Սիրահետում
Սիրահետում, սովորույթ սոցիոլոգիայում, ըստ որի՝ մեկ անձը ուշադրության նշաններ է դրսևորում մեկ այլ անձի նկատմամբ։ Տարբեր մշակույթներում այն ունի տարբեր նորմատիվային կազմակերպվածություն[1]։ Կենսաբանության մեջ ենթադրում է կենդանիների՝ զուգավորմանը նախորդող վարքագիծը։
Միջանձնային հարաբերություններ
|
---|
Հարաբերության տեսակներ |
Ագամիա · Ամուսնություն · Այրիություն · Քաղաքացիական միություն · Ընկերություն (բրոմանս, ռոմանտիկ) · Նշանակալի անձ · Մոնոգամիա · Պեդերաստիա · Բազմահավատարմություն · Բազմահարաբերություն · Բազմակնություն · Ազգակցություն · Ընտանիք · Ծնողներ (Հայր · Մայր) · Չգրանցված ամուսնություն · Սեքսի համար հարաբերություն |
Փուլեր |
Սիրահետում · Ֆլիրտ · Ժամադրություն · Նշանադրություն · Ամուսնության առաջարկ · Ամուսնություն · Ամուսնալուծություն · Ամուսնական դավաճանություն · Բաժանում |
Զգացումներ և զգացմունքներ |
Մտերմական կապ · Գրավչություն · Կոմպերսիա · Սիրահարվածություն · Սեր (էրոս, ֆիլիա, ստորգե, ագապե, պլատոնական, անպայմանական, կիրք, սեռականություն) · Սեռական կյանք · Կապվածություն · Խանդ · Ռոմանտիկ հարաբերություններ · Հոբբի · |
Բռնություն հարաբերություններում |
Ընտանեկան բռնություն · Մեծերի նկատմամբ · Երեխաների նկատմամբ · Դեռահասների հանդեպ · կանանց նկատմամբ · Նարցիստիկ ծնող · Իշխանության և վերահսկողության չարաշահում · Բռնություն զենքի գործադրմամբ · |
Տևողություն Խմբագրել
Սիրահետման միջին տևողությունը մեծապես տատանվում է ամբողջ աշխարհում։ Բացի այդ, զույգերի միջև ևս կան անհատական տարբերություններ։ Այս երևույթը կարող է բացակայել այն զույգերի պարագայում, որոնք նախքան ամուսնությունը չեն հանդիպում։
Միացյալ Թագավորությունում 3000[2] նշանված կամ ամուսնացած զույգերի հետազոտությունը ցույց է տվել, որ առաջին հանդիպման և ամուսնության առաջարկի ընդունման միջին տևողությունը կազմել է 2 տարի և 11 ամիս[2][3], ընդ որում, կանայք իրենց պատրաստ են զգում ընդունել այդ առաջարկը միջինը 2 տարի և 7 ամիս հետո[2]։ Ինչ վերաբերում է առաջարկի և հարսանիքի միջև տևողությանը, Մեծ Բրիտանիայում անցկացված հարցումը ցույց է տվել միջինը 2 տարի և 3 ամիս[3]։
Դերեր Խմբագրել
Սովորաբար սիրահետման մեջ արուն համարվում է ակտիվ, իսկ էգը՝ պասիվ։ Դա պայմանավորված է նրանով, որ արուն մեծ արժեք է ներկայացնում որպես սերունդների զարգացման պատասխանատու[4]։ Ավանդական մարդկային հասարակություններում, որպես կանոն, ակտիվ է տղամարդը, սակայն զարգացած մշակույթով (եվրոպական և հյուսիսամերիկյան) առաջադեմ հասարակություններում կնոջը թույլատրվում է հանդես գալ որպես սիրահետման նախաձեռնող[5]։
Բազմակնության հարաբերություններում տղամարդը սիրահետման ժամանակ շահագրգռված է արագ զուգավորման մեջ, որպեսզի անցնի հաջորդ կնոջը, մինչդեռ կինը փորձում է երկարաձգել սիրահետման ժամանակահատվածը, որպեսզի բազում տարբերակներից ընտրի արժանի տղամարդուն[6]։
Գործառնություն Խմբագրել
Սիրահետման հիմնական խնդիրն է օգնել կնոջն ու տղամարդուն ավելի լավ ճանաչել միմյանց և կառուցել վստահելի հարաբերություններ։ Բացի այդ, սիրահետումը ստիպում է նրանց համաձայնեցնել իրենց գործողությունները զուգավորման ժամանակ և արագացնում է կնոջ հորմոնալ զարգացումը[4]։
Վարքագիծ սիրահետման ժամանակ Խմբագրել
- Ցուցադրական վարքագիծ, արուն ընդգծում է իր առողջությունը, վերարտադրողական ունակությունները և էգի նույն տեսակին պատկանելությունը։
- Զուգում (օրինակ՝ մարդկանց շրջանում)[7]
- Երգեցողություն (օրինակ՝ միջատների շրջանում)
- Պար (օրինակ՝ միջատների և ձկների շրջանում)[4]
- Ենթակայություն (էգը պատրաստակամություն է հայտնում կատարել արուի պահանջները)[6]
- Կերակրում (արուն կերակրում է էգին[4], Վիկտոր Դոլնիկը համբույրը համարում է մարդու նման վարքագծի ձև[6])
- Խաղաղացում (էգը ցուցադրում է թուլություն և անպաշտպանություն արուի ագրեսիայից խուսափելու նպատակով)[4]
Շեղումներ Խմբագրել
Գենետիկական մուտացիաները սիրահետման ժամանակ կարող են առաջացնել որոշ շեղումներ՝ հանգեցնելով զուգավորման անհնարինության։ Օրինակ՝ միջատների դեպքում խախտվում է արուի երգի կառուցվածքը, կամ այն հասցեագրվում է իր սեռի ներկայացուցչին[8]։
Ծանոթագրություն Խմբագրել
- ↑ Энциклопедия социологии
- ↑ 2,0 2,1 2,2 "Average man proposes after three years Archived 2020-08-25 at the Wayback Machine." Marie Claire 18 February 2008
- ↑ 3,0 3,1 Average man takes 3 years to propose Archived 2008-05-04 at the Wayback Machine. Metrosexual, Sunday, February 17, 2008
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Тинберген, Николас Социальное поведение животных
- ↑ «Баранова Е. В. Социальное конструирование сексуальных сценариев в подростковом возрасте»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-06-ին։ Վերցված է 2010-05-10
- ↑ 6,0 6,1 6,2 Дольник, Виктор Рафаэльевич Непослушное дитя биосферы(չաշխատող հղում)
- ↑ Ефремов К., Ефремова Н. Пришёл, пометил, победил
- ↑ Жимулев, Игорь Фёдорович Генетическая детерминированность поведения дрозофилы и человека(չաշխատող հղում)