Ավստրալոիդ ռասա (նաև՝ փոքր ավստրալոիդ ռասա, ավստրալիական ռասա, ավստրալոիդներ), մարդկային ռասաներից մեկը։ Տարածված է Ավստրալիա մայրցամաքում։ Վեդդոիդյան[1] ռասայի հետ մտնում է մեծ ավստրալոիդ կամ վեդդո-ավստրալոիդ ռասայի կազմի մեջ[2][3]։ Պոպուլյացիոն-գենետիկական դասակարգման մեջ ներառվում է ավստրալոիդ ռասայական ճյուղի մեջ վեդդոիդյան, մելանեզիկական և արևելահասարակածային տեղական այլ ռասաների հետ[4]։ Ավստրալոիդ ռասայի դասական ներկայացուցիչներն Ավստրալիայի աբորիգեններն են։ Ավստրալոիդների սուբստրադը ներկայացված է նաև Հարավային և Հարավարևելյան Ասիայի, ինչպես նաև Արևմտյան Օվկիանիայի որոշ պոպուլյացիաներում։ Ամենայն հավանականությամբ ավստրալոիդների և վեդդոիդների ձևավորման շրջանը եղել է հին աշխարհի արևադարձային գոտու արևելյան մասը՝ Հինդուստանից մինչև Հնդկաչին և Մալայան կղզեխումբ։ Նշված տարածքից Ավստրալիայի բնակեցումը տեղի է ունեցել պալեոլիթում[2][5]։ Համաձայն Ժոզեֆ Բերդսելի և Նորման Թինդեյլի՝ Ավստրալիայում առաջինը հաստատվել են մելանեզոիդները, նրանց հետևից երկու ալիքով մայրցամաք են տեղափոխվել ավստրալոիդները, ինչը դարձել է աբորիգենների շրջանում մի քանի մարդաբանական տեսակների ձևավորման պատճառներից մեկը[6][7][8]։

Աբորիգեններ Հարավային Ավստրալիայից
Աբորիգեններ Հյուսիսային Ավստրալիայից

Հատկանիշներ խմբագրել

Ավստրալոիդ ռասային բնորոշ են հետևյալ մարդաբանական հատկանիշները[2][3][9].

  • Մուգ գույնի մաշկ (մի քիչ ավելի բաց գույնի Աֆրիկայի նեգրոիդների համեմատությամբ),
  • Մուգ դարչնագույն ծիածանաթաղանթ, խոր ընկած աչքեր, որ սովորաբար ունեն լայն բացվածք,
  • Մուգ դարչնագույն կամ սև մազեր (ընդ որում՝ տարբեր տարիքային խմբերում, ավելի հաճախ՝ երեխաների ու երիտասարդ կանանց մոտ կարող է հանդիպել մազերի ավելի բաց գույն), մազերը, որպես կանոն, թեթև կամ լայն ալիքավոր են (որոշ տեղական խմբերի մոտ կարող են հանդիպել նաև գանգուր մազեր, օրինակ՝ Ավստրալիայի հյուսիսարևելյան շրջաններում, որտեղ ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել ավստրալիացիների մետիսացում մելանեզիացիների կամ պապուասների հետ, ինչպես նաև հարավ-արևելքում՝ Վիկտորիա նահանգում, որտեղ հավանաբար տեղի է ունեցել խառնուրդ թասմանցիների հետ,
  • Երրորդական մազածածկույթի բավարար կամ երբեմն էլ ուժեղ զարգացում դեմքի և մարմնի վրա,
  • Շատ մեծ երկարավուն գանգ խոշոր ծնոտներով,
  • Կարճ վիզ,
  • Շատ լայն քիթ՝ գրեթե հարթ քթարմատով,
  • Բարձր վերին շրթունք, միջին մեծության կամ երբեմն հաստացված շրթնային լորձաթաղանթ,
  • Թեք ճակատ խիստ զարգացած վերհոնքային ռելիեֆով,
  • Միջին մեծության դեմք,
  • Հաճախ հանդիպող պրոգնատիզմ,
  • Շատ մեծ ատամներ (ամենախոշորը համաշխարհային ցուցանիշներով, հատկապես հարավավստրալիական պոպուլյացիաների աբորիգենների մոտ),
  • Երկար վերջույթներ,
  • Ձգված նրբամարմին մարմնակազմվածք,
  • Միջին կամ բարձր հասակ (որոշ պոպուլյացիաներում՝ հիմնականում Ավստրալիայի հյուսիսարևելյան շրջաններում, նկատվում է ցածրահասակություն)։

Ավստրալոիդները վեդդոիդներից տարբերվում են մաշկի ավելի մուգ գույնով, խիստ զարգացած երրորդական մազածածկույթով, գլխի ու դեմքի մեծ չափերով, գանգի խոշորությամբ, զարգացած վերհոնքային աղեղով, մեծ պրոգնատիզմով, քթի լայնությամբ և մի շարք այլ առանձնահատկություններով[2][10][11]։

Ըստ որոշ ուսումնասիրողների՝ Ավստրալիայի աբորիգենների որոշ մարդաբանական հատկանիշներ կարող են դիտարկվել որպես արխաիկ։ Դրանց թվում են դասվում գանգի մեծությունը, որն ավստրալոիդների տարբերակիչ առանձնահատկություններից մեկն է։ Գանգի խոշորությունն արտահայտվում է առաջին հերթին խիստ զարգացած վերհոնքային աղեղով, գանգակամարի ոսկրերի մեծ հաստությամբ և այլն։ Միևնույն ժամանակ գանգի խոշորությունը հատուկ չի եղել աբորիգենների աֆրիկյան նախնիներին և զարգացել ավելի ուշ, այդ պատճառով էլ չի կարող դիտարկվել որպես հնագույն հատկանիշ։ Ավստրալոիդների ևս մեկ հատկանիշ, որը համարվում է ելակետային, գանգի համեմատաբար փոքր ծավալն է, սակայն դա նույնպես երկրորդային է, քանի որ ձևավորվել է համեմատաբար ավելի ուշ՝ հոլոցենից ոչ առաջ[12][13]։

Դասակարգում խմբագրել

Ավստրալոիդ ռասայի ուսումնասիրության կարևոր ոլորտներից մեկը նրա ծագման որոշումն է։ Ծագման հարցի հետ անմիջական կապ ունեն մարդկային մյուս ռասաների հետ ծագումնաբանական կապի, ինչպես նաև ռասայական դասակարգման մեջ Ավստրալիայի աբորիգենների պոպուլյացիաների տեղի որոշման հարցերը։ Առավել հաճախ ավստրալիական ռասան միավորվում է վեդդոիդյան ռասայի հետ։ Դրա համար հիմք են ծառայում այդ երկու ռասաների ներկայացուցիչների կազմաբանական նմանությունները և ավստրալոիդ և վեդդոիդյան ռասաների արեալների՝ աշխարհագրական տեսանկյունից հարաբերականորեն մոտ լինելը։ Ուսումնասիրողների մեծ մասը ավստրալոիդ և վեդդոիդյան ռասաները դիտարկում է որպես միասնական ռասայական հիմքի երկու ճյուղեր։ Հաճախ փոքր ավստրալոիդ ռասայի հետ միավորվում է նաև մելանեզիական ռասան, որի արեալն անմիջականորեն կից է Ավստրալիային։ Որպես այդ կապի ապացույց ներկայացվում են ոչ միայն արտաքին նմանությունը, այլև ատամնագիտական և դերմատոգլիֆիկական տվյալներ, որոնցում դիտարկվում են ոչ հարմարվողական մարդաբանական հատկություններ։ Ավստրալոիդ և մելանեզիական ռասաների միասնական լինելն ապացուցվել է նաև որոշ գենետիկական