Անտուան Պևզներ
Անտուան Պևզներ (ֆր.՝ Antoine Pevsner, իսկական անունը՝ Նոթա Պևզներ[6], հունվարի 18, 1884[1][2][3][…], Օրյոլ, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 12, 1962[1][2][3][…], Փարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ռուս և ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ։
Անտուան Պևզներ ֆր.՝ Antoine Pevsner | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 18, 1884[1][2][3][…] |
Ծննդավայր | Օրյոլ, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | ապրիլի 12, 1962[1][2][3][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | աբստրակցիոնիզմ |
Ժանր | կինետիկ արվեստ |
Պարգևներ | |
![]() |
Նաում Գաբոյի ավագ եղբայրը։
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է ճարտարագետների ընտանիքում։ 1909 թվականին ավարտել է Կիևի գեղարվեստական ուսումնարանը։ Նույն թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, սակայն երեք ամիս անց հեռացվել է հրեաների համար սահմանված սահմանափակումների պատճառով։ 1909-1911 թվականներին ապրել է ծնողների մոտ՝ Բրյանսկում։ 1911 թվականին գալիս է Փարիզ, որտեղ ծանոթանում է Ա.Արխիպենկոյի և Ամեդեո Մոդիլիանիի հետ։ Եղբոր՝ Նաումի հետ, 1915 թվականից աշխատել է Քրիստիանիայում(Օսլո)։
Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ 1917 թվականի գարնանը, եղբայրները վերադարձել են Ռուսաստան։ Մասնակցել են գեղարվեստական կյանքին, Մոսկվայում ցուցահանդես կազմակերպել Գ. Կլուցիսի հետ, հրապարակել են «Իրատեսական հրովարտակ»-ը (1920)՝ կոնստրուկտիվիզմի առաջին հրովարտակներից մեկը։
1923 թվականին Պևզները լքել է Խորհրդային Ռուսաստանը և հետևելով եղբորը` տեղափոխվել Բեռլին, որտեղ ծանոթացել է Մարսել Դյուշանի և Կատերինա Դրեյերի հետ, ապա նույն թվականին տեղափոխվել Փարիզ։ 1927 թվականին եղբայրները Դյագիլևի համար բեմադրել են Անրի Սոգեի «Կատու» բալետը։
1946 թվականին եղել է Նոր իրողությունների սրահի կազմակերպիչներից մեկը, ապա՝ փոխնախագահը և նախագահը։ Մասնակցել է 1958 թվականի Վենետիկի Բիենալեին, «documenta» (Կասել) առաջին և երկրորդ ցուցահանդեսներին։ Զարգացնելով կոնստրուկտիվիզմի գաղափարները՝ հանգել է կինետիկ արվեստին («Դինամիկ նախագծումը 30 աստիճանի անկյան տակ» Կարակաս(1950-1951),«Անհայտ քաղբանտարկյալի հուշարձան» (1955), այժմ՝ Թեյթ բրիտանական պատկերասրահում, Լոնդոն, «Թռչող հավք» Դետրոյթ (1955))։
Պատկերասրահ խմբագրել
-
-
-
-
Անտուան Պևզների շիրիմը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Antoine Pevsner (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archives de Paris
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://books.google.am/books?id=11hnyl27OFMC&pg=PA525&lpg=PA525&dq=nota+pevsner&source=bl&ots=Dx31a-QG7-&sig=zEf4m13qzCgdWQ28WRQwY5Yw8VQ&hl=en&sa=X&ei=ilVLUePeBqu50AGUv4GoBw&redir_esc=y#v=onepage&q=nota%20pevsner&f=false
Գրականություն խմբագրել
- Giedion-Welcer С. Antoin Pevsner. Neuchatel: Griffon, 1961
- Dorival B. Le dessin dans l’oeuvre d’Antoine Pevsner. Paris: Collection Prisme, 1965
- Pevsner, 1884—1962: colloque international/ Jean-Claude Marcadé, ed. Villeurbanne: Art Édition ; Les Amis d’Antoine Pevsner, 1995
- Antoine Pevsner: catalogue raisonné de l'œuvre sculpté/ Elisabeth Lebon, Pierre Brullé, eds. Paris: Association «Les amis d’Antoine Pevsner»; Galerie-éditions Pierre Brullé, 2002
- Պևզներ Ալ. «Ճամփեզրին», Մ. Իզմայլովո, 1992
- Լեյկինդ Օ. Լ., Մախրով Կ. Վ., Սևերյուխին Դ. Յ. «Արտասահմանյան ռուս նկարիչներ. կենսագրական բառարան» СПб: Նոտաբենե, 2000
Արտաքին հղումներ խմբագրել
- Страница «Շուրջերկրյա ճանապարհորդություն» հանրագիտարանում
- Նաթան Պևզներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անտուան Պևզներ կատեգորիայում։ |