Աշուղ Ղարիբը (ֆիլմ)
Աշուղ Ղարիբը Սերգեյ Փարաջանովի նշանավոր ֆիլմն է։ Այն թողարկվել է 1988 թվականին և արժանացել մի շարք մրցանակների։ Ֆիլմը նվիրված է Անդրեյ Տարկովսկու հիշատակին։ Հիմնված է Միխայիլ Լերմոնտովի համանուն հեքիաթի մշակման վրա։
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | արտհաուս |
Թվական | 1988 |
Լեզու | վրացերեն ադրբեջաներեն |
Ռեժիսոր | Սերգեյ Փարաջանով Դավիդ Աբաշիձե |
Սցենարի հեղինակ | Գիա Բադրիձե |
Դերակատարներ | Յուրի Մգոյան Սոֆիկո Չիաուրելի |
Օպերատոր | Ալբերտ Յավուրյան |
Երաժշտություն | Ջավանշիր Կուլիեվ |
Պատմվածքի վայր | Ադրբեջան |
Կինոընկերություն | Վրաստան-ֆիլմ |
Տևողություն | 75 րոպե |
IMDb | ID 0094681 |
Պաշտոնական կայքէջ |
Բովանդակություն
ՍյուժենԽմբագրել
Աղքատ Աշուղ Ղարիբը հարսանիքների ժամանակ սազ է նվագում։ Նա սիրում է հարուստի դուստր Մագուլ-Մեղերին։ Աշուղ Ղարիբը խոստանում է թափառել յոթ տարի և դառնալ հարուստ, կամ մեռնել։
Նրա մրցակիցը գողանում Աշուղ Ղարիբի հագուստը։ Բոլորը կարծում են, որ Աշուղ Ղարիբը խեղդվել է։ Աշուղ Ղարիբի մայրը լաց լինելուց կորցնում է տեսողությունը։ Նրա հակառակորդը պահանջում է Մագուլ-Մեղերի ձեռքը։
Աղքատ երաժիշտը ընկնում է Սուլթանի մոտ, և երգում է նրան իր սիրո մասին։ Սուլթանին դուր է գալիս նրա երգը, և նա ոսկի է պարգևում Աշուղ Ղարիբին։ Արդեն յոթ տարի նա վայելում է կյանք սուլթանի պալատում և սկսում է մոռանալ իր հարսնացուին։
Հանդիպելով մի խորհրդավոր ձիավորի սպիտակ ձիու վրա, Աշուղ Ղարիբը հնարավորություն է ստանում կախարդանքի միջոցով կատարել յուրաքանչյուր ցանկություն։ Նա տեղափոխվում է իր հայրենի գյուղ, հայտնվելով իրենից վերցված սիրածի և իր դժբախտությունների մեջ մեղավոր տղամարդու հարսանիքին։
Մեծահարուստի տանը Աշուղ Ղարիբին ծաղրում են, լսելով նրա հավաստիացնումները, որ իբր ինքը մեկ պահում երկար ճանապարհ է անցել, որը սովորաբար պահանջում է ավելի քան մեկ օր։
Զայրացած փեսացուն սպառնում է սպանել Աշուղ Ղարիբին։ Որպեսզի ապացուցի իր ճշմարտացիությունը Աշուղ Ղարիբը հարսանիք է բերում իր կույր մորը։ Սրտաբեկ կնոջը, որը հավատում է իր որդու մահվան։ Աշուղ Ղարիբր անցկացնում է սպիտակ թաշկինակը մոր չտեսնող աչքերին և նրան վերադարձնում տեսողությունը։
Վարկաբեկված հակառակորդը փախչում է, իսկ Աշուղ Ղարիբը սպիտակ հագուստով հաղթանակն է նշում, պատրաստվելով իր հարսանիքին նորահայտ հարսնացուի հետ։
ԴերերումԽմբագրել
- Յուրի Մգոյան - Աշուղ ղարիբ
- Սոֆիկո Ճիաուրելի - մայր
- Ռամազ Չխիկվաձե - Ալի-աղա
- Կոնստանտին Ստեպանկով - ուսուցիչ
- Վարվարա Դվալիշվիլի - քույր
- Վերոնիկա Մետոնիձե
- Դավիթ Աբաշիձե
- Թտամազ Վաշակիձե
- Դավիթ Դովլաթյան
- Նոդար Դուքլաձե
- Լևան Նատրոշվիլի
- Գևորգ Հովակիմյան
- Վյաչեսլսվ Ստեփանյան
Ստեղծագործական խումբըԽմբագրել
- նկարիչներ - Շոթա Գոգոլասշվիլի, Գեորգի Ալեքսի-Մեշիշվիլի, Նիկոլայ Սանդուկելի
- հնչյունային օպերատոր - Գառի Կունցեվ
- Երգերի կատարումը - Ալիմ Գասըմով
- Խորեոգրաֆիա - Ս. Ալեքսիձե
ՄրցանակներԽմբագրել
- 1988 - Մրցանակ "Felix-88» - ֆիլմի նկարիչներ Գ. Ալեքսի-Մեշիշվիլի, Ն. Սանդուկելի, Շ. Գոգոլասշվիլի
- 1989 - Ստամբուլի միջազգային կինոփառատոն - Ժյուրիի հատուկ մրցանակը (Ս. Փարաջանովին)
- 1990 - Մրցանակ «Նիկա-89» - լավագույն խաղարկային ֆիլմի ռեժիսոր, օպերատոր, զգեստները ձևավորող (Ս. Փարաջանով)։ «Աշուղ ղարիբը» երկու ոչ-ռուսերեն ֆիլմերից մեկն էր, որը ստացել «Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակը։