kit Borys (1 November 2010)։ «It's Official: Tarsem Directing Relativity's Snow White Movie»։ The Hollywood Reporter 
  7. Sarafin Jarrod։ «Singh Confirmed for Snow White»։ Mania։ Արխիվացված է օրիգինալից 5 November 2010-ին 

Արտաքին հղումներԽմբագրել