Կոտ դ'Օր (ֆրանսերեն` Côte-d'Or), դեպարտամենտ Ֆրանսիայի արևելքում։ Բնակչությունը 2006 թվականի տվյալներով կազմում է 532 948 մարդ, ինչը 49-րդ ցուցանիշն է։

Picto infobox map.png
Կոտ դ'Օր
Côte-d'Or
Դրոշ Զինանշան
Drapeau non-officiel fr département Côte-d'Or.svg
Blason département fr Côte-d’Or.svg
Dijon prefecture.jpg
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակԴեպարտեման
Մտնում էԲուրգունդիա
ՎարչկենտրոնԴիժոն
Ամենաբարձր կետQ3322206?
Բնակչություն (2006)532 948
Խտություն61
Տարածք8 763
Département 21 in France.svg
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էՆյևր, Յոն, Օբ, Վերին Մարն, Վերին Սոն, Յուրա և Սոն-է-Լուար
Ժամային գոտիCET (UTC+1)
ISO 3166-2 կոդFR-21
Անվանված էԿուեստներ և ոսկեգույն
cg21.fr/conseil-general/fonctionnement/index.html
Ջրհեղեղ Դիժոնում 1965 թ. սեպտեմբերին։

ՊատմությունԽմբագրել

Կոտ դ'Օրը 1790 թ. մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ կազմավորված 83 սկզբնական դեպարտամենտներից մեկն է։ Ձևավորվել է նախկին Բուրգունդիա գավառի մի մասից։

  • Կոտ դ'Օր դեպարտամենտի կարգային թիվն է՝ 21։

Աշխարհագրական տվյալներԽմբագրել

Անունը թարգմանաբար նշանակում է` «Ոսկե լանջ»։ Շրջապատված է վեց դեպարտամենտներով՝ Յոն, Նյևր, Սոն և Լուար, Յուր, Օբ և Վերին Մարն։
Տարածքը 8763 կմ2 է։ Դիժոնից դեպի հյուսիս ձգվում է Լանգր սարահարթը, հարավ-արևելքում հոսում է Սոն գետը։
Դեպարտամենտի մեջ են մտնում 3 օկրուգ, 43 կանտոն և 707 համայնք։

ՏնտեսությունԽմբագրել

Կոտ դ'Օր դեպարտամենտը Ֆրանսիայում գրավում է խաղողագործական առաջավոր դիրք։ Այստեղի խստապահանջ և աշխատասեր մարդիկ արտադրում են աշխարհի, թերևս, լավագույն Պինո նուար և Շարդոնե գինիները։
Մյուս մշակաբույսերից են ձավարեղենը և կարտոֆիլը։ Շատ են հանդիպում նաև ոչխարների հոտեր և կովերի նախիրներ։ Տարածաշրջանը հայտնի է նաև Դիժոնի մանանեխով։

ԶբոսաշրջությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել