Անդրե Գյուստավ Սիթրոեն (ֆր.՝ André Citroën),(փետրվարի 5, 1878(1878-02-05)[1][2][3][…], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ - հուլիսի 3, 1935(1935-07-03)[1][3][4][…], Փարիզ), ֆրանսիացի արդյունաբերող, «Սիթրոեն» կոնցեռնի և համանուն ավտոմեքենաների հիմնադիր։

Անդրե Գյուստավ Սիթրոեն
ֆր.՝ André Citroën
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 5, 1878(1878-02-05)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 9-րդ շրջան, Փարիզ
Մահացել էհուլիսի 3, 1935(1935-07-03)[1][3][4][…] (57 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԿոնդորսե լիցեյ, Լյուդովիկոս Մեծի լիցեյ և Պոլիտեխնիկական դպրոց
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարանատեր և ճարտարագետ
ԱմուսինGeorgina Bingen?
Ծնողներհայր՝ Lévi Citroen?, մայր՝ Amelia Kleinmann?
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ, կազմակերպության հիմնադիր և ընկերության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ
ԵրեխաներBernard Citroën? և Jacqueline Citroën?
Ստորագրություն
Изображение автографа
 André Citroën Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Գյուստավ Սիթրոենի տապանաքարը Փարիզում

Անդրե Գյուստավ Սիթրոենը ծնվել է Փարիզում՝ հրեական ընտանիքում։ Նա ընտանիքի հինգերորդ երեխան էր. հայրը՝ Լևի Սիթրոենը, (հոլ.՝ Levie Citroen), ադամանդների և այլ թանկարժեք քարերի նիդերլանդացի վաճառական էր, մայրը՝ Մաշա Քլեյնմանը, Լեհաստանից էր։ Երբ դեռ չէր լրացել Անդրե Սիթրոենի 6 տարին, նրա հայրը ինքնասպան է լինում[5] և ընտանիքին է թողնում հսկայական կարողություն։ Լևի Սիթրոենի արտասահմանյան ձեռնարկության միայն մեկ պարտատոմսը կազմում էր 1 միլիոն ֆրանկ, որն այն ժամանակ մեծ գումար էր։ Սակայն, չնայած ադամանդ վաճառողների շրջանում ունեցած ֆինանսական մեծ կապերի, Անդրե Գյուստավ Սիթրոենը նախընտրում է չգնալ հոր հետքերով։ Անդրեն պլանավորում է ընդունվել պոլիտեխնիկական դպրոց, որպեսզի այնուհետև դառնա ինժեներ։ Ավարտելով ուսումը՝ Սիթրոենը մեկնում է զինվորական ծառայության[6][7]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Փարիզում՝ Ժավել գետի ափին՝ Էյֆելյան աշտարակի մոտակայքում, Անդրեն կառուցել է բեկորային արկերի արտադրությամբ զբաղվող գործարան։ Ֆրանսիայում ռուս ռազմական գործակալ Ալեքսեյ Ալեքսեևիչ Իգնատևի վկայությամբ գործարանը կառուցվել է Ռուսաստանի համար նախատեսված բեկորային արկերի արտադրության պատվերների միջոցներով։ 1915 թվականի մարտին Սիթրոենն ստացել է ավանս՝ կանխավճար, ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով, որի դիմաց, բացի առաջնակարգ բանկի բանկային երաշխիքներից, նրան տրվել է հիպոթեք գործարանային ամբողջ սարքավորումների և հողամասի համար, որտեղ այդ ժամանակ գործում էր գնդիկավոր առանցքակալների գործարանը։ Գործարանի շինարարությունն ավարտվել է ռեկորդային ժամկետներում՝ ընդամենը չորս ամսում։ Ռուսական բանակի համար կոտորակառումբի (շրապնել) արտադրման պատվերն իրականացվել է 1915 թվականի օգոստոսի 1-ից մինչև 1916 թվականի օգոստոսի 1-ը նվազագույն ուշացումով և առանց որևէ թերության[8]։

1919 թվականին նա վերազինել է գործարանը ավտոմեքենաների արտադրության համար։ «Սիթրոեն» ընկերությունը դարձել է 1930-ական թվականների ամենահաջողված ավտոարտադրողներից մեկը Եվրոպայում։ Սակայն Անդրեի մոլուցքը դեպի մոլեխաղեր տանում է սնանկության։ Michelin ընկերությունը գնել է «Սիթրոեն»-ը։

Անդրե Գյուստավ Սիթրոենը մահացել է 1935 թվականին ստամոքսի քաղցկեղից Փարիզում։ Թաղված է Մոնպառնասում, թաղումը կազմակերպել էր Փարիզի գլխավոր ռաբբին[9]։

Մատենագիտություն խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Catalogue of the Library of the Pontifical University of the Holy Cross
  5. Андре Ситроен как двигатель эпохи(չաշխատող հղում)
  6. С. Швейцер Андре-Густав Ситроен
  7. L’Humanite, 1930, Aout
  8. Игнатьев А.А. Пятьдесят лет в строю.. — М.: Воениздат, 1986. — 752 с. — ISBN 5-203-00055-7
  9. André Citroën

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Գյուստավ Սիթրոեն» հոդվածին։