Ստամոքսի քաղցկեղ, չարորակ ուռուցք , ծագում է ստամոքսի ենթալորձային շերտի էպիթելից։ Հանդիսանում է առավել հաճախ տարածված ուռուցքային հիվանդությունների շարքից։ Կարող է ծագել ստամոքսի տարբեր մասերից և տարածվել այլ օրգանների վրա, հատկապես կերակրափող, թոքեր, լյարդ։ Ստամոքսի քաղցկեղից աշխարհում ամեն տարի մահանում է մինչև 800.000 մարդ (2008 թվականի տվյալներով)[1]։

Ստամոքսի քաղցկեղ
Տեսակհիվանդության կարգ
Վնասում էՍտամոքս
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն և աղեստամոքսաբանություն
 Stomach cancer Վիքիպահեստում

Էպիդեմիալոգիա խմբագրել

Ստամոքսի քաղցկեղը աշխարհում գրավում է 4-րդ տեղը չարորակ գոյացությունների մեջ, 2002 թվականին ախտորոշվել է 930.000 դեպք[2]։ Այս հիվանդությունը ունի մահացության բարձր ցուցանիշ (ավելին քան 700.000 տարին), ինչը դարձնում է նրան ուռուցքային հիվանդությունների մեջ 2-րդ տեղը, թոքի ուռուցքից հետո, որպես մահվան պատճառ։ Ստամոքսի քաղցկեղը ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ[2]։ Ռուսաստանում ստամոքսի քաղցկեղը գրավում է 2-րդ տեղը ուռուցքային հիվանդությունների շարքում (15,8 %-տղամարդկանց մոտ 12,4 % — կանանց)[3]։ Մետաստազները առաջանում են ստամոսքսի քաղցկեղով հիվանդների 80—90%-ի մոտ, վեց ամսյա ապրելիությունը կազմում է 65% վաղ հայտնաբերման դեպքում, իսկ 15%՝ ուշ հայտնաբերման դեպքում։ Միջինում ամենաբարձր ապրելիությունը կազմում է 53 % Ճապոնիայում, այլ երկրներում 15—20%[4]: 50 պացիենտներից ովքեր դիմել են դիսպեպտիկ գանգատներով, հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղ[5]։

Ստամոքսի քաղցկեղով հիվանդացությամբ առաջին 10 երկրները (2020)[6]
երկիր դեպքերը՝ 100,000 մարդկանց հաշվով
  Մոնղոլիա
32,5
  Ճապոնիա
31,6
  Հյուսիսային Կորեա
27,9
  Տաջիկստան
23,4
  Չինաստան
20,6
  Ղրղզստան
19,7
  Կաբո Վերդե
18,4
  Բութան
17,7
  Իրան
17,5
  Ղազախստան
15,8

Էթիոլոգիա խմբագրել

Ստամոքսի քաղցկեղի զարգացմանը նպաստող գործոններից են հանդիսանում ծխելը, ինֆեկցիաները, գենետիկական գործոնը[4]։ Ստամոքսի քաղցկեղի առաջացման հաճախականությունը կախված է ասկորբինաթթվի օգտագործման բացակայությունից, աղի օգտագործման չարաշահումից, պահածոներից, տապակած, կծու, ճարպային սնունդից։ Պատճառների մեջ մեծ դեր ունի ալկոհոլի չարաշահումը[7]։ Կապ կա նաև ստամոքսի քաղցկեղի, պղնձի, մոլիբդենի, կոբալտի և ցինկի փոխհարաբերության մեջ[7]։

Ստամոքսի ուռուցքի զարգացման գործում կարևոր գործոններից է հանդիսանում գաստրոդուոդենալ ռեֆլյուքսը, որը հանգեցնում է խրոնիկական գաստրիտի։ Ռիսկը ստամոքսի քաղցկեղի մեծանում է ստամոքսի վիրահատությունից 5-10 տարի անց, հատկապես Բիլրոթ II-ի դեպքում։

Ստամոքսի քաղցկեղ և հելիկոբակտեր պիլորի վարակի

Կան հստակ աղբյուրներ քաղցկեղի և Հելիկոբակտեր պիլորի ինֆեկցիաների միջև[8]։ Այս բակտերիան առաջացնում է հյուսվածաբանական փոփոխություններ, որոնք հանգեցնում են քաղցկեղի զարգացման։ Մեծ մասամբ ստամոքսի քաղցկեղին նախորդում է նախաքաղցկեղային պրոցես, ներգրավելով իր մեջ քրոնիկ գաստրիտ, մուլտիֆոկալ գաստրիտ, աղիքային մետապլազիա, ինտրաէպիթելյալ նեոպլազիա։ Հելիկոբակտեր պիլորին ավելի հաճախ հիմնական գործոնն է ստամոսքսի քաղցկեղի առաջացման մեջ։ Հաստատված է որ Helicobacter pylori-ն հանդիսանում է ամենա տարածված ռիսկի գործոնը ստամոսքսի ոչ կարդիալ հատվածի ուռուցքի հարցում[9]։ Կարդիալ հատվածի (պրոքսիմալ) քաղցկեղը H. pylori-ի հետ կապված չէ[10]։ Էրադիակացին Helicobacter pylor վարակի կարող է միջամտել քաղցկեղի զարգացման գործում, միայն թե քրոնիկական ընթացքի անցումը ադենոկացինոմայի դեպքում էրադիկացիան H. pylori-ի դադարում է լինել միջամտող գործոն քաղցկեղի առաջացումը կանխելու հարցում[11]։ Դրանից հետո աղիների մետապլազիան արդեն զարգացած է, էրքդիկացիան չի կանխում քաղցկեղի զարգացումը , չնայած կարող է դանդաղեցնել նրա պրոգրեսիվ ընթացքը[12]։ Ռիսկը ստամոքսի քաղցկեղի կախված է մանրէի վիրուլենտությունից և պացիենտի գենետիկական գործոնից, միայն թե գենետիկ հետազոտությունը կլինիկական փորձաշրջանի համար բացակայում է[9]։ Գիտնականները նշում են որ H.pylori-ին ստամոքսի քաղցկեղի զարգացման հարցում այդքան էլ կարևոր չէ, որ նրա ախտածագման մեջ կարևոր դեր է խաղում այլ գործոններ, ինչպես նաև ժառանգական նախատրամադրվածությունը։ Նրանք ընդգծում են որ ստամոքսի լորձաթաղանթը այլ միկրոօրգանիզմներ էլ եններթափանցում՝ ստրեպտոկոկ, ստաֆիլակոկ, միկրոկոկ, կանդիդա սնկերը և այլն։ Նրանցից որոշ մասը նույնպես կարող են ունենալ դեր ստամոքսի քաղցկեղի զարգացման հարցում[10]։ Քաղցկողի զարգացման գործխում կարող են ոնենալ նշանակություն ինչպես նաև ատրոֆիկ գաստիրիտը, ստամոքսի ադենոմատոզ պոլիպը, պերնիցիոզ անեմիանն, ծխելը, ալկոհոլիզմը և այլն։

Նախանշան խմբագրել

Ստամոքսի քաղցկեղը վաղ ստադիայի ինչպես հարկն է ունի չարտահայտված կլինիկական դրսևորում և ոչ ոպեցիֆիկ նշաններ (դիսպեպտիկ երևույթ, ախորժակի իջեցում)։ Ստամոքսի քաղցկեղի այլ նշաններից է հանդիսանում՝ ասթենիա, մսային ուտելիքի հանդեպ անտանելիություն, քաշի կորուստ, ստամոքսի դիսկոմֆորտ։ Կարդիալ հատվացի քաղցկեղին բնորոշ է դիսֆագիա, պիլորիկ հատվածի դեպքում խանգարվում է սննդի անցումը (էվակուացիա) հանգեցնելով փսխման։ Ուշ փուլում գումարվում է ցավ էպիգաստրալ հատվածում, արյունահոսույուն (կղանքի փոփոխություն՝ մելենա, սրտխառնոց, փսխում սրճանման զանգվածի տեսքով կամ արյան հետքով)։ Ցավի առաջացումը խարող է խոսել այլ օրգանների ներաճման մասին՝ ենթաստամոքսային գեղձ, դիաֆրագմա, որովայնի արտափքում։

Մակրոսկոպիկ պատկերը խմբագրել

Առավել հաճախ ընդունելի դասակարգումը ստամոքսի քաղցկեղի հանդիսանում է Բորմանի (1926) դասակարգումը՝

  • Պոլիպանման քաղցկող՝ միատարր (սոլիտար) ուռուցք է, լավ տանաջանտվում է առողջ հյուսվածքից, չի խոցոտվում, հանդիպում է 5% դեպքերում։ Ընթացը համեմատաբար բարվոք է։
  • Խոցոտված կարցինոմա կամ «քաղցկեղ-խոց»՝ իր ձևով քիչ է տարբերվում խոցից, հստակ տարբերակման համար անհրաժեշտ է հիստոլոգիական հետազոտություն, ցանկալի է խոցի մի քանի հատվածներց։ Տարբերակվում է բարորակ ընթացքով, կազմում է 35 % դեպք։
  • Մասնակի խոցոտված կարցինոմա բարձրադիր հատվածներով, առանց հստակ եզրերի առողջ հատվածներից։ Տալիս է վաղ մետաստազավորում։
  • Դիֆուզ-ինֆիլտրատիվ քաղցկեղ՝ ունի էնդոֆիտ աճ, ենթալորձային շերտը ինֆչլտրացիայի է ենթարկում, գրավում է ստամոքսի մեծ մասը։ Մակրոսկոպիկ վատ է ախտորոշվում։ Սա հանգեցնում է ստամոքսի մոտորիկայի խանգարման։

Վերջին երկու տեսակները ընթանում են ագրեսիվ տիպով, շատ շուտ են տալիս մետաստազներ և ունեն վատ տեսություն։

Հյուսվածքաբանական տեսակներ խմբագրել

 
Ստամոքսի կարցինոմա
  • Դասակարգում ԱՀԿ
    • Ադենոկարցինոմա՝
      • պապիլյար
      • տուբուլյար
      • մուցինոզ

Ամեն տեսակը բաժանվում է տարբերակման ենթադասերի՝ բարձր- և ցածրտարբերակված ադենոկարցինոմա

  • Մատանիաբջջային քաղցկեղ
  • Հարթ տափակաբջջային քաղցկեղ
  • Տափակաբջջային քաղցկեղ
  • Մանրբջջային քաղցկեղ
  • Չդիֆերենցված քաղցկեղ
    • Դասակարգում ըստ Լաուրենի՝
      • աղիքային տեսակ
      • Տարածված (դիֆուզ)

Տեղակայում խմբագրել

  • Անթրալ և պիլորիկ հատված 60-70 % դեպք
  • Ստամոքսի փոքր կորույուն 10-15 %
  • Կարդիալ հատված 8-10 %
  • Ստամոքսի առաջային և հետին պատ 2-5 %

TNM դասակարգում խմբագրել

T — առաջնային ուռուցք

  • Tx — առաջնային ուռուցը չի բացահայտվում
  • T0 — առաջնային ուռուցքի նշանների բացակայություն
  • Tis — carcinoma in situ, ներէպիթելիալ ուռուցք առանց ինվազիայի սեփական թաղանթ
  • T1 — ուռուցքը ներաճում է սեփական լորձաթաղանթ, ենթալորձային շերտ
  • T1a — ուռուցքը ներաճում է սեփական լորձաթաղանթ, ենթալորձային շերտ, մկանային շերտ
  • T1b —ուռուցքը ներճում է ենթալորձային մակերես
  • T2 — ուռուցքը ներաճում է մկանային շերտ
  • T3 —ուռուցքը ներաճում է սուբսերոզային մակերես
  • T4 — ուռուցքը ներաճում է ուբսեռոզ մակերես և տարածվում է հարևան հյուսվածքների վրա
  • T4a — ուռուցքը աճում է ենթասեռոզ թաղանթ
  • T4b — ուռուցքը ներաճում է հարևան հյուսվածքներ։

N — Ռեգիոնար լիմֆատիկ հանգույց

  • Nx — ռեգիոնար լիմֆատիկ հանգույցը չի բացահայտվում
  • N0 — ռեգիոնար լիմֆատիկ հանգույցներում բացակայում է մետաստազը
  • N1 — մետաստազներ 1-2 ռեգիոնար լիմֆատիկ հանգույցներում
  • N2 — մետաստազներ 3-6 ռեգիոնար լիմֆատիկ հանգույցներում
  • N3 — մետաստազներ 7 և ավելի լիմֆատիկ հանգույցներում
  • N3a —մետաստազներ 7-15 ռեգիոնար լիմֆատիկ հանգույցներում
  • N3b —մետաստազներ 16 և ավելի ռեգիոնար լիմֆատիկ հանգույցներում

