Բետյուն
Բետյուն (ֆր.՝ Béthune), Ֆրանսիայի քաղաք, մտնում է Պա դը Կալեի գավառի և Արտուա նախկին նահանգի կազմի մեջ։ Մտնում է նաև Նոր-Պա-դը-Կալեի և Բետյուն։
Քաղաք | |||
---|---|---|---|
Բետյուն | |||
Béthune | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Երկրամաս | Նոր-Պա-դը-Կալե | ||
Գավառ | Պա դը Կալե | ||
Համայնք | arrondissement of Béthune?, Պա-դը-Կալե և Communauté d'agglomération de Béthune-Bruay, Artois-Lys Romane? | ||
Մէր | Օլիվիե Գասկեր 2014-2020 | ||
Մակերես | 9,43 կմ² | ||
ԲԾՄ | 26 մետր, 19 մետր, 38 մետր | ||
Բնակչություն | 25 430 մարդ (2011) | ||
Խտություն | 1961 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 62400[1] | ||
Պաշտոնական կայք | bethune.fr | ||
| |||
Բնակչության թիվը 2011 թվականի տվյալներով կազմել է 25 հազար 430 մարդ։
Աշխարհագրություն
խմբագրելԲետյունը գտնվում է Լիլ քաղաքից 33 կմ դեպի արևմուտք և 186 կմ դեպի հյուսիս՝ մայրաքաղաք Փարիզից հեռավորության վրա, Լավ գետի և Դյուներկ Շելդա նավարկելի ջրանցքի խաչմերուկում, 3 կմ А26 «Անգլիա» Տրուա-Կալե մայրուղիններից հեռու։
Պատմություն
խմբագրելՄինչև 1248 թվականը քաղաքը կառավարել են Բետյունյան կոմսերը, որոնցից հետո քաղաքը ղեկավարվել է տրուբադուրների և խաչակիր Կոնոն դը Բեթյուի կողմից։ Բետյունների տոհմի մեկ այլ ճյուղի ներկայացուցիչներից մեկն եղել է հռչակավոր դուքս Սյուլլին։ Քաղաքի անկախությունը կորցնելուց հետո, ենթարկվեց Արտուա դքսությանը մինչև Ներվեգենյան երկրի ձևավորմանը ժամանակաշրջանում (1678), որտեղ Հաբսբուրգները զիջեցին նրան Բուրբոններին։
Տեսարժան վայրեր
խմբագրելՔաղաքի պատմական կենտրոնը համարվում է Գլխավոր հրապարակը (Grand-Place): Նրա կենտրոնում է, ժամանակակից քաղաքապետարանի շենքի վայրում, միջին դարերում կանգնած է եղել քաղաքի քաղաքապետարանը (ռատուշա)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հրապարակը, բացառությամբ բեֆֆրուայի, ամբողջությամբ ոչնչացվել է և կրկին վերականգնվել է 1920-1927 թվականներին, մի խումբ ճարտարապետերի նախաձեռնությամբ, որոնց գլխավորում էր Լուի-Մարի Կորդոննիեն։ Հրապարակի ճարտարապետական ոճն է` նեո-ռեգիոնալիզմի և ար-դեկոյի համադրությունը։
Հրապարակի շինությունների մեծ մասը ավերվել են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, իսկ քաղաքապետարանը վերակառուցվել է 1926 թվականին։ Այն շենքը, որում գտնվում է ներկայիս քաղաքապետարանը, պահպանել է նախկին շենքի համամասնությունները և համապատասխանում է իր շենքի շրջակա ճարտարապետությանը։
Բետյունի գլխավոր խորհրդանիշը 47 մետրանոց բեֆֆրուայի զանգակատունն է, պսակավորված վիշապի կերպարով, գտնվում է հենց Գլխավոր հրապարակի կենտրոնում։ Բեֆֆրուան, որը կառուցվել է 1388 թվականին[2], ունի 36 զանգակ և նաև նա համարվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության նշանակալից կառույց, մտնելով Բելգիայի և Ֆրանսիայի բեֆֆրուանների կազմի մեջ։ Հրապարակի կողքին է գտնվում նաև նեո-բյուզանդական Սուրբ Վեդաստի եկեղեցու շենքը, որը կառուցվել է 1924-1927 թվականներին, 1918 թվականին ավերված կայսր Կառլ V-ի երբեմնի եկեղեցու վայրում։
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 943-046 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Բետյունի տեսարժան վայրերի շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում նաև հին Սուրբ Իգնասիայի հրետանային աշտարակը, որը կառուցվել է XIV-XV դարերում։ Նա եղել է հին քաղաքային ամրոցների մասնիկը։ XVII դարում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ ամրոցները ավերվել են, կանգուն է մնացել միայն հենց աշտարակը և Սեն-Պրիի բաստիոնը։
Քաղաքը խիզախության համար պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով։ Այստեղ է գտնվում նաև ամենախոշոր գերեզմանատունը, որը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակին։
Տնտեսություն
խմբագրելXIX դարում Բետյունը սկսել է արագ զարգանալ որպես ածխի հանածոյի կենտրոն։ Քաղաքում է գտնվում Բետյունի Ածուխի ընկերությունը (Compagnie des mines de Béthune), որը վերահսկում է մոտակայքի վայրերից մեկում տեղի ունեցող յուրաքանչյուր հանքարդյունաբերական աշխատանքները։
Բնակչության զբաղվածության կառուցվածքը.
