Դիլան Մակդերմոտ
Մարկ Էնթոնի Մակդերմոտ (անգլ.՝ Mark Anthony McDermott, հոկտեմբերի 26, 1961[1][2], Ուոթերբերի), առավել հայտնի է Դիլան Մակդերմոտ, (անգլ.՝ Dylan McDermott) կեղծանունով, ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Ամերիկյան սարսափ պատմություն» և «Պրակտիկա» (1997—2003) հեռուստասերիալներում կատարած դերերով, որը նրան արժանացրել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։
Դիլան Մակդերմոտ անգլ.՝ Mark Anthony McDermott | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1961[1][2] (63 տարեկան) |
Ծննդավայր | Ուոթերբերի |
Կրթություն | Ֆորդհեմի համալսարան, Neighborhood Playhouse թատերական դպրոց, Holy Cross High School? և HB Studio |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, սցենարիստ և դերասան |
Ծնողներ | մայր՝ Եվա Էնսլեր |
Ամուսին(ներ) | Shiva Rose? |
Համատեղ ապրող(ներ) | Մեգի Քյու |
Վաղ տարիներ
խմբագրելՄարկ Էնթոնի Մակդերմոտը ծնվել է Կոնեկտիկուտի Ուոթերբերի քաղաքում՝ Դիանա և Ռիչարդ Մակդերմոտների ընտանիքում։ Հայրը իռլանդական ծագում ունի, իսկ մայրը՝ իտալական, անգլիական, իռլանդական և ֆրանսիական արմատներ ունի[3][4]։ Երբ Մարկը ծնվեց, նրա մայրը 15 տարեկան էր, իսկ հայրը՝ 17: Ավելի ուշ ծնվել է քույր Ռոբինը[5]։ 1967 թվականին ծնողները բաժանվել են և երեխաները Դինայի հետ տեղափոխվել են Դիանայի մոր տուն[5]։ 1967 թվականի փետրվարի 9-ին Դիանային գնդակահարել են։ Ի սկզբանե որոշվել է, որ դա դժբախտ պատահար է, ավելի ուշ ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել Ջոն Սպոնցին, ով այդ ժամանակ ապրում էր Դիանա Մակդերմոտի հետ։ Սպոնցը պնդում էր, որ նա պատահաբար ինքնասպան է եղել զենքը մաքրելու ժամանակ։ Ի վերջո, Սպոնցը, որը ոստիկանության տվյալներով կապված է եղել կազմակերպված հանցավորության հետ, սպանվել է 1972 թվականին, նրա մարմինը գտել են կայանատեղիում՝ մեքենայի բեռնախցիկում[6]։ Մարկը 5 տարեկան է եղել, երբ մայրը մահացել է, և նա քրոջ հետ մեծացել է տատիկի հետ[5]։
Կարիերա
խմբագրելՆա մեծ էկրանին առաջնախաղ է կատարել1989 թվականին «Սմերչ» ֆիլմում փոքրիկ դերով։ Ավելի ուշ նա ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել «Կրակի գծում» ֆիլմում ունեցած դերից հետո։ Նրա բեկումնային դերը եղել է «Պրակտիկա» սերիալում։ 1998 թվականին նա ընդգրկվել է «Աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանց» ցուցակում, կազմված «People» ամսագրի կողմից։
Տարբեր տարիների նա նաև նկարահանվել է «Պողպատե մագնոլներ» (1990) ֆիլմում Ջուլիա Ռոբերտսի հետ, «Դեսթինին միացնում է ռադիոն» (1995) ֆիլմում Նենսի Թրևիսի հետ, «Խուսափելի իդեալը» (1997) ֆիլմում Ջին Տրիպլհորնի հետ, «Տանգո երեքով» (1999) ֆիլմում Նիվ Կեմպբելի հետ և «Համեմունքների արքայադուստր» (2005) ֆիլմում Այշվարիա Ռայի հետ։
Նա նկարահանվել է երկու կարճ կյանք ունեցող սերիալներում՝ 2007 թվականին «Big Shots»-ում և 2009-2010-ին «Dark Blue»-ում։ 2011 թվականին նա ստացել է «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալի գլխավոր դերերից մեկը։ Նրա հաջորդ նախագիծը դարձել է գլխավոր հերոսի հոր դերը 2012 թվականին «Լավ է լինել հանգիստ» վեպի Էկրանավորման մեջ։ 2013 թվականին Թոնի Քոլլեթի հետ նա նկարահանվել է «Պատանդներ» սերիալում, որը փակվել է առաջին եթերաշրջանից հետո, իսկ 2014 թվականին հիմնական դեր է ստացել «Ստալկեր» սերիալում Մեգգի Քյուի հետ[7]։
