Տրյուֆելներ, տրյուֆել (լատին․՝ Tuber դասի ներկայացուցիչ)՝ պայուսակավոր սնկերի պտղամարմինը։ Տրյուֆելների որոշ տեսակներ բարձր են գնահատվում որպես սննդամթերք։ Ֆրանսիացի համադամասեր Բրիլյա-Սավարենը իր «Համի կառուցվածք» տրակտատում (1825 թ.) տրյուֆելներն անվանել է «խոհանոցի մարգարիտ»[1][2][3]։ Հայտնի են տրյուֆելների հետևյալ տեսակները՝ սև, սպիտակ, սպիտակավուն, ամառային կամ բուրգունդյան։ Նրանցից պատրաստում են նաև թանկարժեք յուղ։

Սև տրյուֆելի պտղամարմին

Անվան ստուգաբանություն խմբագրել

 
Սպիտակ տրյուֆելի պտղամարմին

Տրյուֆել եզրը, ամենայն հավանականությամբ, ծագում է լատիներեն կլուբեն (լատին․՝ tuber) բառից, որ նշանակում է ուռուցք. այն ձևափոխվելով եվրոպական տարբեր լեզուներով տարբեր կերպ է հնչել՝ իտալ.՝ tartufo, ֆր.՝ truffe, իսպ.՝ trufa, բոս․՝ tartuf, դան․՝ trøffel, գերմ.՝ trüffel, շվեդ.՝ tryffel, հոլ.՝ truffel, լեհ.՝ trufla, սերբ.՝ тартуф, խորվ.՝ tartuf: Պորտուգալերենում պորտ.՝ trufa և պորտ.՝ túbera բառերը հոմանիշներ են, ընդ որում՝ վերջինն ավելի մոտ է լատիներեն եզրին։ Բացի դրանից՝ գերմաներեն կարտոֆիլ (գերմ.՝ Kartoffel) բառը ծագում է իտալերենի հեռավոր նմանությունից[4]։

Կենսաբանություն խմբագրել

Տրյուֆելի սնկամարմինը սիմբիոզի մեջ է մի քանի ծառատեսակների արմատների հետ (օրինակ՝ հաճարենի, բարդի, կաղնի, կեչի, բոխի, տիզենի, սոճի)[5][6]։ Տրյուֆելները հանդիպում են կավային հողում։ Տրյուֆելների պտղատու մարմինը, կախված տեսակից, ձևավորվում է ամբողջ տարի. կարող են գտնվել ընկած տերևների կամ հենց հողի տակ։

Ֆիլոգենետիկա խմբագրել

Տրյուֆելների ֆիլոգենետիկան և կենսաաշխարհագրությունը 2008 թվականին հետազոտվել է անգլ.՝ Internal transcribed spacer (ITS) մեթոդի միջոցով[7]։ 2010 թվականին տրյուֆելի կլադոգրամի գիտական հետազոտությունը բարելավվեց և պարզվեց, որ ի տարբերություն լատին․՝ Aestivum-ի՝ լատին․՝ Magnatum-ի և լատին․՝ Magnatum-ի ծագումնաբանական կապերն ավելի մոտ են։

 
Վարժեցված շունը փնտրում է տրյուֆելներ: Մոն, Ֆրանսիա

Տրյուֆելների որոնում խմբագրել

Լագոտո-ռոմանյոլո ցեղատեսակի շներն ամբողջ աշխարհում հայտնի են նրանով, որ առանձնահատուկ հոտառության շնորհիվ՝ լավ են գտնում տրյուֆելներ (տեսականորեն շների ցանկացած այլ տեսակի ներկայացուցիչ կարող է վարժեցվել այս նպատակով)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բրիլյա-Սավարեն (1838) [1825]. Համի կառուցվածք. Paris: Charpentier. (ֆր.)
  2. Բրիլյա-Սավարեն Արխիվացված 2008-07-06 Wayback Machine (Բրիլյա- Սավարեն «Համի կառուցվածք») (անգլ.)
  3. Համի կառուցվածք, 1848 թվականի հրատարակություն (ֆր.)
  4. Ժ, Սիմփսոն, Ե. Վեյներ(eds) (1989) Անգլերենի՝ Օքսֆորդի բառարան, 2-րդ հրատարակություն, Clarendon Press, ISBN 0-19-861186-2 (անգլ.)
  5. «'finds' registered at Royal Botannical Gardens, Kew» (անգլերեն). Truffle UK Ltd. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  6. «Non-cultivated Edible Fleshy Fungi» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին. «...it has been known for more than a century that truffles were mycorrhizal on various trees such as oak, beech, birch, hazels, and a few others»
  7. Jeandroz, S., Murat, C., Wang, Y., Bonfante, P., Le Tacon, F. (2008). Molecular phylogeny and historical biogeography of the genus Tuber, the true truffles. Journal of Biogeography, 35 (5), 815-829. DOI : 10.1111/j.1365-2699.2007.01851.x (անգլ.)