M —հեռադիր մետաստազներ

  • M0 — հեռադիր մետաստազները բացակայում են
  • M1 — առկա են հեռադիր մետաստազներ

Փուլեր խմբագրել

Փուլեր Չափորոշիչ T ՉափորոշիչN Չափորոշիչ M
0 Tis N0 М0
IA T1 N0 М0
IB T2 N0 М0
T1 N1 M0
IIA T3 N0 М0
T2 N1 M0
T1 N2 M0
IIB T4a N0 М0
T3 N1 M0
T2 N2 M0
T1 N3 M0
IIIA T4a N1 М0
T3 N2 M0
T2 N3 M0
IIIB T4b N0, N1 М0
T4a N2 M0
T3 N3 M0
IIIC T4a N3 М0
T4b N2, N3 M0
IV Ցանկացած T Ցանկացած N M1

Մետաստազավորում խմբագրել

Իմպլանտացիոն մետաստազավորում խմբագրել

Ստամոքսի քաղցկեղին բնորոշ է քաղցկեղածին (կանցերոմատոզ) մետաստազները՝ պլևրա, սրտամկան, ստոծանի, ճարպոն։

Լիմֆատիկ ուղղով մետաստազներ խմբագրել

Քաղցկեղի մետաստազները հայտնաբերվում են ռեգիոնար լիմֆատիկ հանգույցներում՝ աջ և ձախ ստամոքսային զարկերակների ուղիով, ստամոքս-ճարպոնային, փայծաղային ռեգիոնար լիմֆատիկ հանգուգույցներով։

Տարբերակում ենք սպեցիֆիկ (յուրահատուկ) տեսակներ լիմֆոգեն մետաստազավորման՝

  • Վիրխովի մետաստազ՝ ախտահարում է ձախ ենթաանրակային լիմֆատիկ հանգույցները
  • Շնիցելի մետաստազ՝ պարառեկտալ լիմֆատիկ հանգույցներ
  • Այրիշի մետաստազ՝ ենթամկանային լիմֆատիկ հանգույցներ
  • Մերի Ջոզեֆի մետաստազ՝ պորտի շուրջ
  • Կրունկերբերգի մետաստազ՝ ձվարանների

Առաջին երկու տեսակները հնարավոր է հայտնաբերել պալպատոր (շոշափելով) և ուլտրաձայնային հետազոտությամբ (ՈւՁՀ), հաստատման համար կատարում են պունկցիոն բիոպսիա։ Կրուկենբերգի քաղցկեղը արտահայտվում է ՈւՁՀ-մբ և լապարասկոպիկ, ինչպես նաև կարող է դիտվել լապասկոպիկ և պունկցիայի միջոցով[13].: Նշված մետաստազները արդյունք են քաղցկեղի ուշ փուլի։

Հեմատոգեն մետաստազավորում խմբագրել

Ավելի հաճախ մետաստազավորվում է լյարդ դռներակի ուղիով, լյարդը դրա հետևանքով դառնում է բլթավոր, առաջանում է պորտալ հիպերտենզիա, լյարդաբջջային անբավարարության։ Հնարավոր են նաև մետաստազներ դեպի թոքեր և այլ օրգաններ (երկամ,ոսկրեր,գլխուղեղ,հազվադեպ մակերիկամ և ենթաստամոքսային գեղձ)։

Ախտորոշում խմբագրել

Ստամոքսի քաղցկեղի ախտորոշումը հանդիսանում է՝

  • Գաստրոսկոպիա՝ ախտորոշիչ մեթոդ է, որի մեթոդով հնարավոր է ոչ միայն տեսնել փոփոխված հատվածը այլ նաև կատարել բիոպսիա
  • Ռենտգենասկոպիա՝ կոնտրաստային պատրաստուկով (բարիումի սուլֆատ)։ Առավել կարևոր ռենտգեն ախտանշաններ են հանդիսանում՝
  1. Դեֆեկտի հատվածը լցվում է կամ ստամոքսի նիշայի (կտուր) առաջացում
  2. Էլաստիկության կորուստ և ստամոքսի պատերի ձգվածություն
  3. Ուռուցքի հատվածում պերիստալտիկայի (գալարակծկանքների) թուլացում
  4. Ուռուցքի տեղակայման հատվածում լորձաթաղանթի ռելիեֆի փոփոխություն
  5. Ձևի և չափերի փոփոխություն
  • Ուլտրաձայնային հետազոտություն՝ ՈւՁՀ որովայնի օրգանների, պարանոցային-ենթաանրակային լիմֆատիկների հանգույցների, մետաստազների հայտնաբերման համար
  • Կոմպյուտերային հետազոտություն (ԿՏ)՝ հնարավորություն է տալիս հայտնաբերել ստամոքսի ուռուցքը, սակայն հիմնական ուղվածությունը տալ գնահատական չարորակ պրոցեսի մասին, նաև պոզիտրոն-էմիրսիոն տոմոգրաֆիան, որի միջոցով հնարավոր է հետևե կենսաքիմիական (բիոքիմիական) պրոցեսների փոփոխությանը քաղցկեղի տեղակայման հատվածում։
  • Լապարասկոպիկ՝ այնքան չի օգնում ախտորոշման մեջ, որքանով որ օգտագորվում է հայտնաբերելու համար հիվանդության փուլը հստակեցնելու և հայտնաբերելու մանր ենթակապսուլային մետաստազներին լյարդում զուգակցելով ՈւՁՀ և ԿՏ ։
  • Ուռուցքային մարկերներեը (օնկոմարկեր) բարձր սպեցիֆիկության (95%), բայց ցածր զգայնության։ Առավել տարածված մարկերներն են СА72.4, РЭА և СА19.9:

Տարբերակիչ ախտորոշում խմբագրել

Պետք է տարբերել՝ գաստրիտից, խոցային հիվանդությունից, բարորակ ուռուցքներից (պոլիմ, լեյոմիոմա, ֆիբրոմա), այլ չարորակ ուռուցքներից MALT լիմֆոմայից (անգլ.՝ mucosa-­associated lymphoid tissue), սարկոմաներից (ֆիբրոսարկոմա, լեյոմիոսարկոմա), գաստրոինտեստիցիալ ուռուցք (անգլ.՝ GIST՝gastrointestinal stromal tumor): Կլինիկական պատկերը սկզբնական շրջանում քիչ է տարբերակվում մարսողական համակարգի մնացած հիվանդությունների կլինիկական նշաններից, դրա համար առաջնային նշանակույունը տարբերակման հարցում պատկանում է հյուսվածքաբանական հետազոտությանը։

Բուժում խմբագրել

Ներկայումս ստամոքսի քաղցկեղի հիմնական մեթոդն է հանդիսանում վիրահատական միջամտությունը։ Ստամոքսի մասնահատումը նույնպես ապահովում է ամոքիչ (պալիատիվ) բուժում։ Քիմիոթերապիան և ճառագայթային միջամտությունը նույնպես ունեն արդյունավետ նշանակություն։ Սովորաբար հեռացվում է ամբողջ ստամոքսը (գաստրէկտոմիա)։ Ցուցված է ուռուցքի մասնակի կամ ընդհանուր (սուբտոտալ կամ տոտալ) տեղակայման դեպքում։

Հազվադեպկատարվում է (հիվանդության վաղ փուլում) մասնահատում (ռեզեկցիա) (սուբտոտալ մասնահատում)՝ ուռուցքի անթրալ և կարդիալ հատվածների տեղակայման դեպքում I—II փուլերի դեպքում։

Ստամոքսի ուռուցքի դեպքում ցուցված է հեռացնել լիմֆատիկ հանգույցները։ Ըստ ծավալի տարբերում են՝

  • D0 — լիմֆատիկ հանգույցները չեն հեռացվում
  • D1 — հանգույցի մասնահատում (ռեզեկցիա)
  • D2 — երկրորդկան մակարդակի լիմֆատիկ հանգույցների հեռացում
  • D3 — նույնը գումարած խոռոչային զարկերակացողունի հեռացումը
  • D4 — նույնը գումարած աորտայի շրջանի հանգույցները
  • Dn — բոլոր ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների հեռացում։

Կլինիկական հետազոտություն խմբագրել

Վաղ ախտորոշման համար մեծ նշանակություն ունի կլինիկական նշանները, ունենալով բարձր ռիսկ այս հիվանդությա0 նհամար։ Խմբի մեջ պետք է հսկել 40-ից բարձր մարդկանց, ովքեր ունեն հետևյալ հիվանդությունները՝

Այս հիվանդներին պետք է հետևել ակտիվ հսկողությամբ ամենամյա էնդոսկոպիկ և ռենտգեն հետազոտությամբ, և կղանքի հետազոտություն՝ թաքնված արյան հայտնաբերման համար, վեց ամիսը մեկ։

