Ապտ (ֆր.՝ Apt, օքս.՝ At/Ate), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավարևելյան մասում՝ Պրովանս — Ալպեր — Լազուրե ափ երկրամասի Վոքլյուզ դեպարտամենտի Ապտի շրջանի նույնանուն կանտոնում[4]։ Ընկած է պրեֆեկտուրայի վարչական կենտրոնից՝ Ավինյոն քաղաքից մոտավորապես 60 կիլոմետր դեպի արևելք, Դյուրանս գետի Կալավոն վտակի ափին։ Լյուբերոն լեռնազանգվածի ամենախոշոր բնակավայրն է. զբաղեցնում է 44,57 քառակուսի կիլոմետր տարածք, 2006 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 11 229[5][6], 2007 թվականի տվյալներով՝ 11 158, 2012 թվականի տվյալներով՝ 11 979[7]: Բնակչության խտությունը կազմել է 268,8 մարդ/կմ²։

Բնակավայր
Ապտ
ֆր.՝ Apt[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես44,57 կմ²
ԲԾՄ170 մետր, 567 մետր
Բնակչություն10 536 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ84400[3]
Պաշտոնական կայքapt.fr(ֆր.)
Ապտ (Ֆրանսիա)##
Ապտ (Ֆրանսիա)

Ժողովրդագրություն

խմբագրել

2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 12 117[8], 2012 թվականի տվյալներով՝ 11 979[7]:

Բնակչության թվաքանակի փոփոխությունները[5][9].

Պատմություն

խմբագրել

Բնակավայրը հիմնադրել են գալլերը։ Մեր թվականությունից առաջ 125 թվականին հռոմեացիները ավերել են այն, հետագայում Հուլիոս Կեսարի կարգադրությամբ վերականգնել են և վերանվանել Ապտա Յուլիա (Apta Julia): Կայսրության անկումից հետո քաղաքը բազմիցս ենթարկվել է ավերի ու ավարի։ Միջին դարերում Պրովանսի կոմսերի նախաձեռնությամբ վերակառուցվել է, պատվել պաշտպանական կառույցներով։

Տնտեսություն

խմբագրել

Քաղաքի եկամտի գլխավոր աղբյուրը գյուղատնտեսական ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններն են, հիմնական արտադրատեսակները՝ գինին, մեղրը, տրյուֆել տեսակի սունկերը, մրգերը, դրանց վերամշակման արդյունք հանդիսացող մթերքները։

2010 թվականին քաղաքի աշխատունակ (15-ից մինչև 64 տարեկան) 6.939 բնակիչներից տնտեսական ակտիվություն են դրսևորել 4.883-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 70,4% %, իսկ 1999 թվականին եղել է 64,9%)։ Աշխատել են 4039-ը (2123 տղամարդ և 1916 կին), 844-ը գրանցված են եղել որպես գործազուրկ (394 տղամարդ և 450 կին)։ 2056 ոչ ակտիվ բնակիչներից 514-ը եղել են սովորողներ, 716—ը՝ թոշակառուներ, 826-ը չեն աշխատել այլ պատճառներով[10]։ 2010 թվականին համայնքում հաշվվել է հարկման ենթակա 5021 տնային տնտեսություն՝ 11258 բնակչով։ Ընդ որում՝ յուրաքանչյուր հարկատուի միջին եկամուտը կազմել է 14.872 եվրո[11]։

Քույր քաղաքներ

խմբագրել

Ապտը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[12].

Տեսարժան վայրեր

խմբագրել

Ապտի ամենաուշագրավ կառույցը Սուրբ Աննայի տաճարն է, որը հիմնադրվել է վաղ քրիստոնեական ժամանակներում, 1056 թվականին սկսել է վերակառուցվել, ավարտական տեսքի է բերվել 17-րդ դարում, նախկինում բավական տևական ժամանակ եղել է թեմակալ եպիսկոպոսի նստավայրը և ունի փոքր բազիլիկի պատվավոր կարգավիճակ։

Քաղաքում ու նրա շրջակայքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են հինհռոմեական ժամանակների բազմաթիվ արտեֆակտներ։ Այդ ժամանակներից է պահպանվել նաև Կալավոն գետի վրա գցված Պոնտ Ժյուլիեն կամաուրջը (մեր թվականության 1-ին դար)։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Décret n° 2014-249 du 25 février 2014 portant délimitation des cantons dans le département de Vaucluse». Директива от 25 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. 5,0 5,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  6. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  7. 7,0 7,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  8. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  9. «Население коммуны Апт» (ֆրանսերեն). cassini.ehess. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  10. «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
  11. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
  12. «Jumelage». apt.fr (ֆրանսերեն). Apt. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապտ» հոդվածին։