Ադրբեջանի մշակույթը (ադրբ.՝ Azərbaycan mədəniyyəti) իրենից ներկայացնում է Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող ժողովուրդների մշակույթն ու պետության ձևավորման շրջանում ստեղծված հոգևոր ու աշխարհիկ ընկալումների ամբողջությունը, ինչպես նաև տվյալ տարածքում պատմական ժամանակաշրջանում ձևավորված և ներկայում պահպանված մշակութային ժառանգությունը։

Նախապատմական ժամանակաշրջան

խմբագրել

Ներկայիս Ադրբեջանի տարածքում դեռևս վաղնջական ժամանակներից սկսել է ակտիվորեն ձևավորվել մարդկայնին հավաքական հասարակական կյանքը։ Ստեղծվել են ցեղային, պետական բազմաթիվ կազմավորումներ։

Քրիստոնեական ժամանակաշրջան

խմբագրել

Ներկայիս Ադրբեջանի տարածքի արևմտյան շրջանները հանդիսանում են քրիստոնեության տարածման նախնական շրջաններ։ Հայտնի է, որ Հիսուս Քրիստոսի առաքյալներ Բարդուղիմեոսն ու Թադեոսը նոր կրոնի գաղափարները տարածելու համար եկել էին Հայաստան` այդ թվում` Ուտիք, Փայտակարան։

Հայկական քրիստոնեական մշակույթ

խմբագրել

Աղվանքի մշակույթ

խմբագրել

Հարավային Կովկասի շուրջ 26 ցեղերի միության հիմքի վրա մ.թ.ա. I դարի 1-ին կեսին առաջացավ վաղ ստրկատիրական պետություն՝ Աղվանքի թագավորությունը։ Այն դաշնակցային սերտ կապերի մեջ էր Հայաստանի հետ և կրում էր նրա քաղաքական ու մշակութային ազդեցությունը։

Միջնադար

խմբագրել

Պարսկական և իսլամական մշակույթ

խմբագրել

7-րդ դարի կեսերից սկսվեցին արաբական արշավանքները դեպի Հայկական լեռնաշխարհ, ընդգրկելով նաև Հայաստանի արևելյան շրջաններն ու Աղվանքը, որոնց հիմնական մասը ներկայում գտնվում է Ադրբեջան պետության կազմում։ Արաբների ներթափանցումով սկսվեց տարածաշրջանում իսլամի տարածման գործընթացն ու արաբական-իսլամական մշակույթի տարածումը։ Սկսվեցին կառուցվել մզկիթներ, մեդրեսեներ, դամբարաններ։

Հայկական մշակույթ

խմբագրել

Միջնադարում ներկայիս Ադրբեջանի տարածքում` Ուտիք, Փայտակարան, Աղվանք, նոր առաջընթաց գրանցեց հայկական մշակույթը, որը տվյալ տարածաշրջանում առկա էր հազարամյակներ։

Նոր ժամանակներ

խմբագրել

Ռուսական կայսրության տիրապետության ժամանակաշրջան

խմբագրել

17-րդ դարում Ռուսական կայսրության ընդլայնմանը դեպի Հայկական լեռնաշխարհի արևելյան շրջաններ ու Հարավային Կովկաս հանգեցրեց ռուսական ազդեցության և հետևաբար, ռուսական մշակույթի տարածմանը տարածաշրջանում։

ԽՍՀՄ ժամանակաշրջան

խմբագրել

Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության միացումով ԽՍՀՄ-ին` սկսվեց ներկայիս Ադրբեջանի տարածքում խորհրդային մշակույթի զարգացումն ու տարածումը։

Ժամանակակից Ադրբեջանի մշակույթ

խմբագրել

Ճարտարապետություն և արվեստ

խմբագրել

Ադրբեջանի Հանրապետության տարածքում ներկայումս գտնվում են տարբեր ժամանակաշրջաններ և կրոնական ու ազգային տարբեր պատկանելիություն ունեցող ճարտարապետական կոթողներ, որոնք կարելի է բաժանել ինչպես հայկական, աղվանական, պարսկական, թուրքական, ռուսական, գերմանական, այնպես էլ քրիստոնեական, իսլամական, կրակապաշտական և այլն։ Պահպանված հնագույն ճարտարապետական կոթողները հանդիսանում են հայկական առաքելական պահպանված վանքերն ու եկեղեցիները, որոնցից է 4-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի կողմից հիմնադրված Թարգմանչաց վանքը։

Մինչև ուշ միջնադարը կառուցված և նրեկայումս կանգուն կամ մասամբ կանգուն ճարտարապետական կոթողներից են հայկական քրիստոնեական շինությունները (Հարանց վանք, Խունիսավանք, Սուրբ Եղիշե առաքյալ եկեղեցի), միջնադարյան ամրոցները (Չարեք բերդ, Փառիսոսի բերդ

13-րդ դարից տարածաշրջանում սկսում է տարածում գտնել նաև իսլամական ճարտարապետությունը՝ կապված պարսկական ազդեցության ուժեղացման և Միջին Ասիայից թյուրքական ցեղերի՝ Հարավային Կովկաս ներթափանցման հետ։

Արհեստներ

խմբագրել

Լեզու և գրականություն

խմբագրել

Ադրբեջանի Հանրապետության տարածքում բնակվում են բազմաթիվ բնիկ և երկվոր ժողովուրդներ, որոնց մի մասն ունեն իրենց մայրենի լեզուն։ Այդպիսի ժողովուրդներից են ադրբեջանցիները (ադրբեջաներեն), ուդիները (ուդիերեն), լեզգիները (լեզգիերեն), ավարները (ավարերեն), թալիշները (թալիշերեն) և այլն։ Սակայն որպես երկրի պետական լեզու սահմանադրությամբ ամրագրված է ադրբեջաներեը, որը լայնորեն կիրառվում է նաև Վրաստանի հարավարևելյան, Իրանի հյուսիսարևելյան շրջաններում, Թուրքիայում, Ռուսաստանում (հատկապես` Դաղստանի հարավում)։

Ադրբեջաներենը հանդիսանում է թյուրքական լեզուների հարավարևմտյան ճյուղի օղուզական ենթախմբին։ Ադրբեջաներեն բառապաշարի հիմնական մասը կազմում են արաբական և պարսկական բառերը։ Արաբական բառերը ընդգրկում են ինչպես կենցաղային, այնպես էլ տերմինաբանական ոլորտը, իսկ իրանականության առկայությունը բացատրվում է ադրբեջանցիների նկատմամբ Իրանի հսկայական ազդեցությամբ։ Կովկասի ադրբեջաներենը բաժանվում է 4 բարբառային խմբերի` արևելյան (բաքվյան, դերբենդյան, կուբինյան և շամախյան բարբառներ, ինչպես նաև մուղանյան և լենքորանյան խոսակցականներ), արևմտյան (ղարաբաղյան, գանձակյան և ղազախյան բարբառներ, ինչպես նաև այրումյան խոսակցական), հյուսիսային (շքկինյան բարբառ, զաքաթալա-ղազախյան խոսակցական), հարավային (նախիջևանյան, թավրիզյան և օրդուբադյան բարբառներ, ինչպես նաև հրեական խոսակցական)։

Կիրառական արվեստ

խմբագրել

Ավանդույթներ և սովորություններ

խմբագրել