Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաքել (այլ կիրառումներ)

Առաքել, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 33 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 125 կմ հեռավորության վրա։ Հին Առաքյալ գյուղը գտնվում էր նոր բնակավայրից մի փոքր արևմուտք, որտեղ պահպանվում են հին բնակատեղիի մնացորդները` գերեցմանոցը, Անապատ կոչվող եկեղեցավայրը։ Զուրկ է անտառներից, կլիման շոգ է։

Գյուղ
Առաքել
ադրբ.՝ Arakül
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութ
ՀամայնքՄարտունու շրջան, Հադրութի շրջան և Ջաբրայիլի գավառ
Մակերես4792,41 կմ²
ԲԾՄ812 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն134 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Առաքել (Հադրութի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Առաքել (Հադրութի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Առաքել համայնքի կազմի մեջ ընդգրկված են նաև Ձորագյուղ, Ջրաբերդ և Սարալանջ գյուղերը։ Ձորագյուղ գյուղում բնակվում է 39 մարդ, կա 11 տնտեսություն, Ջրաբերդ գյուղում բնակվում 1 մարդ, 1 տնտեսություն, իսկ Սարալանջ գյուղում՝ 27 մարդ, կա 7 տնտեսություն։

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղը գտնվում է ԱՀ հարավային հատվածում՝ նախկին Դիզակ գավառում՝ Ղարաբաղյան լեռնաշղթայի հարավարևելյան լեռնաճյուղերից առաջացած ձորակի հարթավայրային մասում։

5-14-րդ դարում գյուղը գտնվում էր ներկայիս Մեխակավանից 2 կմ հյուսիս-արևելք՝ Շինատեղ հանդամասում։

Համայնքը լեռնային է, ունի 4792,41 հա տարածք, որից 1195,41 հա գյուղատնտեսական նշանակության, 3462,53 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 8 աղբյուրներ` Առաքել գյուղի տարածքում «Կուճի ջուր», «Մեծ ջուր», «Գյուղեն ջուր», «Գյոլեն արտեն», «Կթնաճուր», «Արխեն բաղեն ջուր» և «Երե ջուր» աղբյուրները, իսկ Ջրաբերդ գյուղում՝ «Շենին» աղբյուրը։

Պատմություն

խմբագրել

14-րդ դարում Շինատեղից բնակիչները տեղափոխվում և հաստատվում են ներկայիս Առաքելի հարևանությամբ գտնվող Մալքուդարա հանդամասում։ Բնակիչները այդ տարածքը անվանում են Նապատ։ Ինչպես Շինատեղում, այնպես էլ Նապատում և Անապատում նրանք եկեղեցիներ են կառուցել, որոնք քոչվոր ցեղերի կողմից ավերվել են։

Կարծիք կա, որ Հին Առաքելը գոյություն է ունեցել նաև մինչև 5-րդ դարը, և Քրիստոսի առաքյալներից մեկը 1-2-րդ դարերում քարոզչություն է արել վերոհիշյալ բնակավայրում։

17-րդ դարի սկզբներին, երբ Շահ Աբասը Արևելյան Հայաստանի հարյուրավոր բնակավայրեր հայաթափեց, նույն տխուր ճակատագրին արժանացավ նաև Հին Առաքելի բնակչությունը։ Նրանք շուրջ երկու դար ապրեցին Արաքսի մյուս ափին՝ Ղարադաղում, և 1826-1828 թվականներն տեղի ունեցած ռուս պարսկական պատերազմից հետո միայն հաջողվեց վերադառնալ հայրենի բնօրրան։ Մեծ զրկանքների գնով նրանք Հին Առաքելից 500 մ հեռավորության վրա հիմնեցին նոր բնակավայր։

Գյուղում ապրում էին Զետկանց Ավանեսյաններ, Խաչունց Խաչիյաններ, Ճղարանց Հայրիյաններ, Ծտորանց Բաբայաններ, Ծատրյաններ, Կյափունց Ղահրամանյաններ, Ավետիսյաններ, Սարգսյաններ, Կյուքունց Գրիգորյաններ, Ավթանդիլյաններ, Ղլեչունց Ղահրամանյաններ, Բացունց Համբարձումյաններ, Սեյրանանց Սեյրաններ, Գյուլուշանանց Գրիգորյաններ, Նախրչուց Մովսիսյաններ, Գիլմանց Պետրոսյաններ, Սվադանց Առաքելյաններ ազգատոհմերի ներկայացուցիչները[2]։

Գյուղը Արցախյան ազատամարտին

խմբագրել

Արցախյան շարժման առաջին իսկ տարիներից Առաքելը՝ որպես սահմանամերձ գյուղ, անընդհատ ենթարկվում էր ադրբեջանական հրոսակների հարձակումներին։ Գյուղի խաղաղ բնակչության անվտանգությունը ապահովելու նպատակով կազմավորվեց ինքնապաշտպանական ջոկատ։

1991 թվականին Օղակ ռազմագործողության ժամանակ ադրբեջանական Օմոնը խորհրդային զորքերի աջակցությամբ Առաքելը հայաթափվեց, իսկ հունիսից սկսեցին այդտեղ բնակեցվել ադրբեջանցի առաջին ընտանիքները։ 1993 թվականին Արցախի ՊԲ հարվածների տակ Առաքելը ազատագրվեց։ Բնակչության մի մասը վերադարձավ հարազատ օջախ և ձեռնամուխ եղավ գյուղի վերաշինմանը։

Գյուղը Երկրորդ համաշխարհային պատերազմին

խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է 360 մարդ, որոնցից 96-ը զոհվել է։ Նրանց հիշատակին կառուցվել է հուշարձան[3]։

Գյուղը հայ-ադրբեջանական պատերազմին

խմբագրել

2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

Բնակչություն

խմբագրել

1890-ական թվականներին այստեղ կար 90 տուն, 672 բնակիչ, 1987 թվականին` 70 տուն, 253 բնակիչ։ Կոլտնտեսությունը կազմակերպվել է 1931 թվականին։ Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են դաշտավարությամբ, խաղողագործությամբ, անասնապահությամբ։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 166 126 131

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են  պատմամշակութային նշանակության հուշարձաններ՝ Սբ Աստվածածին եկեղեցին 1902-1907 թվականներին, միջնադարյան սրբատեղիներ, գերեզմանոց։

Գյուղի աղբյուրներն են՝ Կուճի ճուր, Մեծ Ճուր, Գյուղեն ճուր, Գյոլեն արտեն, Կթնաճուր, Արխեն բաղեն ճուր, Երե ճուր։

Առաքելի հանդամասերն են՝ Մաչի խութ, Սղնա, Բուբետեղ, Ջեյրան-բուլաղ, Տախտեր, Չախակալու, Քավթառեն գյունե, Լպատեն քամակ, Գյոլարտը։

Հասարարակական կառույցներ

խմբագրել

1888-1889 ուսումնական տարում Առաքելում բացվել է եկեղացական-ծխական դպրոց,որտեղ սովորում էր 25 աշակերտ,դասավանդում՝1 ուսուցիչ։ 1896 թվականին դպրոց փակվեց,սակայն 1906 թվականին վերաբացվեց։ Ուսուցիչն էր Աշոտ Բայանդուրյանը։

Խորհրդային առաջին տարիներին գյուղում՝նախկին տանուտերի տանը, բացվեց տարրական դպրոց։ Հետագայում այն միջնակարգի կարգավիճակ ստացավ։

2000 թվականին դպրոցը տեղափոխվել է նորակառույց երկհարկանի շենք։ 2018-2019 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 33 աշակերտ, դասավանդում՝ 16 ուսուցիչ։

Տարբեր տարիների դպրոցի տնօրեններ են աշխատել Լուսիկ Գրիգորյանը, Գրիշա Հայրյանը, Շահեն Իսախանյանը, Զոյա Գրիգորյանը, Սվետլանա Առաքելյանը, Բորիկ Ամիրջանյանը։ Ծնունդով Առաքել գյուղից է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդվարդ Խաչիյանը։

Համայնքում գործում էին գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 33 աշակերտներ, ունի 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում են 37 երեխաներ[6]։

19-րդ դարի վերջերին Իվան Զաքարյանը Առաքել գյուղում հիմնում է մետաքսանման գործարան։

1925 թվականին գյուղում փոքր հզորության ՁԷԿ է կառուցվում, որով էլեկտրաֆիկացվում է նաև բնակավայրը։ (այն հիմնում է Գրիգոր Խաչիյանը ծնված 1885թ. և մահացած 1927թ.)

1929 թվականին Առաքելում կոլտնտեսություն է կազմավորվել։ Իրավա-կազմակերպական տեսանկունից այն 1969 թվականին սովխոզի կարգավիճակ է ստանում։ 1988 թվականին այն նորից վերակազմակերպվեց կոլխոզի։

1988 թվականին հողերի սեփականաշնորհումից հետո Առաքելի բնակիչները դարձան մենատնտեսներ։

Առաքելի տնտեսությունը տարբեր տարիների ղեկավարել են Գրիգոր Գրիգորյանը, Յուրի Մկրտչյանը, Շահեն Սարդարյանը, Լյուբլեն Աբրահամյանը, Աբրիկ Մարտիրոսյանը, Ռազմիկ Գրիգորյանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 178–180.
  3. Ս.Մելքումյան, Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990 թվական, էջ 261
  4. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  6. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 107.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն

խմբագրել
  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 537