Աննա Ասլան (Մկրտչի) (հունվարի 1, 1897(1897-01-01)[1][2] կամ հունվարի 1 (13), 1897[3], Բրեիլա, Ռումինիա[4][3] - մայիսի 20, 1988(1988-05-20)[1][3], Բուխարեստ, Ռումինիա[3]), բժիշկ, ծերաբան-ծերաբույժ։ Ռումինիայում ծերաբանների և ծերաբույժների դպրոցի հիմնադիրը։ Բժշկական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1945), ՌԱՀ ԲԳԱ (1969), Ռումինիայի ԳԱ (1974) ակադեմիկոս, ՌԱՀ վաստակավոր բժիշկ (1973), Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ (1977), Ռումինիայի սոցիալական աշխատանքի հերոս (1971

Picto infobox med.png
Աննա Ասլան
ռումիներեն՝ Ana Aslan
Ana Aslan 1970.jpg
Ծնվել էհունվարի 1, 1897(1897-01-01)[1][2] կամ հունվարի 1 (13), 1897[3]
ԾննդավայրԲրեիլա, Ռումինիա[4][3]
Մահացել էմայիսի 20, 1988(1988-05-20)[1][3] (91 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա[3]
ՔաղաքացիությունFlag of Romania (1965–1989).svg Ռումինիա
Ազգությունհայ
ԿրթությունԲուխարեստի համալսարան (1922)[2]
Մասնագիտությունբժիշկ, ծերաբան, կենսաբան, գյուտարար և համալսարանի դասախոս
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրVictor Babeș University of Medicine and Pharmacy? և Q18537106?
Պաշտոնտնօրեն
ԱնդամակցությունՌումինական ակադեմիա[2] և Նյու Յորքի գիտությունների ակադեմիա[2]
ԿուսակցությունՌումինիայի կոմունիստական կուսակցություն[2]
Պարգևներ
Commons-logo.svg Ana Aslan Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1922 թվականին ավարտել է Բուխարեստի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1948-1952 թթ.վականներին Կ. Պարհոնի անվան ծերաբանության և ծերաբուժության ինստիտուտի տնօրեն։

Աշխատանքները վերաբերում են փորձարարական, կլինիկական և սոցիալական ծերաբանության հարցերին։

Վաղաժամ ծերացումը կանխելու նպատակով Աննա Ասլանն առաջարկել է նովոկաինի լուծույթներ՝ ներարկումների համար, հետագայում ստեղծել «Գերովիտալ Нг» և «Ասլավիտալ», իսկ երեխաների թուլամտության բուժման համար՝ «Ասլավիտալ երեխաների համար» պատրաստուկները։

1959 թվականից Ռումինիայի ծերաբանների և ծերաբույժների ընկերության նախագահ, 1982 թվականից՝ ԽՍՀՄ ծերաբանների և ծերաբույժների ընկերության պատվավոր և արտասահմանյան մի շարք երկրների ակադեմիաների ու գիտական ընկերությունների անդամ։

Սահմանված են Աննա Ասլանի անվան (ԳԴՀ, 1983), «Հաղթանակի արձան» համաշխարհային մշակութային Իտալիա, 1984) և այլ մրցանակներ։

Աննա Ասլանի անունը քանդակվել է Հիպոկրատի մարմարե հուշարձանին (Հունաստան)[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 563.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: 2005. — հատոր 1. — էջ 122.
  4. 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20130116131100/http://www.ana-aslan.ro/index_en.htm
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 563