Առաքյալ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում[1]:

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը մեծ հետաքրքրություն ներկայացնող կոթող է, կառուցվել է 1845 թվականին: 1890-ական թվականներին այստեղ կար 90 տուն, 672 բնակիչ, 1987 թվականին` 70 տուն, 253 բնակիչ: Կոլտնտեսությունը կազմակերպվել է 1931 թվականին: Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են դաշտավարությամբ, խաղողագործությամբ, անասնապահությամբ: Գյուղում 1890 թվականին բացվել է ծխական դպրոց, որը հետագայում փակվել է և վերաբացվել` 1906 թվականին, իսկ հետո արդեն 1908 թվականին դպրոցը դարձել է երկսեռ: Էլեկտրիֆիկացվել է 1928 թվականին: Կյանքի միջին տևողությունը 75-80 տարի է:

Աշխարհագրական տեղեկություններԽմբագրել

Գտնվում է Հադրութից 19 կմ դեպի հարավ: Հեռավորությունը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից, 125 կմ է: Հին Առաքյալ գյուղը գտնվում էր նոր բնակավայրից մի փոքր արևմուտք, որտեղ պահպանվում են հին բնակատեղիի մնացորդները` գերեցմանոցը, Անապատ կոչվող եկեղեցավայրը: Զուրկ է անտառներից, կլիման շոգ է:

Առաքյալ գյուղը Հայրենական մեծ պատերազմումԽմբագրել

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 360 մարդ, որոնցից 96-ը զոհվել է: Նրանց հիշատակին կառուցվել է հուշարձան[2]:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ճանաչենք Արցախը. Հադրութ
  2. Ս.Մելքումյան, Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990 թվական, էջ 261