Անուշավան Արզումանյան

հայ տնտեսագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անուշավան Աղաֆոնի Արզումանյան (փետրվարի 27, 1904(1904-02-27)[1][2], Կավարտ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 18, 1965(1965-07-18)[3][1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3][1][2]), հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1963)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով ու բազմաթիվ մեդալներով։

Անուշավան Արզումանյան
Ծնվել էփետրվարի 27, 1904(1904-02-27)[1][2]
Կավարտ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհուլիսի 18, 1965(1965-07-18)[3][1][2] (61 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[3][1][2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ և հասարակական գործիչ
Հաստատություն(ներ)ՀԿԿ[1], Երևանի պետական համալսարան[1], Բաքվի պետական համալսարան[1], ՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտ[1], Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ[1] և Պոլիտիզդատ[1]
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր, ռեկտոր և տնօրեն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՇուշիի ռեալական ուսումնարան[1], Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան (1928)[1] և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1935)[1]
Կոչումպրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ[1][2]
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու (1947)
Պարգևներ
Լենինի շքանշան[1] Կարմիր դրոշի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
 Anyshavan Arzymanyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կապանի շրջանի Կավարտ գյուղում։ Երկու տարի գյուղական դպրոցում սովորելուց հետո 1912-ին ուսումը շարունակել է Շուշիի ռեալական դպրոցում։

1921-1928 թվականներին կոմերիտական ղեկավար աշխատանք է կատարել Կապանի, Լենինականի (այժմ՝ Գյումրի), Երևանի գավառային և քաղաքային կոմիտեներում։ Եղել է ԼԿԵՄ կենտկոմի նախագահության և Անդրերկրկոմի բյուրոյի անդամ։ 1928-1929 թվականներին սովորել է Մոսկվայի Գ. Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտում, իսկ 1933-1936 թվականներին՝ կարմիր պրոֆեսուրայի ագրարային ինստիտում։ 1929-1937 թվականներին կատարել է կուսակցական ղեկավար աշխատանք։ Եղել է շրջկոմի առաջին քարտուղար Ղուրդուղուլու (այժմ՝ Արմավիր), Միկոյանի (այժմ՝ Եղեգնաձոր) և Երևանի Կիրովյան շրջաններում։ 1926-1937 թվականներին ՀԿԿ կենտկոմի անդամ էր։

1937 թվականի օգոստոսի 7-ին նշանակվել է ԵՊՀ ռեկտոր, բայց ընդամենը մեկուկես ամիս անց ազգայնականներին և հատկապես Աղասի Խանջյանին պաշտպանելու մեղադրանքով ազատվել է պաշտոնից, գործը հանձնել ՆԳ մարմիններին, իսկ իրեն բանտարկել։ Սակայն նա կարողացել է ապացուցել իր անմեղությունը և կարճ ժամանակ անց ազատվել բանտից։

Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մեկնել է բանակ, ծառայել մինչև պատերազմի ավարտը։

1946-1952 թվականներին աշխատել է Բաքվի Ս. Կիրովի անվան պետական համալսարանում որպես դեկան, ապա գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր։ Այնուհետև տեղափոխվել է Մոսկվա ու աշխատել որպես ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի սեկտորի վարիչ և տնօրենի տեղակալ։ 1956 թվականին նրան հանձնարարվել է ԽՍՀՄ ԳԱ համաշխարհային էկոնոմիկայի ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի կազմակերպումը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև կյանքի վերջը։

Հեղինակ է շուրջ 100 գիտական աշխատությունների, որոնցից շատերը լույս են տեսել նաև օտար լեզուներով։

Եղել է ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր, Սահմանադրական հանձնաժողովի ու Ազգությունների խորհրդի արտաքին հանձնաժողովի անդամ, խորհրդա-ամերիկյան ինստիտուտի փոխնախագահ, Խորհրդային մեծ հանրագիտարանի գիտական խորհրդի, խորհրդային ու օտարերկրյա մի շարք հրատարակությունների խմբագրական խորհուրդների անդամ։

Վախճանվել է Մոսկվայում[4]։

Անուշավան Արզումանյանի անվամբ է կոչվում Կապան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը[5]։

Երկեր խմբագրել

  • Кризис мирого капитализма на современном этапе, М., 1960.
  • Борьба двух систем и мировое развитие, М., 1964.
  • Տնտեսագիտական ընտիր երկեր, Երևան, 1971։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Арзуманян Анушаван Агафонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 25-26։
  5. Կենսագրականը
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշավան Արզումանյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշավան Արզումանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 48