հետազոտություններով։ Ընդ որում՝ ավստրալոիդ ռասային, ըստ այդ ուսումնասիրությունների տվյալների, ավելի մոտ են պապուասները, ոչ թե հենց մելանեզիացիները։ Մյուս կողմից՝ գենետիկական որոշ ուսումնասիրություններ անհնար են համարում ավստրալոիդների և մելանեզոիդների՝ ընդհանուր նախնիներ ունենալու փաստը՝ ցույց տալով, որ ավստրալոիդները գենետիկական տեսանկյունից ավելի մոտ են Հնդկաստանի բնակչությանը, իսկ պապուասները՝ մոնղոլոիդներին։ Արտաքինով ավստրալոիդները նման են ոչ միայն մելանեզոիդներին, այլ նաև նեգրոիդներին։ Այդ ռասաների նմանություններն անցյալում պատճառ են դարձել Ավստրալիայի աբորիգենների՝ Աֆրիկայի նեգրոիդների հետ ընդհանուր նախնուց ծագած լինելու տեսության տարածման համար։ Երկու ռասաները նման են մի շարք հարմարվողական հատկություններով (մաշկի գույն, քթի լայնություն, շրթունքների հաստություն, մարմնակազմվածք), սակայն դրա հետ միասին ավստրալոիդներն զգալիորեն տարբերվում են Աֆրիկայի բնիկներից, այդ թվում նաև արտաքինով՝ գանգուր մազերով, թեք ճակատով և այլն։ Ժամանակակից ուսումնասիրողները (այդ թվում նաև գենետիկայի բնագավառում) հերքում են ավստրալոիդների ու աֆրիկյան նեգրոիդների՝ միասնական ծագում ունենալու տեսակետը. գենետիկայի տեսանկյունից նեգրոիդ ռասան հակադրվում է ոչ միայն ավստրալոիդներին, այլև մյուս բոլոր մարդկային ռասաներին միասին վերցրած։ Համարվում է, որ ավստրալոիդների ու նեգրոիդների արտաքին նման հատկանիշները կարող են առաջացած լինել նման կլիմայական պայմաններում կոնվերգենցիոն էվոլյուցիայի արդյունքում կամ կարող են լինել որոշակի հնագույն վիճակի հատկանիշներ, որոնք հատուկ են բոլոր մարդկային ռասաներին։ Ենթադրվում է նաև, որ ավստրալոիդ ռասան կարող է կապ ունենալ կուրիլյան կամ այնսկյան[1] ռասայի հետ։ Ավստրալոիդներին այնուները նման են թուխ մաշկով, բեղի ու մորուքի առատ աճով, առաջնածնոտությունով (պրոգնատիզմ), գանգի խոշորությամբ, հարաբերականորեն լայն քթով։ Սակայն այդ բոլոր հատկանիշներն այնուների մոտ արտահայտված են ավելի թույլ, քան ավստրալոիդների մոտ, իսկ այդ ռասաների գանգաբանական ցուցանիշները խիստ տարբեր են։ Դրանից բաից, չնայած ավստրալոիդների հետ ունեցած մասնակի կազմաբանական նմանություններին, գենետիկական տեսանկյունից այնուները մոտ են մոնղոլոիդներին[14][15][16]։

Դասական ռասայական դասակարգումներում դիտարկվում են ավստրալոիդ ռասայի ներկայացուցիչների ծագումնաբանական կապի բազմաթիվ տարբերակներ։ Օրինակ՝ ըստ Վիկտոր Բունակի՝ ավստրալոիդ ռասան պատկանում է հարավային ռասայական բնի հին ինդոնեզիական ճյուղին կուրիլյան, պոլինեզիական և ինդոնեզական ռասաների հետ միասին։ Հարավային բնի սահմաններում հին ինդոնեզական ճյուղը Վիկտոր Բունակի դասակարգման մեջ հակադրվում է մայրցամաքային ճյուղին, որին օատկանում են վեդդոիդյան ու բադարիական ռասաները[17][18]։ Գեորգի Դեբեցն ավստրալիական և նրան մոտ վեդդոիդյան ռասաները միավորել է մելանեզիական, նեգրիտոսյան և թասմանական ռասաների հետ ռասայական մեկ ենթաճյուղի մեջ, որն իր հերթին կուրիլյան (այնսկյան) և հարավհնդկական ռասաների հետ կազմել է մեծ նեգրո-ավստրալոիդ ռասայի Օվկիանիայի ճյուղը։ Ավստրաական ռասայի ձևավորման վրա, ըստ այդ դասակարգման, զգալի ազդեցություն է ունեցել մելանեզիական ռասան։ Յակով Ռոգինսկու և Մաքսիմ Լևինի ուսումնասիրություններում ավստրալիական փոքր ռասան ներառված է մեծ հասարակածային (ավստրալա-նոգրեիդյան) ռասայի կազմում բուշմենյան (հարավաֆրիկյան), նեգրիլյան (կենտրոնաաֆրիկական), նեգրական, մելանեզիական և վեդդոիդյան (ցեյլոնա-զոնդյան) ռասաների հետ միասին[19][20][21]։ Վալերի Ալեքսեևի դասակարգման մեջ լոկալ ավստրալիական ռասան անդամանյան, նեգրիտոսյան ֆիլիպինյան, մելանեզիական, թասմանյան, պոլինեզիական և այնսկյան (կուրիլյան) ռասաների հետ միասին ներառված է եվրաաֆրիկյան ռասայական բնի ավստրալոիդ ճյուղում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1975։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Австралоидная раса / Пестряков А. П. // А — Анкетирование. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 114. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 Алексеева, Богатенков, Дробышевский, 2004, էջ 171, 336—337
  4. 4,0 4,1 Брук С. И., Чебоксаров Н. Н. Расы человека // Народы мира: историко-этнографический справочник / Редкол.: С. А. Арутюнов, С. И. Брук, Т. А. Жданко, А. Н. Кожановский, Л. Е. Куббель, В. М. Макаревич, А. И. Першиц, В. В. Пименов, П. И. Пучков, Н. Е. Руденский, В. А. Тишков; гл. ред. Ю. В. Бромлей; Науч.-ред. совет изд-ва «Советская энциклопедия», АН СССР; Ин-т этнографии им. Н. Н. Миклухо-Маклая; гл. ред. Ю. В. Бромлей; Науч.-ред. совет изд-ва «Советская энциклопедия», АН СССР; Ин-т этнографии им. Н. Н. Миклухо-Маклая. — М.: «Советская энциклопедия», 1988. — С. 17.
  5. Веддо-австралоидная раса / Пестряков А. П. // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 690. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. Алексеева, Богатенков, Дробышевский, 2004, էջ 171—172
  7. Дробышевский С. В. (2017). «Достающее звено. Насколько разнообразны австралийцы?». Antropogenez.ru. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին.
  8. Дробышевский С. В. (2017). «Достающее звено. Сколько раз заселялась Австралия?». Antropogenez.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 1-ին.
  9. Брук С. И., Чебоксаров Н. Н. Расы человека // Народы мира: историко-этнографический справочник / Редкол.: С. А. Арутюнов, С. И. Брук, Т. А. Жданко, А. Н. Кожановский, Л. Е. Куббель, В. М. Макаревич, А. И. Першиц, В. В. Пименов, П. И. Пучков, Н. Е. Руденский, В. А. Тишков; гл. ред. Ю. В. Бромлей; Науч.-ред. совет изд-ва «Советская энциклопедия», АН СССР; Ин-т этнографии им. Н. Н. Миклухо-Маклая. — М.: «Советская энциклопедия», 1988. — С. 18—19.
  10. Веддоидная раса / Пестряков А. П. // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 690—691. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
  11. Алексеева, Богатенков, Дробышевский, 2004, էջ 336, 355
  12. Дробышевский С. В. (2017). «Достающее звено. Признаки австралоидов». Antropogenez.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  13. Дробышевский С. В. (2017). «Достающее звено. Австралийцы протоморфны?». Antropogenez.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 3-ին.
  14. Дробышевский С. В. (2017). «Достающее звено. Родственны ли австралийцы негроидам?». Antropogenez.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին.
  15. Козинцев А. Г. (2017). «Мир антропологии. Публикации. Расовая классификация в свете новых генетических данных». Antropogenez.ru. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին.
  16. Дробышевский С. В. (2017). «Достающее звено. Кому вообще родственны австралийцы?». Antropogenez.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  17. Алексеева, Богатенков, Дробышевский, 2004, էջ 165—166
  18. Схема расовой классификации человечества В. В. Бунака в статье И. В. Перевозчикова «Расы человека». — Пустырник — Румчерод. — М.: «Большая российская энциклопедия», 2015. — С. 257—259. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов; 2004—, т. 28). — ISBN 978-5-85270-365-1
  19. Схемы расовых классификаций человечества Г. Ф. Дебеца и Я. Я. Рогинского и М. Г. Левина в статье И. В. Перевозчикова «Расы человека». — Пустырник — Румчерод. — М.: «Большая российская энциклопедия», 2015. — С. 257—259. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов; 2004—, т. 28). — ISBN 978-5-85270-365-1
  20. Алексеева, Богатенков, Дробышевский, 2004, էջ 163—165
  21. Негро-австралоидная раса // Нанонаука — Николай Кавасила. — М. : Большая российская энциклопедия, 2013. — С. 268. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 22). — ISBN 978-5-85270-358-3. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել