Առանձնության առավելությունները (ֆիլմ)
«Առանձնության առավելությունները» (անգլ.՝ The perks of being a wallflower), ամերիկյան ֆիլմ՝ Սթիվեն Չբոսկու նույնանուն էպիսթոլարական վեպի էկրանավորումը, որի ռեժիսորը հենց Չբոսկին է։ Շնորհանդեսը կայացավ 2012 թվականի սեպտեմբերի 8-ին Տորոնտոյի կինոփառատոնում։ Ֆիլմը ստացավ «Անկախ ոգի» (անգլ.՝ Independent spirit) մրցանակ որպես լավագույն դեբյուտային կինոնկար և հայտնվեց ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային միության կողմից սահմանված տարվա լավագույն 10 ֆիլմերի ցանկում։
Սյուժե
խմբագրելՖիլմի իրադարձությունները ծավալվում են 1991 թվականի օգոստոսի 25-ից մինչև 1992 թվականի հունիսի 22-ը։ Վերջաբանը՝ 1992 թվականի օգոստոսի 23։
Գլխավոր հերոսը՝ Չառլին, դեռահաս ինտրովերտ է, ով իր 2 մտերիմ մարդկանց՝ հորաքույր Հելենի և լավագույն ընկեր Մայքլի մահից հետո գտնվում է դեպրեսիայի մեջ։ Մի անգամ մտնելով դասարան՝ Չառլին լսում է իր դասարանցիների խոսակցությունը մի տղայի մասին, ով կարողանում է լսել և հասկանալ։ Բացի դրանից նա չի քնել իրենցից ոչ մեկի հետ երեկույթի ժամանակ, չնայած ուներ այդպիսի հնարավորություն։ Իմանալով այդ տղայի հասցեն՝ Չառլին սկսում է նրան նամակներ գրել՝ ներկայացնելով իր մտքերը և անհանգստությունները, չնշելով իր հասցեն, իսկ անունները փոխում էր ուրիշ կամ նման անուններով։
Չառլին պատմում է իր մտերիմ ընկերոջ՝ Մայքլի տարօրինակ ինքնասպանության մասին, անգլերենի ուսուցչի մասին, ում ներկայացնում է որպես նոր ընկեր, քրոջ և նրա ընկերոջ, ինչպես նաև ընտանիքի մասին։ Հետո Չառլին պատմում է Պատրիկի մասին, ում հետ միասին հաճախում է տեխնոլոգիայի դասերին, և ում շատերը կոչում էին «Ոչինչ»։
Որոշ ժամանակ անց՝ դպրոցական ֆուտբոլային խաղին, Չառլին ծանոթանում է Սեմի հետ և այնուհետև իմանում է, որ Սեմը Պատրիկի խորթ քույրն է։ Չառլին սիրահարվում է Սեմին և պատմում է իր զգացմունքների մասին նրան, սակայն Սեմը, լինելով սիրային հարաբերությունների մեջ Քրեյգ անունով երիտասարդի հետ, խորհուրդ է տալիս Չառլիին մոռանալ իրեն։ Այդ ժամանակ Պատրիկը Չառլիին իրազեկում է տղաների և աղջիկների միջև եղած հարաբերությունների մասին։ Պատրիկը և Սեմը ծանոթացնում են Չառլիին Բոբի և իրենց ողջ շրջապատի հետ։ Չառլին իր կամքին հակառակ օգտագործում է թմրանյութեր։ Գլխավոր հերոսի կյանքը բավականին փոխվում է այդ ծանոթություններից հետո։ Չառլին իր առաջին սեռական փորձն է ունենում Մերի-Էլիզաբեթի հետ, բայց, ցավոք սրտի, նա չի կարողանում մոռանալ Սեմին։ Պատրիկը պատմում է, որ ինքը նույնասեռական է և հանդիպում է Բրեդի հետ։ Հետագայում նրանց հարաբերությունները դադարում են, քանի որ Բրեդի հայրը տեսնում է նրանց միասին։
Մի օր Բրեդի ընկերների պատճառով Պատրիկը ողջ ճաշարանի աչքի առաջ ընկնում է գետնին։ Սկսվում է կռիվ, որի ականատեսն է դառնում Չառլին։ Նա ուշաթափվում է, իսկ երբ ուշքի է գալիս, հասկանում է, որ փրկել է Պատրիկին։ Չառլիի և Սեմի ու Պատրիկի շրջապատի հետ ընկերությունը վերսկսվում է։ Սեմն ու Պատրիկը ավարտում են դպրոցը և գնում են ուրիշ քաղաք սովորելու։ Վերջին երեկոյի ժամանակ Սեմն ու Չառլին համբուրվում են՝ արտահայտելով իրենց զգացմունքները միմյանց հանդեպ։ Ընկերների հեռանալու պատճառով սկսված մտածմունքներից Չառլին նորից հիշում է հորաքույր Հելենին և իրեն է մեղավոր զգում նրա մահվան մեջ։ Չառլին չի դիմանում և իր մոտ տեղի է ունենում նյարդային համակարգի խանգարում։ Հիվանդանոցում Չառլին համաձայնում է օգտվել հոգեբանի խորհրդատվություններից և ավելի շատ է հիշում իր մանկությունը։
Ֆիլմի վերջում Չառլին, Սեմը և Պատրիկը անցնում են հենց այն թունելով, որը դարձել էր և իրենց, և հավերժության մի մասը։
Դերասանական կազմ
խմբագրել- Լոգան Լերման[8], Պարոն Չառլիի և տիկին Կելմեկիսների որդին, Քրիսի և Քենդիսի եղբայրը, հորաքույր Հելենի զարմիկը, Մայքլի նախկին մտերիմ ընկերը։ Այժմ սիրահարված է Սեմին և հանդիպում է նրա հետ,
- Էմմա Ուոթսոն[9], Սեմ․ Պատրիկի խորթ քույրը (մոր կողմից), Քրեյգի նախկին ընկերուհին։ Հանդիպում է Չառլիի հետ,
- Էզրա Միլլեր[10], Պատրիկ․ նույնասեռական, Բրեդի նախկին ընկերը,
- Մեյ Ուիթման, Մերի-Էլիզաբեթ․ բուդդիստ և փանկ (անգլ.՝ punk), Չառլիի առաջին ընկերուհին, ով անպատասխան սիրով սիրահարված է նրան, Էլիսի մտերիմ ընկերուհին,
- Էրին Վիլհելմի, Էլիս․ Մերի-Էլիզաբեթի լավագույն ընկերուհին, հարուստ ընտանիքից է, սիրում է վամպիրներին և երազում է նկարահանվել ֆիլմերում,
- Ջուլիա Գարներ, Սյուզան․ Չառլիի հին ընկերուհիներից, բայց նրանք վերջերս չեն շփվում,
- Ջոննի Սիմոնս, Բրեդ․ Պատրիկի նախկին ընկերը,
- Ռիս Թոմսոն, Քրեյգ․ Սեմի նախկին ընկերը,
- Փոլ Ռադ, Պարոն Անդերսոն, անգլերենի ուսուցիչ,
- Թոմ Սավինի, Պարոն Կալախան․ տեխնոլոգիայի ուսուցիչ,
- Քեյթ Ուոլշ, Տիկին Կելմեկիս․ պարոն Կելմեկիսի կինը, Չառլիի,Քրիսի և Քենդիսի մայրը,
- Դիլան Մակդերմոթ[11], Պարոն Կելմեկիս․ տիկին Կելմեկիսի ամուսինը, Չառլիի, Քրիսի և Քենդիսի հայրը,
- Մելանի Լինսկի, Հելեն․ Չառլիի, Քրիսի և Քենդիսի հորաքույրը,
- Զեյն Հոլթս, Քրիս․ պարոն և տիկին Կելմեկիսների որդին, Քենդիսի և Չառլիի եղբայրը, հորաքույր Հելենի զարմիկը, համալսարանի ուսանող,
- Նինա Դոբրև, Քենդիս․ Կելմեկիսների դուստրը, Չառլիի և Քրիսի քույրը, հորաքույր Հելենի զարմուհին, Դերեքի նախկին ընկերուհին։
Սաունդթրեկ
խմբագրելThe Perks of Being a Wallflower (Original Motion Picture Soundtrack) | |
---|---|
-ի սաունդթրեքի ալբոմ | |
Թողարկված | օգոստոսի 1, 2012 |
Ժանր | ռոք, փոփ ռոք, սոֆթ ռոք, փոփ, նյու վեյվ |
Տևողություն | 103 րոպե |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Atlantic Recording Corporation |
Պրոդյուսեր | Ջոն Մալկովիչ, Ռասել Սմիթ և Լայան Հալֆոն |
# | Անվանում | Երաժշտություն | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Could It Be Another Change?» | The Samples | 3:27 |
2. | «Come On Eileen» | Dexys Midnight Runners] | 4:12 |
3. | «Tugboat» | Galaxie 500 | 3:54 |