Կանխատեսում և ապրեիլիություն խմբագրել

Ինչպես մնացած քաղցկեղի տեսակները, ելքը և էֆեկտիվությունը ստամոքսի քաղցկեղի կախված է հիվանդության փուլից[14]։ Մեծ մասամբ քաղցկեղը արտահայտվում է ուշ փուլում և հանդիպում է առդեն տարածավ ձևով, այդ դեպքում ընդհանուր 5 տարվա ապրելիությունը կազմում է 15%։ Եթե մարդը ապրել է 5 տարի, հետագա ապրելիությունը բարձրանում է 10 տարով և այն կազմում է 11%,։ Երիտասարդ տարիքի մարդկանց մոտ ապրելիությունը ավելի բարձր է։ 50 տարեկանից ցածր 5 տարեկան ապրելիությունը կազմում է 16-22%։

Առաջին փուլ՝ Այս փուլի մարդկանց մոտ լրիվ առողջացումը բարձր տոկոս է կազմում։ 5 տարվա ապրելիությունը կազմում է 80%, որոնց 70% լրիվ առողջանում են։ Սա հայտնաբերվում է պատահաբար, և հանդիպում է հազվադեպ։

Երկրորդ փուլ՝ Այս փուլի հիվանդների մոտ 5 տարվա ապրելիությունը կազմում է 56 %, որոնցից 48-50 % ամբողջովին լավանում են, Ախտորոշման ընթացքում միայն 6%-ի մոտ է նկարագրվում երկրորդ փուլը։

Երրորդ փուլ՝ Այս փուլի հիվանդների մոտ 5 տարվա ապրելիությունը կազմում է 38 %, նրանցից 26 % ամբողջությամբ լավանում են։ Մետաստազավորման առկայության դեպքում 5 տարվա ապրելիությունը կազմում է 15 %, որոնցից լավանում են 10%,

Չորրորդ փուլ՝ Այս փուլի հիվանդների մոտ 5 տարվա ապրելիությունը կազմում է 5%, 10 տարվա ապրելիությունը կազմում է 2.3%: Նրանցից միայն 1,4 % լավանում։ Հանդիպում է հիվանդների մոտ 80 % դեպքերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cancer. World Health Organization (February 2011)
  2. 2,0 2,1 Parkin DM, Bray F, Ferlay J, Pisani P. Global cancer statistics, 2002. CA Cancer J Clin 2005;55:74-108
  3. М. И. Давыдов, М. Д. Тер-Ованесов, И. С. Стилиди — Хирургическое лечение рака проксимального отдела желудка: эволюция стандартов
  4. 4,0 4,1 В. Ю. Сельчук, М. П. Никулин — Рак желудка
  5. Stomach cancer symptoms : Cancer Research UK : CancerHelp UK
  6. «Stomach cancer statistics». WCRF International (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. 7,0 7,1 Модифицируемые факторы риска развития рака. // Факторы риска развития рака. Пер. с англ. Н. Д. Фирсова (2017).
  8. Hatakeyama M., Higashi H. Helicobacter pylori CagA: a new paradigm for bacterial carcinogenesis // Cancer Science, 2005, 96 (12). — P. 835—843. — DOI:10.1111/j.1349-7006.2005.00130.x. — PMID 16367902.
  9. 9,0 9,1 Исаков В. А. Диагностика и лечение инфекции, вызванной Helicobacter pylori: IV Маастрихтское соглашение / Новые рекомендации по диагностике и лечению инфекции H.Pylori — Маастрихт IV (Флоренция). Best Clinical Practice. Русское издание. 2012. Вып.2. С.4-23.
  10. 10,0 10,1 Циммерман Я.С. Проблема растущей резистентности микроорганизмов к антибактериальной терапии и перспективы эрадикации Helicobacter pylori-инфекции / В кн.: Нерешенные и спорные проблемы современной гастроэнтерологии. – М.: МЕДпресс-информ, 2013. С.147-166. ISBN 978-5-98322-942-6.
  11. Malfertheiner P., Megraud F., O’Morain C.A., et al. Диагностика и лечение инфекции Helicobacter pylori — отчёт согласительной конференции Маастрихт IV / Флоренция // Вестник практического врача. Спецвыпуск 1. 2012. С. 6-22.
  12. Исаков В. А. Диагностика и лечение инфекции, вызванной Helicobacter pylori: IV Маастрихтское соглашение / Новые рекомендации по диагностике и лечению инфекции H.Pylori — Маастрихт IV (Флоренция). Best Clinical Practice. Русское издание. 2012. Вып.2. С.4-23.
  13. http://www.rosoncoweb.ru/journals/practical_oncology/arh007/02.pdf(չաշխատող հղում)
  14. Прогноз и выживаемость при раке желудка на различных стадиях

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստամոքսի քաղցկեղ» հոդվածին։