Ունիտա (օրաթերթ)
Վիքիպեդիայի այլ լեզվով կա առավել ծավալուն և բովանդակալից հոդված l'Unità(իտալ.) Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատարելով թարգմանություն։ |
Ունիտա (օրաթերթ) (իտալերեն՝ Լ’ Unita - «Միասնություն»), ներկայումս չգործող իտալական թերթ։ Ստեղծվել է 1924 թվականին, Իտալիայի կոմունիստական կուսակցության կողմից՝ հանդիսանալով վերջինիս կենտկոմի օրգանը։ Թերթի հիմնադիրն է կոմունիստական գործիչ Անտոնիո Գրամշին։ Առաջին համարը լույս է տեսել 1924 թվականի փետրվարի 12-ին։ Հրատարակվել է Հռոմում և Միլանում, փոխարինովի էջերը՝ մարզերում և խոշոր քաղաքներում։ Հետագայում սատարել է կուսակցության իրավահաջորդ ձախ դեմոկրատական ուժերին։
Ունիտա իտալերեն՝ l'Unità[1] | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | օրաթերթ |
Լեզու | իտալերեն |
Հիմնադրվել է | փետրվարի 12, 1924 |
Հիմնադիր | Անտոնիո Գրամշի |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Իտալիա[1] |
Գրասենյակ | Հռոմ, Իտալիա |
ISSN | 0391-7002 |
Կայք | unita.it |
![]() |
Տևական ժամանակ «Ունիտա»-ն եղել է Իտալիայի ամենախոշոր ու ամենաազդեցիկ թերթերից մեկը[2]: Նրա խմբագրակազմում ընդգրկված են եղել տաղանդավոր, անվանի գրողներ, ժուռնալիստներ: Օրինակ՝ 1940-ական թվականներին «Ունիտա»-ն խմբագրել է նշանավոր գրող Ամադեո Ուգոլինին:
Թերթը ֆինանսական խնդիրների պատճառով փակվել է 2014 թվականի հուլիսի 31-ին[3], վերագործարկվել 2015-ի հունիսի 30-ին և կրկին դադարեցվել 2017 թվականի հունիսի 3-ին[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0391-7002
- ↑ Под ред. Е. М. Жукова "УНИТА" // Советская историческая энциклопедия. — М.: Советская энциклопедия. — 1973—1982. // Советская историческая энциклопедия. — М.: Советская энциклопедия. Под ред. Е. М. Жукова. 1973—1982.
- ↑ «Addio a l'Unità dal 1° agosto. I giornalisti: ci hanno uccisi»։ E Polis։ 30 July 2014։ էջ 2
- ↑ "Chiude L'Unità, ultimo numero in Pdf. "Così si calpesta una storia".
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |