Ասանսոլ (բենգալերեն՝ আসানসোল, հինդի՝ আসানসোল), քաղաք Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում։ Նահանգի երկրորդ ամենաբնակեցված քաղաքն է (Կալկաթայից հետո)[2] և կազմում է Հնդկաստանի 39-րդ ամենամեծ քաղաքային ագլոմերացիան[3]։ Ասանսոլը գտնվում է Բուրդվան շրջանում։ Ասանսոլն աշխարհի հարյուր ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է[4]։

Բնակավայր
Ասանսոլ
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես326,48 կմ²
ԲԾՄ97±1 մետր
Բնակչություն563 917 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ341
Փոստային դասիչ713301
Ավտոմոբիլային կոդWB 38
Պաշտոնական կայքasansolmunicipalcorporation.com
Ասանսոլ (Հնդկաստան)##
Ասանսոլ (Հնդկաստան)

Պատմություն խմբագրել

Սկզբում Ասանսոլի շրջանը բնակեցված է եղել դրավիդներով և ավստրալոիդներով։ Մոտ երկուսուկես հազար տարի առաջ քաղաքի ծայրամասերը եղել են ջայնիզմի զարգացման կենտրոն։ Ենթադրվում է, որ ջայների վերջին տիրթհանկարը՝ Մահավիրա Վարդամանան, ապրել և աշխատել է Ասանսոլի տարածքում։ Ջեյների տաճարները Բեգունիայում՝ Բարաքար գետի ափին և Բանկուրայի հարևան թաղամասում, վկայում են ջայնների գործունեության մասին։ 12-րդ դարի ջայնական տաճար, որը նվիրված 12-րդ Տիրթհանկարին, պահպանվել է Ասանսոլում՝ Վասուուջիայում[5]։

Հետագայում քաղաքը Մալլա դինաստիայի տիրապետության տակ գտնվող Վիշնուպուր իշխանության մաս է կազմել գրեթե հազար տարի՝ մինչև բրիտանացիների ժամանումը։ Տեղական բարբառը և մշակույթը դեռևս սերտ կապեր են պահպանում Բանկուրայի և Վիշնուպուրի հետ[5]։

1774 թվականին Սուետոնիուս Նիթլին և Ջոն Սամները հայտնաբերել են ածխի հանքավայրեր Ասանսոլի տարածքում[6]։ 1820 թվականին սկսվել է օգտակար հանածոների կանոնավոր արդյունահանումը։ 1863 թվականի հուլիսին մինչև Ասանսոլ երկարացվել է Արևելա-հնդկական երկաթուղու երկաթուղային ճյուղը։

19-րդ դարի և 20-րդ դարի մեծ մասի ընթացքում Ասանսոլի ածխահանքերը եղել են երկրի ածխի արդյունահանման հիմնական վայրը։

Պատմականորեն քաղաքի անվանումը անգլերեն դարձվել է Assensole Բրիտանական ժամանակաշրջանում, աակայն անկախությունից հետո Ասանսոլ անվանումը վերադարձվել է[7][8]։

Ֆիզիկական և աշխարհագրական բնութագրեր խմբագրել

Ասանսոլը գտնվում է Չհոտա-Նագպուր սարահարթի ստորին հատվածում, որի մեծ մասը գտնվում է Ջարքխանդ նահանգում։ Ասանսոլը գտնվում է Դամոդար և Աջայ գետերի միջև։

Ասանսոլը բնութագրվում է տաք և չոր ամառներով և զով չոր ձմեռներով։ Ամռանը «լու» քամիները քաղաք են բերում չոր և տաք օդ, օդի ջերմաստիճանը գերազանցում է 40 °C-ը, ձմռանը ջերմաստիճանը կարող է իջնել 10 °C-ից ցածր։ Մուսսոնների սեզոնը տևում է օգոստոսից սեպտեմբեր։ Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ քաղաքի կլիման բնութագրվում է որպես սավաննաների արևադարձային կլիմա[9]։

Ասանսոլ,Հնդկաստանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 26
(78)
28
(82)
34
(94)
39
(102)
39
(102)
37
(98)
32
(90)
32
(89)
32
(90)
32
(89)
29
(84)
26
(79)
32
(90)
Միջին ցածր °C (°F) 12
(53)
14
(57)
19
(66)
23
(74)
26
(78)
26
(79)
26
(78)
26
(78)
25
(77)
22
(71)
16
(60)
12
(53)
21
(69)
Տեղումներ մմ (դյույմ) 18
(0.7)
33
(1.3)
20
(0.8)
20
(0.8)
74
(2.9)
241
(9.5)
348
(13.7)
338
(13.3)
211
(8.3)
109
(4.3)
15
(0.6)
5
(0.2)
1430
(56,3)
աղբյուր: Weatherbase[10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Census of India 2011 (West Bengal): Barddhaman District Primary Census AbstractOffice of Registrar General & Census Commissioner of India.
  2. «Census India» (PDF). Census. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
  3. «Million plus UA Cities – India» (PDF). Census. Census of India. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
  4. «World's fastest growing urban areas (1)». City Mayors. 2010 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
  5. 5,0 5,1 «Asansol on the net — A complete information on Asansol city — Asansolcity.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  6. Deb, Mihir; Tiwari, Garima; Lahiri-Dutt, Kuntala Artisanal and small-scale mining in India: Selected studies and an overview of the issues(անգլ.) // International Journal of Mining, Reclamation and Environment : journal. — 2004. — Т. 10. — № 10.
  7. http://dspace.wbpublibnet.gov.in:8080/jspui/bitstream/10689/21975/16/November_Chapter%203_2362-2432p.pdf
  8. http://dspace.gipe.ac.in/xmlui/bitstream/handle/10973/47105/GIPE-070160.pdf
  9. «Climate Summary for Asansol». Weatherbase.com.
  10. «Asansol, India – Monthly - All Weather Averages». Weatherbase. 2013. Retrieved 31 July 2013.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասանսոլ» հոդվածին։