Անձնական կյանք
խմբագրելՄակդերմոտը հայտնի է նաև հագուստի իր նորաձև ոճի շնորհիվ, որի պատճառով դերասանը հայտնվել է այնպիսի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են «People», «GQ», «Men's Health» և այլն[8][9][10]։
1995 - 2007-ական թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Ռոզա Շիվայի հետ[11]։ Ամուսիններն ունեն երկու դուստր՝ Կոլետը և Շառլոտը։
2015 թվականի փետրվարին ամուսնացել է «Սալկեր» ֆիլմի գործընկեր Մեգի Կյուի հետ[12]։ 2019 թվականի փետրվարին զույգը բաժանվել է[13]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1987 | ֆ | «Համբուրգերի» բարձրություն | Hamburger Hill | Սերժանտ Ադամ Ֆրանց |
1988 | ֆ | Կապույտ իգուանա | The Blue Iguana | Վինս Հոլոուեն |
1989 | ֆ | Սմերչ | Twister | Քրիս |
1989 | ֆ | Պողպատյա մագնոլիա | Steel Magnolias | Ջեկսոն Լանչերի |
1989 | հֆ | Նեոնի կայսրություն | The Neon Empire | Վիկ |
1990 | ֆ | Երկաթներ | Hardware | Մոուզես Բակստեր |
1991 | հֆ | Մահվան անապատում | Into the Badlands | Մակկոմաս |
1991 | ֆ | Այնտեղ, որտեղ հանգչում է չարիքը | Where Sleeping Dogs Lie | Բրյուս Սիմմոնս |
1992 | ֆ | Արքայազնը Նյու Յորքից | Jersey Girl | Սել Տոմեի |
1992 | ս | Հեքիաթներ սողունից | Tales from the Crypt | Ջորջ Գետլին |
1992 | հֆ | Վախը ներսում | The Fear Inside | Պիտ Կեսվել |
1993 | ֆ | Կրակի տակ | In the Line of Fire | գործակալ Ալ Դ ' Անդրեա |
1994 | ֆ | Կովբոյների մոտ այդպես ընդունված է | The Cowboy Way | Ջոն Ստարկ |
1994 | ֆ | Հրաշքը 34-րդ փողոցում | Miracle on 34th Street | Բրայան Բեդֆորդ |
1995 | ֆ | Դեսթինին միացնում է ռադիոն | Destiny Turns on the Radio | Ջուլիան Գոդարդ |
1995 | ֆ | Տոների տանը | Home for the Holidays | Լեո Ֆիշ |
1997 | ֆ | Խուսափելի իդեալը | 'Til There Was You | Նիկ Դոուկեն |
1998 | ս | Էլի Մակբիլ | Ally McBeal | Բոբի Դոնել |
1999 | ֆ | Տանգո երեքով | Three to Tango | Չարլզ Նյուման |
2001 | ֆ | Տեխասի ռենջեռները | Texas Rangers | Լինդեր Մակնելի |
2003 | ֆ | Ակումբային Մանիա | Party Monster | Փիթեր Գաթեն |
2003 | ֆ | Վոդերլենդ | Wonderland | Դեվիդ Լինդ |
2003 | ֆ | Դատավճիռ փողի համար | Runaway Jury | Ջեյքոբ Վուդ |
2003 | ս | Վիլը և Գրեյսը | Will & Grace | Թոմ |
1997-2004 | ս | Պրակտիկա | The Practice | Բոբի Դոնել |
2004 | ս | Ցանց | The Grid | ՀԴԲ գործակալ Մաքս Քեների |
2005 | ֆ | Էդիսոն | Edison | Ֆրենսիս Լազերով |
2005 | ֆ | Բնակիչները | The Tenants | Գարի Լեսսեր |
2005 | ֆ | Համեմունքների թագույի | The Mistress of Spices | Դագ |
2006 | հֆ | A House Divided | A House Divided | Անդերսոն |
2006 | ֆ | Անգերազանցելի Հարոլդ | Unbeatable Harold | Ջեյք Սալամանդեր |
2007 | ֆ | Սուրհանդակներ | The Messengers | Ռոյ |
2007 | ֆ | Կան երազանքներ, կլինեն նաև ճանապարհորդություններ | Have Dreams, Will Travel | հորեղբայր Քեսսի |
2007-2008 | ս | Տղամարդիկ մեծ քաղաքում | Big Shots | Դանկան Կոլինսվորտ |
2009 | ֆ | Գթություն | Mercy | Ջեյք |
2010 | ֆ | Վառվող պալմաներ | Burning Palms | Դենիս Մարկս |
2010 | կֆ | The Douché: School of Dance | The Douché: School of Dance | Ջոն Դոշ |
2009-2010 | ս | Ծածկույթի տակ | Dark Blue | Լեյտենանտ Կարտեր Շոու |
2012 | ֆ | Ոչ ոք չի գնա | Nobody Walks | Լերոյ |
2012 | ֆ | Կեղտոտ արշավ արդար ընտրությունների համար | The Campaign | Թիմ ՈՒոթլի |
2012 | ֆ | Լավ է հանգիստ լինել | The Perks of Being a Wallflower | պարոն Կելմեկսիս |
2011 | ս | Ամերիկյան սարսափ պատմություն։ Մարդասպանի տունը | American Horror Story: Murder House | բժիշկ Բեն Հարմոն |
2012-2013 | ս | Ամերիկյան սարսափ պատմություն։ Հոգեբուժարան | American Horror Story: Asylum | Ջոնի Մորգան |
2013 | ֆ | Օլիմպոսի անկումը | Olympus Has Fallen | Դեյվ Ֆորբս |
2013-2014 | ս | Պատանդներ | Hostages | Դանկան Կարլայլ |
2013 | ֆ | Սառնարան | Freezer | Ռոբերտ |
2013 | ֆ | Վատ պահվածք | Behaving Badly | Ջիմի Լիչ |
2014-2015 | ս | Ստալկեր | Stalker | ДՋեք Լարսեն |
2014 | ֆ | Գրություն | Mercy | Ջիմ Սվոն |
2014 | ֆ | Ապահովագրողը | Autómata | Ուելս |
2015 | ֆ | Վերապրողը | Survivor | |
2018 | ս | Լոս Անջելեսից դեպի Վեգաս | L.A. to Vegas | կապիտան Դեյվ |
2018 | ս | Ամերիկյան սարսափ պատմություններ։ Ապոկալիպսիս | American Horror Story: Apocalypse | բժիշկ Բեն Հարմոն |
2019 | ս | Քաղաքագետ | The Politician | Տեո Սլոուն |
2019 | ս | Ամերիկյան սարսափ պատմություններ։ 1984 | American Horror Story: 1984 | Բրյուս |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ «In Search of Dylan McDermott». Esquire. 133 (3):166, March 2000.
- ↑ Biography for Դիլան Մակդերմոտ Internet Movie Database կայքում
- ↑ 5,0 5,1 5,2 «Hollywood’s New Golden Boy»
- ↑ «Dylan McDermott is on a path of rediscovery», Washington Post — MSNBC.com
- ↑ Nellie Andreeva (28 февраля 2014). «Dylan McDermott To Star In CBS' Kevin Williamson Drama Pilot». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 17-ին.
- ↑ No byline (2005-11-28), «20 YEARS OF SEXY LAWYERS». People. 64 (22):181-182
- ↑ O’Neill, Hugh (September 2004), «ICONS of Style». Men’s Health, Vol. 19 (7):48
- ↑ Johnson, Julie A. (1999-12-13), «Hanks rules roost on Nov. newsstands». Advertising Age. 70 (51):62
- ↑ No byline (2007-10-15), «CELEBRITY ROUNDUP» Արխիվացված 2016-04-14 Wayback Machine. Time. 170 (16):27. Retrieved on 2008-01-15
- ↑ http://www.upi.com/ (16 февраля 2015). «Maggie Q opens up on fiancé Dylan McDermott».
{{cite web}}
: External link in
(օգնություն)|author=
- ↑ Julie Jordan and Natalie Stone (2019 թ․ փետրվարի 28). «Dylan McDermott and Maggie Q Split Following 4-Year Engagement» (անգլերեն). People. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիլան Մակդերմոտ» հոդվածին։ |