Անրի Ֆոսիյոն (ֆր.՝ Henri Focillon, սեպտեմբերի 7, 1881(1881-09-07)[1][2][3][4][5][6], Դիժոն - մարտի 3, 1943(1943-03-03)[1][2][3][4][5][6], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ֆրանսիացի արվեստաբան։

Անրի Ֆոսիյոն
Henri Focillon
Ծնվել էսեպտեմբերի 7, 1881(1881-09-07)[1][2][3][4][5][6]
Դիժոն
Մահացել էմարտի 3, 1943(1943-03-03)[1][2][3][4][5][6] (61 տարեկանում)
Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունարվեստագետ և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[7], Փարիզի համալսարան և Լիոնի համալսարան
ԱնդամակցությունԳրահրատարակչության ազգային կոմիտե և Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
ՀայրՎիկտոր Լուի Ֆոսիլոն
Henri Focillon Վիքիպահեստում

Ծնվել է Դիժոն քաղաքում փորագրիչ Լուի Վիկտոր Ֆոսիյոնի ընտանիքում։ Ֆոսիյոնը բանասիրություն է ուսանում Փարիզի Էկոլ Նորմալ Սյուպերիոր հաստատությունում, այնուհետև Բուրժ և Շարտր քաղաքներում, իսկ 1913 թ.-ից, շուրջ տասը տարի, աշխատում է որպես Լիոնի պատկերասրահի տնօրեն և միաժամանակ դասավանդում է արվեստի պատմություն։

Նրա առաջին ուսումնասիրությունները նվիրված են դասական արվեստին, մասնավորապես արձանագրություններին («Աֆրիկայի լատիներեն արձանագրությունները», 1904 թ.)։ Նա աշխատություններ է գրել Բենվենուտո Չելլինիի, Պիեռո դելլա Ֆրանչեսկայի, Կալլոյի, Ալբրեխտ Դյուրերի, Ռեմբրանդտի, Տիեպոլոյի մասին։ Հետագայում Ֆոսիյոնը իր ուշադրությունը բևեռում է Արևելքի արվեստին («Հոկուսայ», 1914 թ., «Բուդդհայական արվեստ», 1921 թ.)։ Նրան հատկապես հետաքրքրում են արևելյան և արևմտյան արվեստների կապերը։ Այս բոլոր աշխատությունները, որոնց կոնցեպտուալ հիմնավորումը պետք է դառնար «Ձևերի կյանքը», կազմում են միաձույլ և ամբողջական տեսություն։

1918 թ.-ին Ֆոսիյոնը Փարիզի համալսարանում պաշտպանում է իր դոկտորական թեզը Պիրանզիի մասին, որը տպագրվել է նույն թվականին, 1930 թ.-ին՝ «Էստամպի վերպետները» աշխատությունները։ 1924 թ.-ին ստանում է պրոֆեսորի կոչում և դասավանդում Սորբոնի համալսարանում միջնադարյան հնագիտություն՝ ստանձնելով նախկինում Էմիլ Մալի ղեկավարած այդ հռչակավոր ամբիոնը։ 1925 թ.-ին դառնում է նույն համալսարանի նորաստեղծ Միջին դարերի արվեստի պատմության ինստիտուտի պրոֆեսոր, որտեղ կրթում է ֆրանսիացի գիտնականների մի ամբողջ սերունդ։

1931 թ.-ին Ֆոսիյոնը Պոլ Վալերիի հետ ներկայացնում է Ֆրանսիան Ազգերի Լիգայի գրականության և արվեստի մշտական կոմիտեում։ 1938 թ.-ին նա որպես արվեստի պատմության պրոֆեսոր դասավանդում է նաև Կոլլեժ դը Ֆրանսում։ Լույս է տեսնում Ֆոսիյոնի թերևս ամենահայտնի գիրքը՝ «Արևմուտքի արվեստը» (1937 թ.), որում հեղինակը հետազոտում է ռոմանական և գոթական ոճերի զարգացման պատմությունը։ Այս ծավալուն աշխատությունների հետ մեկտեղ Ֆոսիյոնը գրում է նաև բազմաթիվ հոդվածներ, գրախոսականներ, քննադատություններ արվեստի և գրականության ամենատարբեր հարցերի շուրջ։ 1938 թ.-ի հոկտեմբերին նա տեղափոխվում է Յեյլի համալսարան (Նյու Հեյվեն)։ 1940 թ.-ին դառնում է Վաշինգտոնի Դումբարտոն Օուքս հետազոտական կենտրոնի առաջին թղթակից անդամ գիտնականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը խոչընդոտում է Ֆրանսիա վերադառնալուն, և նա մնում է ԱՄՆ-ում, որը դառնում է Ֆոսիյոնի երկրորդ հայրենիքը։ Այստեղ էլ կնքում է մահկանացուն[8]:

ԱղբյուրներԽմբագրել