Փողոց - բնակավայրի ներսում սալակված կամ ասֆալտապատ ճանապարհ (ոչ միշտ), քաղաքային ենթակառուցվածքների հիմնական տարրերից մեկը։

Փողոց

Քաղաքային շինությունները (տները) համարակալվում են և կապվում այս կամ այն փողոցի հետ։ Այդ պատճառով գոյություն ունի փողոցների զույգ և կենտ կողմեր։ Փողոցները անվանվում են հայտնի մարդկանց, տեղանունների կամ տոների անուններով։ Բնակավայրի ուղղանկյուն հատվածը, որը բոլոր չորս կողմերից շրջապատված է փողոցներով, կոչվում է թաղամաս։ Եթե տան մի կողմը փողոց է դուրս գալիս, ապա մյուսը, որը ուղղված է դեպի թաղամասի ներս, դուրս է գալիս բակ։ Փողոցներով իրականացվում է քաղաքային տրանսպորտի երթևեկությունը։ Հետիոտների կողմից փողոցների անցումը իրականացվում է հետիոտնային անցումով, որը նշվում է «զեբր» գծանշումով և կարող են նաև կարգավորվել լուսացույցով։ Հետիոտների անցման համար նախատեսված փողոցի երկայնակի մասը կոչվում է մայթ, որը երթևեկելի հատվածից առանձնացված է եզրաքարերով։ Օրվա մութ ժամերին փողոցում երթևեկությունն իրականացնելու համար կա փողոցային լուսավորություն։ Բացի փողոցով տեղաշարժվելը, փողոցում կարող են տեղի ունենալ նաև այլ գործողություններ, օրինակ, փողոցային առևտուրը կամ նույնիսկ փողոցային մարմնավաճառությունը։

Պատմություն

խմբագրել

Առաջին փողոցները առաջացել են առաջին բնակավայրերի հետ՝ նեոլիթյան Յարմուկյան մշակույթի ժամանակ։ Երուսաղեմի ամենահայտնի փողոցը, որով Հիսուս Քրիստոսը գնում էր իր մահապատժի վայր, Վիա Դոլորոզան էր։

1807 թվականին Լոնդոնում գազային լապտերների օգտագործմամբ առաջացավ փողոցային լուսավորություն։ 1832 թվականին Փարիզի փողոցները սկսեցին ծածկվել ասֆալտով[1]։ 1914 թվականին Քլիվլենդում հայտնվեց առաջին լուսացույցը՝ կարմիր և կանաչ լույսերով։

Փողոցների դասակարգում

խմբագրել
  • Ավենյու - մի շարք փողոցների արտասահմանյան անվանումը (Մեդիսոն պողոտան Նյու Յորքում)։
  • Ծառուղի - կանաչապատ փողոց (Արևային ծառուղին Բեռլինում
  • Բուլվար - կանաչապատ փողոց, որում հնարավոր է արշավներ կազմակերպել և կան հանգստանալու համար նախատեսված նստարաններ (Սանսեթ Բուլվարը Լոս Անջելեսում
  • Գիծ - փողոցների անվանումը Ռուսաստանի, Լատվիայի, Ֆինլանդիայի և Ուկրաինայի որոշ քաղաքներում (գծեր Վասիլևսկի կղզու Սանկտ Պետերբուրգում
  • Առափնյակ - փողոց, որի մի կողմը դուրս է գալիս դեպի ջրավազան (Վենետիկի Զաթերայի ափը)։
  • Մեծուղի - ճանապարհային տեսակ, որը որպես կանոն, դուրս է գալիս կամ պատմականորեն դուրս է եկել քաղաքային դիմագծից։
  • Փակուղի - միջանցիկ անցուղի չունեցող փողոց։
  • Խճուղի - մայրուղային փողոց, որը դուրս է գալիս բնակավայրից (Նովոռոսիյսկում Սուխումի մայրուղին)։
  • Անցուղի - փոքր փողոց, որը կապում է երկու այլ փողոցներ (Լեոնտևսկի նրբանցք Մոսկվայում
  • Պողոտա - կենտրոնական փողոց (Հյուսիսային պողոտան Երևանում)

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
 
Ամենա նեղ փողոցը Ռուսաստանում (1 մետր լայնություն)
  • Աշխարհի ամենաերկար փողոցը թյուրիմացությամբ հաճախ անվանում են Տորոնտոյի Յանգ-սթրիթը[2]։ Բացի այդ, ամենաերկար փողոցը երբեմն համարվում է Պանամերիկյան մայրուղին, որի երկարությունը հասնում է 30000 կմ։
  • Աշխարհի ամենակարճ փողոցը համարվում է Էբենիզերը Վիկում, Շոտլանդիայում, որի երկարությունը 2 մետր է[3]։
  • Աշխարհի ամենալայն փողոցը համարվում է Հուշարձանային առանցք փողոցը, որը գտնվում է Բրազիլիա քաղաքում և ունի 250 մետր լայնություն։
  • Ամենանեղ փողոցը համարվում է Շպրոյերհոֆշտրասեն, որը գտնվում է գերմանական Ռոյթլինգեն քաղաքում և ունի 31 սանտիմետր լայնություն[4]։
  • 2011 թվականի սեպտեմբերի 14-ին Սիկտիվկարում Կուրատովի փողոցի թիվ 17 տան 10-սանտիմետրանոց ճեղքը ոչ պաշտոնապես հայտարարվել է Սնկի նրբանցք։ Իրականում փողոցը գոյություն չունի[5]։
  • Չիկագոյում կան ոչ միջանցիկ փողոցներ, որոնք ընդհատվում են Միչիգան լճի ջրատարածքով և կրկին շարունակվում են նույն տեսքով։
  • Սան Ֆրանցիսկոյում կան փողոցներ, որոնք հատում են իրենք իրենց։
  • Աշխարհի տարբեր երկրների մի շարք քաղաքներում կան քաղաքային և քաղաքամերձ-քաղաքային փողոցներ՝ մի քանի տասնյակ կիլոմետր երկարությամբ, որոնց տների համարակալումը հասնում է հազարների։
  • 2003 թվականի հուլիսին Աշխաբադում փոխարինվել են բոլոր փողոցների անունները թվերով, բացի 9 հիմնական մայրուղիներից, որոնց մի մասը անվանակոչվել է Թուրքմենբաշիի, նրա հոր և մոր պատվին։ Կենտրոնական պալատական տարածքը նշվում է 2000 թվով, որը պետք է խորհրդանշի 21-րդ դարի սկիզբը։ Մնացած փողոցները ստացել են մեծ կամ փոքր քառանիշ թվային անուններ։

Փողոցները արվեստի մեջ

խմբագրել
  • «Փողոց» բառը (հուն․՝ πλατεία; անգլ.՝ street) հիշաակվել «Новая Завета» տեքստում։
  • «Выйду на улицу» (ռուսական ժողովրդական երգ)
  • Կռիլովի «փիղը և Մոսկան» (1808) առակը սկսվում է հետևյալ բառերով. «Փղին տանում էին փողոցներով…»:
  • «The Murders in the Rue Morgue» (1841) — Էդգար Պոյի ամերիկական պատմվածքը։
  • «Трое с одной улицы» (1936) — սովետական ֆիլմ։
  • «Весна на Заречной улице» (1956) — սովետական ֆիլմ։
  • «Убийство на улице Данте» (1956) — սովետական ֆիլմ։
  • «Sesame Street» (1969) — մանկական հեռուստաշոու։
  • «Кошмар на улице Вязов» (A Nightmare On Elm Street) (1984) — ամերիկյան սարսափ ֆիլմ։
  • «Улицы разбитых фонарей» (1998) — ռուսական հեռուստասերիալ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Краткая история применения нефти и газа». Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «Toronto Neighborhoods» (կանադական անգլերեն). boldts.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «Самая короткая улица в мире». www.nevoobrazharium.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  4. «Самые узкие улицы в мире: Топ-10» (ռուսերեն). www.rukivnogi.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  5. «В Сыктывкаре появился 10-сантиметровый переулок». lenta.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.