4. | «Temptation» | New Order | 5:22 |
5. | «Evensong» | The Innocence Mission | 3:40 |
6. | «Asleep» | The Smiths | 4:10 |
7. | «Low» | Cracker | 4:34 |
8. | «Teen Age Riot» | Sonic Youth | 6:57 |
9. | «Dear God» | XTC | 3:36 |
10. | «Pearly-Dewdrops' Drops» | Cocteau Twins | 4:10 |
11. | «Charlie's Last Letter» | Michael Brook | 1:48 |
12. | «Heroes» | Դեյվիդ Բոուի | 6:08 |
Երաժշտություն
խմբագրելThe Perks of Being a Wallflower (Original Motion Picture Score) | |
---|---|
-ի սաունդթրեքի ալբոմ | |
Թողարկված | սեպտեմբերի 25, 2012 |
Ժանր | Score |
Տևողություն | 103 րոպե |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Lionsgate Records |
Պրոդյուսեր | Ջոն Մալկովիչ, Ռասել Սմիթ և Լայան Հալֆոն |
# | Անվանում | Երաժշտություն | Տևողություն |
---|---|---|---|
1. | «First Day» | Michael Brook | 2:32 |
2. | «Home Again» | Michael Brook | 1:40 |
3. | «Charlie Speaks» | Michael Brook | 2:03 |
4. | «Candace» | Michael Brook | 1:46 |
5. | «Charlie's Gifts» | Michael Brook | 0:55 |
6. | «Kiss Breakdown» | Michael Brook | 5:12 |
7. | «Acid» | Michael Brook | 3:12 |
8. | «Charlie's First Kiss» | Michael Brook | 3:34 |
9. | «Shard» | Michael Brook | 2:47 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Movie Walker (яп.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «THE PERKS OF BEING A WALLFLOWER (12A)». British Board of Film Classification. 2012 թ․ հուլիսի 27. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Mark Olsen (2012 թ․ նոյեմբերի 1). «'The Perks of Being a Wallflower' steadily blossoms». Los Angeles Times.
- ↑ «The Perks of Being a Wallflower (film)». Box Office Mojo. IMDB. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Logan Lerman Interview For Stephen Chbosky's 'The Perks of Being a Wallflower'». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Catching Up With The Perks of Being A Wallflower». Paste.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «'Perks Of Being A Wallflower' Stars Still Have Battle Wounds From Filming». mtv.com. 2012 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Kroll, Justin (2011 թ․ մայիսի 11). «McDermott packs a pair of pics into TV sked». Variety. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ֆիլմի պաշտոնական կայք». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 25-ին.
- «Առանձնության առավելությունները»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Առանձնության առավելությունները»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- ««Առանձնության առավելությունները»»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Առանձնության առավելությունները»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Առանձնության առավելությունները» (անգլ.) Թվիթեր կայքում։