- գյուղատնտեսություն — 0,2 %
- արդյունաբերություն — 17,1 %
- շինարարություն — 3,0 %
- առևտուր, տրանսպորտ և ծառայությունների ոլորտ — 38,8 %
- քաղաքական և քաղաքապետարանային աշխատանքներ — 40,9 %
Անաշխատունակների մակարդակը (2011) - 20,4 % (Ամբողջ Ֆրանսիայում - 12,8 %, Պա դը Կալե գավառում - 16,2 %)։
Միջին տարեկան եկամուտը 1 անձին, եվրո (2011) - 19 483 (Ամբողջ Ֆրանսիայում - 25 140, Պա դը Կալե գավառում- 20 511)։
Ժողովրդագրություն
խմբագրելԲնակչության թվի դինամիկա, մարդ

Վարչակազմ
խմբագրելԲետյունի քաղաքապետի պաշտոնը սկսած 2014 թվականից զբաղեցրել է դեմոկրատների և անկախների Միության անդամ Օլիվիե Գասկերը (Olivier Gacquerre): 2014 թվականի ընտրությունների ժամանակ նա կարողացել է օգտվել ձախակողմյան ուժերի տարաձայնություններից և մեջբերել է միակ աջակողմյան բլոկը, որպիսզի 2-րդ տուրում հասնի հաղթանակի։
Թեկնածու | Կուսակցություն | Ձայների % | |
---|---|---|---|
Օլիվիե Գասկեր | Աջակողմյան բլոկ | 33,60 | |
Ստեֆան Սեն Անդրե | Ձախակողմյան բլոկ | 28,41 | |
Ժակ Մելլիկ | Այլ ձախակողմյան | 28,09 | |
Լյուդովիկ Պաժո | Ազգային ճակատ | 9,89 |
Թեկնածու | Կուսակցություն | Ձայների % | |
---|---|---|---|
Ստեֆան Սեն Անդրե | Այլ ձախակողմյան | 50,66 | |
Ժակ Մելլիկ | Ձախակողմյան բլոկ | 49,34 |
Հայտնի քաղաքացիներ
խմբագրել- Ժան Բուրիդան (մոտ. 1300-մոտ. 1358), փիլիսոփա, միջնադարյան նոմինալիզմի ներկայացուցիչ
- Անտուան Բյունուա (մոտ. 1430—1492), կոմպոզիտոր, առաջին հոլանդական դպրոցների ներկայացուցիչ
Քաղաք եղբայրներ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «La ville de Béthune - Le beffroi de Béthune». Ville-bethune.fr. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
Գրականություն
խմբագրել- «Բետյուն, քաղաք». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Քաղաքապետարան
-
Սուրբ Վեդաստի զանգակատնային եկեղեցին
-
Բեֆֆրուա
-
Քաղաքապետարանի շենքում վիտրաժ ոճի ար-դեկոր
-
Լամարտինի հրապարակ
-
Գլխավոր հրապարակ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բետյուն» հոդվածին։ |