Աննետ Մեսաժե

ֆրանսիացի նկարչուհի

Աննետ Մեսաժե (ֆր.՝ Annette Messager, նոյեմբերի 30, 1943(1943-11-30)[1][2][3][…], Բետյուն), ֆրանսիացի նկարչուհի։

Աննետ Մեսաժե
Ծնվել էնոյեմբերի 30, 1943(1943-11-30)[1][2][3][…] (80 տարեկան)
ԾննդավայրԲետյուն
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
ԿրթությունԶարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց և Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտություննկարչուհի, լուսանկարիչ, քանդակագործ, վիզուալ արտիստ, տեքստիլ նկարչուհի, ինստալյացիոն արտիստ և արվեստագետ
Պարգևներ
ԱմուսինԿրիսիան Բոլտանսկի
 Annette Messager Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աննետ Մեսաժեն ծնվել է 1943 թվականին Բերքում, Ֆրանսիա[10]։ 1962-1966 թվականներին սովորել է Փարիզի Դեկորատիվ արվեստի բարձրագույն ազգային դպրոցում (École Nationale Supérieure des Arts Décoratifs), որտեղ ստեղծել է սյուրռեալիստիկական քանդակներ[11]։ 1961 թվականին շահել է միջազգային մրցույթի գրանպրի, որի հովանավորը եղել է Kodak ընկերությունը։ 1964 թվականին Մեսաժեն ճանապարհորդել է Ասիայում, Հոնկոնգում գնել է տեսախցիկ, լուսանկարներ արել Ճապոնիայում, Ֆիլիպիններում, Կամբոջայում, Հնդկաստանում և Իսրայելում։ Հաջորդ տարի այցելել է Նեպալ և Շրի Լանկա, դրանից հետո՝ ԱՄՆ։

1971 թվականին Փարիզի Germain պատկերասրահը հրավիրել է նրան մասնակցելու ցուցահանդեսի, որի թեման կապված էր բրդի հետ։ Մեսաժեն շոուի համար ներկայացրել է սատկած ագռավ, որի համար նա ծածկոց էր գործել։ Այդ աշխատանքը դարձել է «The Boarders» (1971-1972) շարքի սկիզբը, որով նա առաջին անգամ իր քանդակներում սկսել է կիրառել խրտվիլակներ։

1971-1974 թվականներին Մեսաժեն ստեղծել է գրությունների, նկարների և լուսանկարների ալբոմների մի շարք[12], որոնք կարող էին ցուցադրվել պատկերասրահի պատերին, ինչպես օրինակ՝ «How My Friends Would Do My Portrait» (1972)։ 1973 թվականին «The Bedroom Works/The Studio Works» նկարում Մեսաժեն պատկերել է իր բնակարանը, որը կիսել էր ննջարանի (Մեսաժե-հավաքորդի տարածքը) և ստուդիայի (Մեսաժե-նկարչուհի)։ Այդ կերպարները բազմիցս հանդես են եկել Մեսաժեի արվեստում, դրանց թվում նաև՝ խաբեբա, գործունյա կին, առևտրական՝ նրա աշխատանքներում ավելի լղոզելով իրականության և պատրանքի միջև սահմանները։

1980-ական թվականների վերջերին Մեսաժեն ստեղծել է մի շարք ինստալյացիաներ, ինչպես «Chimaeras»-ը (1982-1984)՝ օգտագործելով գրոտեսկային արարածների և մարմնի այլանդակված մասերից կազմված առօրյա իրերի խոշորամաստշաբ պատկերներ։ Մարդկային մարմնի նրա ուսումնասիրությունը շարունակվել է «My Trophies» (1986-1988) շարքում, որտեղ նա ստեղծել է մարմնի իր սեփական քարտեզը։

«My Works»-ը (1987) Մեսաժեն կրկին կախել է պատկերասրահի պատերին, այս անգամ արդեն դրանք միավորելով պատերին գրված տեքստի միջոցով։ Musée de Grenoble-ում 1989 թվականին հետադարձ ցուցադրության համար նա ստեղծել է «My Little Effigies» (1988) շարքը, որում նա կենդանիների խրտվիլաների վզերից կախել է մարմնի մասերի լուսանկարներ։

2000-ական թվականներին Մեսաժեն ընդլայնել է մարմնի ուսումնասիրությունը և դրա սահմռկեցուցիչ հատվածավորումը. «Jointed/Disjointed»-ը (2001-2002) ներառում է մարդկանց և կենդանիների մասերի խրտվիլակներ, ինչպես նաև հիբրիդային ձևեր՝ կախված առաստաղից։ «Them and Us, Us and Them» (2002) կոթողային ցուցադրության համար նա օգտագործել է թռչունների, մանր կաթնասունների հարյուրավոր խրտվիլակներ՝ ստեղծված հայելային մակերեսի վրա ձեռնոցների տեսքով, տարբեր բարձրություններով կախված առաստաղից։ «Spectres of the Comtesse Hospice»-ում (2004) արհեստական կաշվից ստեղծված հսկայական օրգանները մուգ ցանցի վրա կախված են առաստաղից։

Մեսաժեն մասնակցել է մեծաթիվ խմբային ցուցադրությունների, ներառյալ՝ Փարիզի Բիենալեն (1977), 6 և 11 Դոկումենտը (1977, 2002), Սիդնեյի բիենալեն (1979, 1984, 1990), Վենետիկի բիենալեն (1980, 2003, 2005), Biennale d’Art Contemporain de Lyon (2008)։ 2005 թվականին, ներկայացնելով Ֆրանսիան, արժանացել է Վենետիկի բիենալեի մրցանակին[13]։

Ապրում և աշխատում է Մալաքոֆում՝ Փարիզի արվարձանում[11]։

Ստեղծագործություն խմբագրել

Իր ինստալյացիաներում նկարչուհին օգտագործել է լուսանկարներ, նկարներ, ձեռագործ, ասեղնագործություն, կարուձև և գտած իրեր։

Նրա աշխատանքները հաճախ են պարունակում հատվածներ, օրինակ՝ «My Vows» (շարք, սկսել է 1988 թվականին), որն իր մեջ ներառում է մարմնի մասերի բազմաթիվ փոքր պատկերներ։ Հատվածավորման այս միտումն առկա է նրա ողջ ստեղծագործության մեջ։ Նա հավաքում է ներկերի հետքեր, երեխաների լուսանկարներ և իր սեփական երեխաների նկարները։ Նա գործում է ֆրանսիական առածները և նկարներ անում՝ հենվելով մեդիայում տարածված երջանկության պատկերման վրա։ Այդ շարքերում առանձին տարրեր փոքրիկ կադրերի տեսք ունեն, որոնցով Մեսաժեն զբաղվում է՝ սեռական և ֆիզիկական բռնություն, մարմնի հատույթավորում, մեղք, արտաքին տեսքով տարվածություն, հեքիաթներ, երեխաների, խորհրդանշաններ, խրտվիլակներ, սքողում, աղճատում, կրկնություն։ Նրա աշխատանքները հաճախ են կատարված «կանացի» նյութերով և տեխնիկայով։

Մեսաժեն իր գործունեությունն սկսել է Փարիզում 1968 թվականին ուսանողական հուզումների հետ կապված բուռն շրջանում։ Արմատականության միջավայրում նա բացահայտել է, որ արվեստը կարելի է գտնել փողոցում, և որ այն գոյություն ունի ոչ միայն թանգարանի փակ տարածքում։ Նրա որոշ վաղ աշխատանքներում («Boarders at Rest» (1971-1972)), որում նա զմռսված ագռավներին գործած հանդերձներ է հագցրել, կամ «My Collection of Proverbs»-ում (1974), որն առավելապես կնատյաց արտահայտությունների հավաքածու էր՝ աճապարանքով ասեղնագործված քառակուսի կտորների վրա, օգտագործվել են համեստ նյութեր և մեթոդներ՝ կապված տնայնագործության և «կանացի աշխատանք» համարվողի հետ։

Գրքեր խմբագրել

  • Mes dessins secrets, Bruxelles, mfc-michèle didier, 2011. Edition of 24 numbered and signed copies and 6 artist's proofs. Voir mfc-michèle didier
  • Ma collection de champignons bons et de champignons mortels, Bruxelles, mfc-michèle didier, 2011.
  • Mon guide du tricot, Bruxelles, mfc-michèle didier, 2011.

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Fabian Stech, J'ai parlé avec Lavier, Annette Messager, Sylvie Fleury, Hirschhorn, Pierre Huyghe, Delvoye, D.F.G. Hou Hanru, Sophie Calle, Minyg, Sans et Bourriaud. Presses du réel Dijon, 2007.
  • Sheryl Conkelton and Carol Eliel, Annette Messager. Los Angeles County Museum of Art & The Museum of Modern Art, New York, 1995.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննետ Մեսաժե» հոդվածին։