Անյեզ Բուզին, ֆրանսիական տառադարձությամբ Անյես Բյուզեն (ֆր.՝ Agnès Buzyn, նոյեմբերի 1, 1962(1962-11-01)[3][4], Փարիզ), ֆրանսիացի արյունաբան, իմունոլոգ և փոխպատվաստող, համերաշխության և առողջապահության նախարար (2017-2020 թվականներին)։

Անյեզ Բուզին
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Էլզասի դպրոց և Փարիզի Դեկարտի համալսարան[1]
Գիտական աստիճան՝ դոկտոր[2] (2000)
Մասնագիտություն՝ բժիշկ, Professeur des universités – Praticien hospitalier և քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 1, 1962(1962-11-01)[3][4] (61 տարեկան)
Ծննդավայր Փարիզ
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Élie Buzyn?
Մայր Etty Buzyn?
Ամուսին Pierre-François Veil? և Yves Lévy?
 
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Կենսագրություն խմբագրել

Նա ավարտել է Փարիզի Էլզասի դպրոցը, այնուհետև բժշկություն է սովորել Փարիզի Դեկարտ համալսարանում, ինտերնատուրա է անցել Նեկերական մանկական հիվանդանոցներում[5]։

Մասնագիտական կարիերա խմբագրել

1998-2011 թվականներին ղեկավարել է հեմատոլոգիայի բաժանմունքը մեծահասակների համար և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը։

2005-2008 թվականներին եղել է կենսաբժշկության գործակալության բժշկական և գիտական խորհրդի անդամ։

2008-2011 թվականներին զբաղեցրել է ոսկրածուծի փոխպատվաստման և բջջային թերապիայի ֆրանսիական ընկերության գիտական խորհրդի նախագահի պաշտոնը։

2008-2013 թվականներին եղել է Ռադիացիոն պաշտպանության և միջուկային անվտանգության ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահը (IRSN):

2011 թվականի մայիսից մինչև 2016 թվականի փետրվար՝ Քաղցկեղի ազգային ինստիտուտի նախագահ (INCa):

2016 թվականի մարտից մինչև 2017 թվականի մայիս` առողջապահության բարձրագույն վարչակազմի կոլեգիայի նախագահ (HAS)[6]:

Պահպանելով վարչական գործառույթները՝ Բուզինը Պիեռ և Մարի Կյուրիների համալսարանի Արյունաբանության պրոֆեսոր էր և Սեն Անտուան հիվանդանոցի արյունաբանության գծով խորհրդատու[7]։

Ֆրանսիայի համերաշխության և առողջապահության նախարար խմբագրել

2017 թվականի մայիսի 17-ին ստացել է Էդուարդ Ֆիլիպի կառավարության համերաշխության և առողջապահության նախարարի պաշտոնը[8]։

2017 թվականի հունիսի 15-ին Անյեզ Բուզինը Le Parisien-ին տված հարցազրույցում հայտարարել էր երեք երեխաներից (դիֆթերիայից, փայտացումից և պոլիոմիելիտից) մինչև տասնմեկ երեխաների համար պարտադիր պատվաստումների քանակն ավելացնելու պլանների մասին՝ այդ թվում հեպատիտ Բ-ից պատվաստումների ավելացմամբ։ Նա նաև ասել է, որ համաձայն է նախագահ Մակրոնի՝ նախընտրական արշավի ժամանակ արված խոստման հետ, ծխախոտի տուփի գինը մինչև 10 եվրո բարձրացնելու մասին՝ ծխելու դեմ պայքարի նպատակով[9]։

2017 թվականի հունիսի 21-ին պահպանել է նախկին պաշտոնը Ֆիլիպի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ։

2019 թվականի հուլիսի 10-ին հայտարարել է պարտադիր բժշկական ապահովագրության համակարգից Հոմեոպաթիայի բուժման դուրսբերման մասին[10]։

2020 թվականի հունվարի 24-ին Բուզինը հայտարարել Է Ֆրանսիայում 2019-nCoV կորոնավիրուսով վարակված առաջին երեք հիվանդների գրանցման մասին (նրանցից մեկը Բորդոյում խիստ կարանտինի մեջ է, մյուս երկուսը՝ Փարիզում, երեքն էլ վերադարձել են Չինաստան ուղևորություններից)[11]։

2020 թվականի փետրվարի 14-ին Բուզինը հայտարարց Եվրոպայում 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածի առաջին մահվան մասին. մահացել է Ֆրանսիայում հոսպիտալացված 80-ամյա չինացի զբոսաշրջիկը[12]։

2020 թվականի փետրվարի 16-ին հայտարարել է իր հրաժարականի և Բենջամին Գրիվոյի թեկնածության հարկադիր չեղարկումից հետո «Առաջ, հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորելու մտադրության մասին` մարտին Փարիզում կայանալիք համայնքային ընտրություններին, որոնք առաջինը պետք է լինեն նրա քաղաքական կենսագրության մեջ[13]։

Փարիզի համայնքային ընտրություններ խմբագրել

2020 թվականի մարտի 15-ին՝ ներկայացնելով նախագահական «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը, պարտություն է կրել Փարիզի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում մունիցիպալ ընտրությունների առաջին փուլի արդյունքներով` գործող քաղաքապետ, սոցիալիստ Անն Իդալգոյից (29,33%) և հանրապետական Դատի Ռաշիդայից հետո 17,26% արդյունքով։ Ընդ որում, ներկուսակցական ընտրություն չանցած և անկախ թեկնածու դարձած Սեդրիկ Վիլլանին ստացել է ընտրողների 7,88%-ի աջակցությունը[14]։ Ընտրությունների երկրորդ փուլը, որն ի սկզբանե նշանակված էր մարտի 22-ին, անորոշ ժամանակով հետաձգվել է COVID-19 համաճարակի պատճառով։

2020 թվականի մարտի 19-ին շուրջ 600 բժիշկ միավորող «C19» կազմակերպությունը հայց է ներկայացրել Հանրապետության դատարան, որը իրավասու է քննել կառավարության անդամների գործունեությանը վերաբերող մեղադրանքները՝ ընդդեմ Անյեզ Բուզինի և վարչապետ Ֆիլիպի։ Հայցվորները նրանց մեղավոր են համարել կորոնավիրուսային համաճարակի մասին կեղծ տեղեկատվության և այն կանխելու ժամանակին միջոցներ չձեռնարկելու մեջ[15]։ Մարտի 26-ին նույն կազմակերպության նույն առցանց խնդրագիրը 200 հազար ստորագրություն է հավաքել իր աջակցության համար[16]։

2020 թվականի հունիսի 28-ին տեղի ունեցավ մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում Բուզինը, հավաքելով ձայների 13 տոկոսից փոքր-ինչ ավելի, չկարողացավ ապահովել իր տեղը Փարիզի խորհրդում և ստացավ միայն 17-րդ թաղամասի խորհրդի պատգամավորի մանդատի իրավունքը, որտեղ առաջադրվեց նրա թեկնածությունը[17]։

Ընտանիք խմբագրել

Անյեզ Բուզինի հայրը Սենի-Մարսելի կլինիկայի օրթոպեդիկ վիրաբույժ Էլիա Բուզինն է։ 1941-1944 թվականներին նա ապրել է հրեական գետտո Լոձի քաղաքում, 1945 թվականի հունվարին արտաքսվել է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար՝ ոտքով անցնելով ողջ ճանապարհը։ Գոյատևելով «մահվան երթում»՝ խորհրդային զորքերի կողմից ճամբարն ազատագրելուց հետո մեկնել է Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստին, գտել Իսրայելի ստեղծման ժամանակաշրջանը և 1950-ականներին մեկնել Ֆրանսիա։ Անյեզի մայրը` էտի Բուզին, ծնունդով Ֆրանսիայից, մանկական հոգեբան և հոգեվերլուծաբան[18]։

Անյեզ Բուզինն ամուսնացած է առողջապահության և բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի  գլխավոր տնօրեն Իվ Լևիի հետ (INSERM): Դեռահասը Մարոկկոյից ընտանիքի հետ Ֆրանսիա է տեղափոխվել 1972 թվականին[19]։ Իվ Լևիի զբաղեցրած պաշտոնի կապակցությամբ Անյեզ Բուզինի դեմ մեղադրանքներ են առաջադրվել առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո շահերի բախման առկայության համար[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.sudoc.fr/060066083
  2. 2,0 2,1 Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.)Montpellier: ABES, 2001.
  3. 3,0 3,1 http://www.education.gouv.fr/archives/2012/refondonslecole/wp-content/uploads/2012/07/president_d_atelier_agnes_buzyn1.pdf
  4. 4,0 4,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  5. «Qui est Agnès Buzyn, la nouvelle ministre des Solidarités et de la Santé ?» (ֆրանսերեն). Europe 1. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  6. Anne Jouan (2017 թ․ մայիսի 19). «Agnès Buzyn, une médecin devient ministre de la Santé» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  7. Paul Benkimoun (2017 թ․ մայիսի 17). «La médecin Agnès Buzyn nommée ministre des solidarités et de la santé» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  8. «Gouvernement Édouard Philippe : qui sont les ministres de Macron» (ֆրանսերեն). Le Figaro. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  9. Elsa Mari, Florence Méréo et Marc Payet (2017 թ․ հունիսի 15). «La ministre de la Santé Agnès Buzyn réfléchit à «rendre onze vaccins obligatoires»» (ֆրանսերեն). Le Parisien. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  10. «Le gouvernement a tranché : l'homéopathie ne sera plus remboursée à partir de 2021» (ֆրանսերեն). Le Journal de Dimanche. 2019 թ․ հուլիսի 10. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  11. Etienne Jacob (2020 թ․ հունվարի 24). «Coronavirus: trois premiers cas confirmés en France» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  12. «Un touriste chinois de 80 ans, infecté par le coronavirus et hospitalisé en France, est mort» (ֆրանսերեն). Le Monde. 2020 թ․ փետրվարի 14. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  13. Arthur Nazaret (2020 թ․ փետրվարի 16). «Municipales à Paris : Agnès Buzyn, candidate de La République en marche, quitte le gouvernement» (ֆրանսերեն). Le Journal du Dimanche. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
  14. «Paris. Résultats aux municipales 2020» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.
  15. «Coronavirus : une plainte contre Edouard Philippe et Agnès Buzyn a été déposée» (ֆրանսերեն). Le Figaro. 2020 թ․ մարտի 21. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  16. Pierre Lepelletier (2020 թ․ մարտի 26). «Plainte contre Philippe et Buzyn : une pétition de soutien en ligne recueille déjà 200.000 signatures» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  17. Mathilde Siraud (2020 թ․ հունիսի 29). «Municipales : Agnès Buzyn ne siègera pas au Conseil de Paris» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
  18. «Agnès Buzyn, nouvelle ministre de la Santé, fille de rescapé et d'enfant cachée» (ֆրանսերեն). Times of Israel. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  19. «Yves Lévy, patron de l'Inserm» (ֆրանսերեն). Le Monde. 2014 թ․ հունիսի 26. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  20. Pierre Bienvault (2017 թ․ մայիսի 18). «Agnès Buzyn, la nouvelle ministre de la santé en conflit d'intérêts avec son mari» (ֆրանսերեն). La Croix. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անյեզ Բուզին» հոդվածին։